Գողության դեպքեր Շենգավիթում
Օրերս ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցի 29-ամյա մի բնակիչ վարչական տարածքում գողություններ է անում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության հետ կապերի բաժնից: Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո սեպտեմբերի 27-ին, ժամը 11-ի սահմաններում, քրեական հետախույզները օպերատիվ տվյալներն իրացնելով` կասկածվողին բերման են ենթարկել։
Նա խոստովանել է, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 21-ի սահմաններում, գողացել է Եղիշե Թադևոսյան փողոցում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի մարտկոցը:
Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզեցին նաև, որ կասկածվողը մեկ ամիս առաջ, օգտվելով Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցում գտնվող արհեստանոցի դուռը բաց լինելու հանգամանքից, փող է գողացել:
Հանգամանքները պարզվում են: Գողության դեպքերով նախապատրաստվում են նյութեր: