Օփրա Ուինֆրին առաջարկել է Disney-ի ղեկավարին ԱՄՆ նախագահ դարձնել
Ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին առաջարկել է ԱՄՆ հաջորդ նախագահ դարձնել The Walt Disney ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Այգերին: Նրա կարծիքով, եթե Այգերը ցանկանա առաջադրվել 2020-ի ընտրություններին, ապա ինքն անձամբ կքարոզի նրա օգտին:
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նա դիմել է Այգերին՝ ասելով, որ ինքը շատ է ցանկանում, որ այդպես լինի: Այգերն ասել է, որ իրեն սարսափեցնում է ժամանակակից քաղաքականության վիճակը և կուզեր իր կողմից փոփոխություններ մտցնել: Ուինֆրին նշել է, որ հավանաբար ինքը դրդել է Disney-ի գլխավոր տնօրենին առաջադրել իր թեկնածությունը