Իրավունք 13:31 02/10/2019 Հայաստան

Արթուր Մելիքյան. Փոխգնդապետի ծեծի գործով դուք արդյունքները տեսնելու եք

«Մենք այստեղ կսպասենք այնքան ժամանակ, մինչև մեր ունեցած տեղեկությունները հաստատվեն, և Վայոց Ձորի մարզպետն անձամբ այցելի քննչական կոմիտե և առերեսվի դեպքի մասնակիցների հետ»,-քննչական կոմիտեի շենքի դիմաց իրականացվող ակցիայի ընթացքում հայտարարեց մասնակիցների Նարեկ Մանթաշյանը։

Հիշեցնենք, որ մի քանի քաղաքացիներ  այսօր կարճատև ակցիա են իրականացրել ՀՔԾ դիմաց, ապա եկել ՔԿ շենքի մոտ՝ պահանջելով «Պատժել մեղավորներին, նաև մարզպետին, «Իրականացնել արդար քննություն», «Ձեռքները հեռու պահել հայոց սպայից»։

Ակցիայի մասնակիցները նշում են, չեն ուզում հավատալ այն կանխավարկածին, որ փորձելու են կոծկել ծեծկռտուքին մարզպետի մասնակցությունը, պահանջում են, որ բոլոր մեղավորները ստանան արժանի պատիժ։

Ակցիայի մասնակիցներին ընդունեց ՔԿ  հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը։ Նրանք ներկայացրեցին իրենց ունեցած տեղեկությունները, պահանջները։

«Կան տեղեկություններ, որ մարզպետը տարբեր ճնշումներով ուզում է ազդել քննչական կոմիտեի վրա, որ հերքվի իր մասնակցությունը միջադեպին»,-մտավախությունը ներկայացրեց Մանթաշյանը։

Ի պատասխան Արթուր Մելիքյանն ասաց, դեպքին ու քրեական գործին քաջատեղյակ է։  Գործը գտնվում է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հսկողության ներքո:

«Ես նախաքննության հետ կապված տվյալներ չեմ կարող ասել։ Դուք տեսնում եք, որ մի ամբողջ խմբի կողմից իրականացվում է օպերատիվ աշխատանք։ Նախորդող օրերին քննիչներ են եղել Վայքում, դա էլ պատահական չէ։ Ես ձեզ հավատացնում եմ, որ գործն օբյեկտիվորեն քննվում է, բոլոր մեղավորները պատասխանտվության են ենթարկվելու, ձեզ ուղղակի խնդրում եմ համբերատար սպասել, ու դուք արդյունքները կտեսնեք»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ ակցիայի մասնակիցների պահանջներն իրենց պարտականությունն է, դրանք կատարելիս թերանալու դեպքում իրենք պատասխանատվություն են կրելու։

Մելիքյանը հորդորեց ակցիայի մասնակիցներին կոմիտեին տրամադրել իրենց ունեցած տեղեկությունները, դա հնարավոր է նաև աղբյուրն առանց բացահայտելու,  շնորհակալ կլինեն քննությանն աջակցելու համար։

ՔԿ պաշտոնյան նկատեց, եթե կոմիտեի վարույթում առկա 6300 գործերից փոխգնդապետի ծեծի դեպքով գործն է հայտնվել ՀԿԳ վարույթում, ապա պետք է ենթադրություններ անել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 00:20-ին Վայոց Ձորի մարզպետի մտերիմների կողմից ծեծված սպան մինչ օրս կոմայի մեջ է։ Նրան արհեստական շնչառության սարք է միացված։

Գործը քննվում է քննչական կոմիտեում։  Այս գործով մարզպետի օգնականը կալանավորված է։ Կոմիտեում ստուգվում է ծեծին մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությունը։ Ի դեպ, վերջինը խոստացել էր հոկտեմբերի 5-ից հետո հրաժարվել պաշտոնից։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:27
Հունաստանը հունիսի 15-ից 29 երկրից զբոսաշրջիկ կընդունի
Հունիսի 15-ից Հունաստանը վերսկսում է միջազգային թռիչքներն աշխարհի 29 երկրից, Ռուսաստանը դեռ այդ ցանկում չկա: Ըստ «Ինտերֆաքս»-ի,...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ոստիկանություն. Հյուրանոցի սեփականատերը էլեկտրաշոկով հարվածել է տնօրենի այտին
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման...
Աղբյուր` Panorama.am
09:14
Ոստիկանություն. ՀՖՖ նախկին նախագահն իրեն պատկանող մեքենան օտարել է, ապա ֆեդերացիան գնել է անհամեմատ բարձր գնով
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման...
Աղբյուր` Panorama.am
09:07
Թրամփը Չինաստանին և ԱՀԿ-ին մեղադրել է կորոնավիրուսը տարածելու մեջ
Ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շեշտել է, որ Չինաստանի իշխանությունները և Առողջապահության համաշխարհային...
Աղբյուր` Panorama.am
09:00
Հայաստանում համաճարակաբանների և մանրէաբանների պակաս կա
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» ...
Աղբյուր` Panorama.am
22:17
Ավստրիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
Այսօր՝ մայիսի 29-ին, Ավստրիայի Հանրապետության խորհրդարանի Ազգային խորհուրդը 34-րդ լիագումար նիստի ընթացքում միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ...
Աղբյուր` Panorama.am
20:30
Յուրի Խաչատուրովը երկու օր ժամանակ ունի հանձնաժողով ներկայանալու համար.Ա. Քոչարյան
Յուրի Խաչատուրոնn ունի ևս 2 օր ժամանակ հանձնաժողով ներկայանալու և պատասխանելու հանձնաժողովի անդամների հարցերին, հատկապես պարոն Նալբանդյանին 2...
Աղբյուր` Panorama.am
20:22
ԱԻՆ-ն իրականացնում է շրջայց ՀՀ տարածքում
Պարետատան հանձնարարությամբ ԱԻՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումների 18 միավոր տեխնիկա՝ կահավորված բարձրախոսով, իրականացնում է շրջայց Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:18
Սիրիական անապատից հայ որբերին վերադարձրած հերոս հայը
«Արևելք» լրատվականը պատմում է սիրիական անապատից հայ որբերին վերադարձրած հերոս հայի մասին:  «Փառնաք Շիշիքեան զէյթունցի...
Աղբյուր` Panorama.am
20:12
Բոստոնի մարաթոնը կրկին հետաձգվել է
Կորոնավիրուսի  համաճարակի պատճառով նախկինում հետաձգված Բոստոնի մարաթոնը,  որը նոր ժամանակացույցով  պետք է անցկացվեր սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
20:06
Շրջայցերի ընթացքում խախտումներ են հայտնաբերվել շուրջ 10 կազմակերպությունում.ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները մայիսի 28-ին և 29-ին մշտադիտարկում են արել Երևան քաղաքի հանրային սննդի...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թուրքիայի արտաքին առևտրի հաշվեկշռի պակասուրդը 2020թ․ ապրիլին աճել է 67 տոկոսով
2020թ․ ապրիլին Թուրքիայից կատարված արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 41․4 տոկոսով՝ կազմելով 8 մլրդ 990 մլն դոլար,...
Աղբյուր` Panorama.am
19:52
Արցախի ԱԺ նախագահն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 29-ին ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
19:45
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսին՝  համավարակի արդյունքում գրանցված տասնյակ...
Աղբյուր` Panorama.am
19:40
Առավել հաճախ արձանագրվող խնդիրներն առնչվում են դիմակ ու ձեռնոց չկրելուն. ԱԱՏՄ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկման լայնածավալ աշխատանքները Երևանում եւ մարզերում այսօր զուգորդվել են Երևանի Կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
19:34
Ընդհանուր առմամբ 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն
Մայիսի 29-ին  ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները...
Աղբյուր` Panorama.am
19:28
Կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձավճարները 2-3 անգամ բարձրացվել են.վարչապետ
Պարետատան նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ճեպազրույցի ընթացքում  անդրադարձավ բժիշկների սղությանն ու կորոնավիրուսի դեմ...
Աղբյուր` Panorama.am
19:22
Renault-ն հեռացնում է 15 հազար աշխատակցի
Ֆրանսիական Renault ավտոմոբիլային կորպորացիայի ղեկավարությունը կնվազեցնի 15 հազար աշխատատեղ ամբողջ աշխարհում: Այս մասին հաղորդվում է ընկերության...
Աղբյուր` Panorama.am
19:14
Twitter-ի և Facebook-ի բաժնետոմսերը անկում են գրանցել՝ Թրամփի հետ հակադրության արդյունքում
Նախագահ Թրամփը սպառնաց վերահսկողություն սահմանել կամ ուղղակի փակել սոցիալական ցանցերի ընկերություններն այն բանից հետո երբ Twitter-ն առաջին անգամ...
Աղբյուր` Panorama.am
19:07
95%-ով զբաղված են վերակենդանացման բաժանմունքի մահճակալները. Արման Հովակիմյան
Ապրիլի 2-ից «Սուրբ  Գրիգոր Լուսավորիչ»բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է՝  կորոնավիրուսով հիվանդներին սպասարկելու...
Աղբյուր` Panorama.am
19:00
«Honda»-ն ներկայացրել է «Acura TLX» նոր Սեդանը
Ճապոնական «Honda» ընկերությունը ներկայացրել է  «Acura TLX» 2021 մոդելային տարվա նոր Սեդանը, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
18:50
Եղել է դեպք, երբ հոգեհանգստի մասնակցելով մի ամբողջ գյուղ վարակվել է կորոնավիրուսով. Վանյան
Այսօր կարող ենք արձանագրել ,որ կորոնավիրուսով պայմանավորված ունենք բավականին լարված համաճարակային իրավիճակ: Այս մասին այսօր ճեպազրույցում...
Աղբյուր` Panorama.am
18:44
ՄՕԿ-ը պատրաստ է 150 մլն դոլար հատկացնել ազգային օլիմպիական կոմիտեներին
Համաճարակի և կարանտինի հետ կապված  ֆինանսական դժվարություններ կան  բազմաթիվ ոլորտներում, ինչն անդրադարձել է նաև միջազգային ...
Աղբյուր` Panorama.am
18:36
Չեմպիոնների լիգան կարող է անցնել անսովոր ձևաչափով
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության վերջին փուլը կարող է ավարտվել ոչ ստանդարտ ձևաչափով, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։ Նշվում...
Աղբյուր` Panorama.am
18:26
Մենք 1 մլն բնակչության հաշվով արդեն անցել ենք Իրանից և Ֆրանսիայից. Փաշինյան
Մենք 1 մլն բնակչության ցուցանիշով արդեն անցել ենք հարևան Իրանից և Ֆրանսիայից՝ գրեթե հավասարվելով Ռուսաստանին: Այս մասին պարետատան նիստից հետո...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ջերմուկն ԱՊՀ-ում ամենահայտնի առողջարանային հանգստավայրերի լավագույն հնգյակում է
Զբոսաշրջային «ՏուրՍտատ» պորտալը ներկայացրել է առողջարանների և ԱՊՀ երկրների վարկանշային աղյուսակն ամռանն առողջարանային  և...
Աղբյուր` Panorama.am
18:15
Twitter-ն արգելափակել ԱՄՆ նախագահի թվիթը
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը գրում է. «Ամեն օր չի, որ սենց բան կտեսնես: Կամ համարյա երբեք սենց բան չես տեսնի: Twitter-ը բլոկել է ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
18:08
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԱՀԿ-ն նախազգուշացնում են՝ պետություններին չի հաջողվում արգելել կրծքի կաթի փոխարինիչների գովազդը
ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և IBFAN միջազգային ցանցի նոր զեկույցի համաձայն, չնայած կրծքի կաթի փոխարինիչների վնասակար գովազդների դադարեցմանն ուղղված...
Աղբյուր` Panorama.am
18:00
111-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը
Չիլիի Սանտիագո քաղաքի բնակչուհին հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը՝ գրանցելով նոր ռեկորդ, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։...
Աղբյուր` Panorama.am
17:54
Էքսկավատորներ՝ Սիսիան, Արենի, Շողակաթ և Օձուն համայնքներին
Այսօր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ՏԿԵՆ տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
13:01 08/05/2020

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}