Զախարովան հեգնել է ԵԽԽՎ-ում «Բալթիկ պլյուս» խմբի ստեղծումը
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հեգնանքով գովաբանել է ԵԽԽՎ-ում ուկրաինական պատվիրակության ղեկավար Ելիզավետա Յասկոյին՝ «Բալթիկ պլյուս» խումբը ստեղծելու համար:
Ավելի վաղ Կիևի ներկայացուցիչը հայտարարել էր Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում համայնքի ստեղծման մասին, որի հիմնական խնդիրն է լինելու Ռուսաստանին հակազդելը: Համայնքի կազմում ընդգրկվելու են Ուկրաինան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան և Վրաստանը: Ի թիվս այլ բաների, խմբի անդամները մտադիր են «շարունակել Ղրիմի բռնակցումը չճանաչելու քաղաքականությունը»:
«Ինչ ապրեք, միավորվում են խմբի մեջ, որպեսզի շարունակեն Ռուսաստանի քաղաքականությունը. Ղրիմի բռնակցումը չճանաչելու քաղաքականությունը: Ինչպե՞ս կարելի է ճանաչել այն, ինչ չի եղել: Չի եղել անեքսիա, ուստի անհնար է դա ճանաչել», - ֆեյսբուքում գրել է Զախարովան։
Հիշեցնենք, որ այս ամռանը ԵԽԽՎ-ն լիովին վերաանգնեց Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները, որից հետո Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Արիևը հայտարարեց ԵԽԽՎ նստաշրջանից դուրս գալու Ուկրաինայի որոշման մասին: Էստոնիայի, Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի և Սլովակիայի պատվիրակությունները նույնպես որոշեցին հետևել իրենց ուկրաինացի գործընկերներին, բայց ավելի ուշ պարզվեց, որ Կիևի մեկ ներկայացուցիչ մնացել է ժողովում, իսկ ԵԽԽՎ-ի աշխատանքի «բոյկոտը» տևեց մեկուկես օր: Այս մասին գրում է Ria-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան