Մեկ ամսվա ընթացքում կանխվել է փախուստի երկրորդ փորձը «Աբովյան» ՔԿՀ-ից
ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց պահելու վայրի խցերից մեկում սեպտեմբերի 27-ին իրականացված խուզարկությամբ պարզվել է, որ կալանավորված անձ Ի․ Հ․-ն փախուստ կատարելու նպատակով մկրատի գործադրմամբ մոտ մեկ ամիս շարունակ քանդել է խցի պատուհանին հարակից պատի քարն ամրացնող բետոնե շերտը՝ թուլացնելով ճաղավանդակը, սակայն իր կամքից անկախ համգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել։
Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ օրենսգրքի 34-355 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում փախուստի մեկ փորձ ևս կանխվել էր ս․թ․ օգոստոսի 26-ին։ Փաստի առթիվ նախապատրաստված նյութերով սեպտեմբերի 13-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-355 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Նախաքննությունը շարունակվում է։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ