Էդվարդ Անտինյան. «Մարտի 1»-ի քրեականն ու քաղաքականը խառնել են իրար
«Ինձ համար տարօրինակ է՝ քաղաքական գնահատական չտալ 1996 թվականին, քաղաքական գնահատական տալ 2008-ին»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Էդվարդ Անտինյանը։
Նրա խոսքով, եթե 2008-ի մարտի 1-ի դեպքերին տրվում է քրեական գնահատական, ասելով մարդիկ են զոհվել, բայց նաև տեսնում են, որ զոհերի գործով չի քննությունը։
«Լևոն Տեր-Պետրոսյանին շատ մեծ վատություն արեցին, երբ որ փորձեցին նրան պաշպանել այս ամեն ինչից։ Ով էլ գա իշխանության, կապ չունի, թե ով, լրիվ մի երրորդ ուժ, առաջին հերթին պետք է Լևոն Տեր-Պետրոսյանին կանչեն, քանի տարեկան ուզում է լինի, ասեն արի, պատասխան տուր 1996-ի, «Մարտի 1»-ի համար։ Սա ճիշտ ճանապարհ չի»,- ասաց քաղաքագետը։
Նա նշեց, որ «Մարտի 1»-ի քրեականն ու քաղաքականը խառնել են իրար, հիմա չգիտեն՝ ինչն են քննում, ինչ են սպասում։
«Ես, օրինակ, չեմ համարում, որ եթե Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ լիներ, շատ մեծ վտանգ է ներկայացում։ Բացարձակ։ Ինչո՞ւ եք մեզ այդպես վախեցնում, ի՞նչ է անելու։ Եթե ողջ իշխանությունը ձեր ձեռքն, է այս սարսափն ո՞ւմ համար եք տարածում»,- ասաց Է. Անտինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան