Պատգամավորն Արարատի մարզպետից խնդրել է տրամադրել որոշումը, որի համաձայն դադարեցվել են գյուղապետի լիազորությունները
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը դիմել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին և ՀՀ մարզպետ Գարիկ Սարգսյանին։
Հայտնի է, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքում իրավիճակը լարված է։ Համայնքի բնակիչները բողոքում են առ այն, որ նախարարը և մարզպետը կայացրել են համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշում վերջինիս՝ արձակուրդում գտնվելու ժամանակ։
Պատգամավորը խնդրել է իրեն տրամադրել այդ որոշումը, որի համաձայն դադարեցվել են համայնքի ղեկավարի լիազրությունները։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Նորաշեն համայնքի ղեկավարի հարաբերություններն ինչու են լարվել Արարատի մարզպետի հետ
- Նորաշենցիները մարզպետի հայտարարություններից հետո որոշեցին ակցիան շարունակել Երևանում
- Արարատի մարզպետարանի մոտից քաղաքացիներին բերման ենթարկեցին
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ