200 տարի հետո՝ նորից Էրևանում
Պատմությունը զարմանահրաշ երևույթ է, իսկ Հայաստանը՝ հավերժ։.-ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«2019թ․ հոկտեմբերի 1-ին Երևանում բարեկամաբար հանդիպեցին Իրանի նախագահ Հասան Ռուհանին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մինչդեռ 1827թ․ նույն հոկտեմբրի 1-ին, հաղթահարելով իրանական կայազորի դիմադրությունը, ռուսական զորքը մտավ Երևան։
Հայաստանը որպես պետություն այդ ժամանակ չկար, իսկ հայերը մասնակցում էին պատերազմին երկու կողմերից էլ։
Հիմա, փառք Աստծո, Հայաստանը պետություն է, և նույն այդ երկու կողմերը նույն ամսաթվին հանդիպում են և բարեկամաբար զրուցում հենց այն քաղաքում, որտեղ միմյանց դեմ արյունահեղ պատերազմ են մղել գրեթե 200 տարի առաջ»։
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՏՄ պետությունների ղեկավարները, Իրանի ու Մոլդովայի նախագահներն այցելել են Թումո
- Հասան Ռոհանին ԵԱՏՄ ներդրողներին հրավիրում է օգտվել Իրանի տարածքով տարանցման հնարավորություններից
- Պուտինի ինքնաթիռը վայրէջք կատարեց Զվարթնոցում
- Իրանի նախագահը Հայաստանում է
- Պուտինը Երևանում ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակում կհանդիպի Փաշինյանին և Ռոհանիին