Փաշինյանը շնորհավորել է Իրաքի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Ադիլ Աբդ Ալ-Մահդիին՝ Իրաքի Ազգային տոնի առթիվ:
Կառավարության փոխանցմամբ, ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
ջերմ շնորհավորանքներ ու անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Իրաքի բարեկամ ժողովրդին Իրաքի Հանրապետության Ազգային տոնի կապակ-ցու¬թյամբ։
Հայաստանը մեծապես շահագրգռված է Իրաքի հետ ունեցած ջերմ գործըն-կերային հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու հարցում՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Իրաքի բարե-կամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին