ԱԺ-ն ընդունեց նախօրեին քննարկած մի քանի օրինագիծ
Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբկացության պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Վարազդատ Կարապետյանի և Բաբկեն Թունյանի հեղինակած Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ 105 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Խորհրդարանն ընդունեց նաև մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին՝ 111 կողմ ձայնով։
Առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։
Հարակից հրապարակումներ`
- Հանքարդյունաբերության հարցով քննիչ հանձնաժողովը 18 անդամ կունենա
- Նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ սահմանելու օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց