Քաղաքական 10:31 04/10/2019 Հայաստան

Արցախի կարգավիճակն ու կետադրական նշանները

Հեղինակ` Աննա Մկրտչյան

Երբ Ռուսաստանը հայտարարում է, որ Ղրիմը Ռուսաստանն է, ի՞նչ կետադրական նշան է դնում վերջում՝ վերջակետ, բացականչական նշան, թե կախման կետեր։

Իհարկե, Ղրիմի և Լեռնային Ղարաբաղի խնդիրներն ունեն տարբեր ծագում, պատմություն և դինամիկա, սակայն զուգահեռ անցկացնելու գայթակղությունից հնարավոր չէ խուսափել, երբ ՌԴ արտաքին գործերի նախարարը համեմատում է Հայաստանն ու Ալբանիան՝ ԼՂ և Կոսովոյի հակամարտության համատեքստում։

Հոկտեմբերի 2-ին Սոչիում կայացած «Վալդայ» համաժողովին Սերգեյ Լավրովը խոսել էր ԼՂ հակամարտությունից, մասնավորապես նշելով, որ ներկայումս իրավիճակն ավելի հանգիստ է, քան մեկ տարի առաջ, սակայն քաղաքական գործընթացն արգելակված է, և չի հաջողվում այն հանել այդ վիճակից։

«Կողմերը հայտարարություններ են անում, բավականին լուրջ, այդ թվում հնչել են բառեր, թե «Ղարաբաղը Հայաստանն է», ինչպես Տիրանայից Ալբանիայի վարչապետն էր հայտարարում՝ «Կոսովոն Ալբանիա է»: Նման հայտարարություններն, իհարկե, չեն նպաստում քաղաքական գործընթացը վերսկսելու համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը»,- ավելացրել է Լավրովը։

Երեկ այս հայտարարությանը արձագանքել է Հայաստանի ԱԳՆ-ն՝ ոչ կոշտ, բայց բավականին հաստատակամ։ Վերահաստատելով հայկական կողմի դիրքորոշումը՝ ԱԳՆ-ն կարևորել է, որ միջնորդներից յուրաքանչյուրը խուսափի ընտրովի և միակողմանի բնույթ կրող գնահատականներից:

Մոտ երկու ամիս ուշացումով, նույն «Վալդայ» համաժողովին Հայաստանի վարչապետի «Ղարաբաղը Հայաստանն է, և վերջ», արտահայտությանն անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա նշել է, որ դա նախ սուտ է, քանի որ ամբողջ աշխարահը Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի մաս, որ Ղարաբաղը ադրբեջանական բնիկ տարածք է և ավելարցել՝ «Այնպես որ, Ղարաբաղը Ադրբեջանն է և բացականչական նշան (!)»։

Ստացվում է, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը ֆոն էր ապահովում Ադրբեջանի նախագահի համար, քաջություն տալիս նրան, որ վերջինս կարողանա ասել վերոնշյալ արտահայտությունը։

Ռուսերենում բացականչական նշան է դրվում այն նախադասությունների վերջում, որոնք արտահայտում են զարմանք, ուժեղ զգացմունքներ, հուզմունք և այլ։ Թե ո՞ր վիճակում էր Իլհամ Ալիևը այդ արտահայտությունը անելիս՝ զարմացած էր, թե հուզված՝ պարզ չէ։  Բայց ակնհայտ է, որ նա կարողանում է զարմացնել նույն անպտուղ տեսակետը բյուր անգամ կրկնելու ունակությամբ։

Խոսելով Հայաստանի վարչապետի այն հայտարարության մասին, որ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովրդի համար՝ նա կրկին բարձրաձայնել է ադրբեջանական պրոպանգանդայի այն դրույթը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ չկա, կա ԼՂ բնակչություն։ Իսկ լուծման ինչ տարբերակն է ընդունելի Ալիևի համար՝ իհարկե Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը։

Այս նույն թեզերը հազարավոր անգամ Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է տարբեր ամբիոններից, տարբեր կետադրությունով ու ինտոնացիայով՝ ըստ էությամբ կանխորոշելով բանակցությունների ելքը։ Եվ որևէ անգամ Ռուսաստանի դաշնությունը չի փորձել համեմատել Ադրբեջանին Ուկրաինայի հետ և նրան մեղադրել հակամարտության ուժային լուծումներ պարտադրելու մեջ։

Եթե մի կողմի առավելապաշտական երազանքները կարող են ընդունելի լինել ու համարվել իրականանալի, ապա մյուս կողմի նմանատիպ դիրքորոշումները ևս պետք է լսելի լինեն։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:00
Թուրքիայում ասորական և հայկական գերեզմանոցների տեղում ազգային զբոսայգի է կառուցվել
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մարդինի նահանգի Դարգեչիթ բնակավայրում` Թիրբիք անունով հայտնի տարածքում, տեղակայված են հայկական և ասորական...
Աղբյուր` Panorama.am
12:54
ԱՆ-ից պարզաբանում են՝ ո՞րն է եղել փոխնախարարի ազատման պատճառը
Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանին պաշտոնից ազատելուց չորս օր անց նախարարության տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի...
Աղբյուր` Panorama.am
12:50
Մադոննայի երկրպագուները նրան դատի են տվել
Մադոննան կարծում է, որ իրեն կարելի է և սպասել, բացատրում է երկրպագուներին, որ թագուհին երբեք չի ուշանում:
Աղբյուր` Panorama.am
12:48
Ի՞նչ եք խոսում, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա. ԱԺ խոսնակը՝ Գևորգ Պետրոսյանին
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ԱԺ-ին ներկայացրեց  Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու...
Աղբյուր` Panorama.am
12:46
Դատարանի դիմաց մեծ թվով ոստիկաններ են բերվել
Քիչ անց Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, (Շենգավիթի նստավայր) տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
12:41
Հոնկոնգում ցուցարարները տղամարդու են այրել
Հոնկոնգում բողոքի ցույցերը նոր թափ են ստանում: Այս անգամ ցուցարարներն հատել են բոլոր սահմանները և տղամարդու են այրել։ Այս մասին գրում է Lenta-ն։...
Աղբյուր` Panorama.am
12:40
ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին «հիշեցնում է» Ղրիմ այցելելու համար քրեական պատասխանատվության մասին
«Ռուսաստանի կողմից ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք հերթական անգամ ապօրինի այց են կատարել մի խումբ ՀՀ քաղաքացիներ»:
Աղբյուր` Panorama.am
12:32
Հայաստանյան պատվիրակությունը մասնակցել է Շարժայի գրքի միջազգային ամենամյա տոնավաճառին
Հայաստանը հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 9-ը մասնակցել է Շարժայի գրքի միջազգային ամենամյա տոնավաճառին: Մեր երկրից Արաբական Միացյալ Էմիրություններ...
Աղբյուր` Panorama.am
12:20
«Հիմա ես էստեղից ո՞նց ցույց տամ, ոնց են ստուգելու սեռափոխված լինելը». Գևորգ Պետրոսյան
«Ես այս Ազգային ժողովի ամենաանգրագետ պատգամավորն եմ»
Աղբյուր` Panorama.am
12:11
Արսեն Բաբայանն ազատ արձակվեց
Նոյեմբերի 12-ին որոշում է կայացվել մեղադրյալ Արսեն Բաբայանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և նրա նկատմամբ որպես...
Աղբյուր` Panorama.am
12:00
Սերգեյ Բագրատյանի՝ բարի նպատակով նախագիծը օրակարգ չմտավ
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից բացասական եզրակացություն ստացած «Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին»...
Աղբյուր` Panorama.am
11:52
«Էդ Ձեր մասնավոր դիտարկումն ա՞, որ մեզ սկուտեղի վրա իշխանություն ա մատուցվել». բորբոքված կրքեր ԱԺ-ում
«Իմ խորհրդարանական գործունեության պատմության ընթացքում սա չորրորդ կառավարությունն է, որի օրոք բարձրացնում եմ թոշակառուների՝ ...
Աղբյուր` Panorama.am
11:49
ԱՄՆ նախկին նախագահ Քարթերը հոսպիտալացվել է
ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը նախօրեին տեղափոխվել է  Ատլանտայի հիվանդանոց՝ վերջին անգամ ընկնելու հետևանքով ուղեղային հյուսվածքում...
Աղբյուր` Panorama.am
11:43
Հայ հոգևորականների սպանության պատասխանատվությունը ստանձնելուց հետո ԻՊ նոր հարձակումներ է իրականացրել
Կամիշլիում զինված հարձակումներ են տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
11:32
Կատալոնիայի անկախության կողմնակիցներն արգելափակել են Ֆրանսիա-Իսպանիա մայրուղին
Կատալոնիայի անկախության հարյուրավոր կողմնակիցները փակել են А9 մայրուղին, որը միացնում է Ֆրանսիայի հարավն ու Իսպանիան: Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
11:28
«Արայիկ Հարությունյանը խնդիրը սեղանի շուրջ լուծելու բոլոր տարբերակները մտցրել է փակուղի»
Ուսանողներն ու ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչներն իրազեկման երթով անցնում են երևանյան փողոցներով
Աղբյուր` Panorama.am
11:15
Ոչ մի աշխատող առանց պատճառի չպետք է ազատվի աշխատանքից. Գևորգ Պետրոսյան
Խորհրդարանը քննարկում է «Բաժնետիրական ընկերությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում» կատարելու մասին օրենքի նախագիծը...
Աղբյուր` Panorama.am
11:09
Աթոյան փողոցում այրվել են ավտոտնակներ և մեքենաներ
Նոյեմբերի 11-ին, ժամը 18:26-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթոյան փողոցի անցուղու թիվ 14 շենքի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
11:06
Ստյոպա Սաֆարյանի վերաբերյալ լրագրողների դիմումը ՀԽ հանձնաժողովում կքննեն վաղը
Վաղը Հանրային խորհրդի գրասենյակում տեղի է ունենալու քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովի նիստ: ՀԽ մամուլի պատասխանատուի...
Աղբյուր` Panorama.am
11:04
Զոհրաբ Մնացականյանն արդյունավետ է գնահատել Լավրովի այցը Երևան
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն արդյունավետ է  գնահատել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երկօրյա պաշտոնական այցը Երևան։ ...
Աղբյուր` Panorama.am
11:01
Նորավան գյուղում այրվել են մոտ 20 հա խոտածածկույթ և պտղատու ծառեր
Նոյեմբերի 11-ին, ժամը 15:53-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Նորավան գյուղի թիվ N...
Աղբյուր` Panorama.am
10:51
Փիլիսոփա Կանտի աշխատանքների շուրջ քննարկումն ավարտվել է կրակոցներով
Ոստիկանությունը բերման է ենթարկել Ռոստովի մի քաղաքացու, որը, վիճելով գերմանացի փիլիսոփա Էմանուիլ Կանտի աշխատանքի և արժանիքների մասին, կրակել է...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ադրբեջանի արտգործնախարարությունը պատասխանել է Լավրովին
Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան պատասխանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևանում հնչեցրած այն մտքին, որ...
Աղբյուր` Panorama.am
10:42
Նազարբաևն առաջարկել է Պուտինին և Զելենսկուն հանդիպել Ղազախստանում
Ղազախսատնի առաջին նախագահ Նուրսուլթան Նազաբաևն առաջարկել է ՌԴ և Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն հանդիպել...
Աղբյուր` Panorama.am
10:31
Ֆրանսիացի դերասանուհին մեղադրել է ռեժիսոր Պոլանսկուն բռնաբարության մեջ
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին հերքել է բռնաբարության մեղադրանքը, որը նախօրեին նրա դեմ ներկայացրել էր ֆրանսիացի դերասանուհին Վալենտին Մոնյեն:...
Աղբյուր` Panorama.am
10:22
Արսեն Ջուլֆալակյանը տևական ընդմիջումից հետո մասնակցել է մրցաշարի և նվաճել հաղթողի կոչումը
Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը մասնակցել է Ռուսաստանի Ադիգեյա քաղաքում անցկացված...
Աղբյուր` Panorama.am
10:18
ԱԺ-ն սկսեց հերթական քառօրյան
Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքը։ Օրակարգում պարտադիր քննարկման ընդգրկված է 36 հարց:  ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը...
Աղբյուր` Panorama.am
10:15
Զորամասի մոտակայքում հրդեհ է բռնկվել
«911» ծառայություն տեղեկություն էր երեկ հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Նորավան գյուղի թիվ N զորամասի մոտակայքում:...
Աղբյուր` Panorama.am
10:08
Աննա Վարդապետյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանն ազատվել է պաշտոնից։ Որոշումը ստորագրվել է նոյեմբերի 8-ին։...
Աղբյուր` Panorama.am
10:07
Լավրովն աջակցություն է հայտնել Ստեփանակերտի սուբյեկտությանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրել է. «Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ համանախագահող միջնորդների ակնհայտ ակտիվություն կա: Մինչև...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի համատեղ ասուլիսը
13:56 11/11/2019

Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի համատեղ ասուլիսը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}