Անդրեա Վիկտորին․ Մի՛ հավատացեք ամեն ինչի, որ ձեզ պատմում են ԵՄ-ի մասին
«Ես աջակցում եմ գենդերային հավասարությանն ու կանանց առաջխաղացմանը։ Մենք ընդունում ենք ամեն ինչ, ամեն տեսլական, որ դուք ունեք ձեր կյանքի համար՝ լինի այն ավանդական, ոչ սովորական, մենք միայն ուզում ենք, որ դուք ունենաք հնարավորություն՝ անել այն, ինչ ուզում եք»,-այսօր այս մասին ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը՝ «Open East MediaThink Tank»-ի կողմից կազմակերպված քննարկմանը, որում ներկայացվեցին ԵՄ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացված ու ընթացիկ կարևոր ծրագրերը՝ իրենց ունեցած գործնական ու կիրառական արդյունքներով։
Դեսպանը մի խնդրանք ուղղեց, նաև ԶԼՄ-ներին՝ «թույլ տվեք մեզ աշխատել միասին դրական հաղորդակցման հիման վրա, խնդրում եմ, եղեք քննադատական, մի հավատացեք ամեն ինչի, որ ձեզ պատմում են Եվրամիության մասին»։
«Այս երկրում ես հետաքրքիր մեկնաբանություններ եմ լսում, որոնք վերաբերում են այնպիսի բաների, որոնք մենք չենք կիսում։ Մենք աջակցում ենք մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը ու ժողովրդավարությանը։ Բայց սա չի նշանակում, որ մենք ցանկանում ենք ինչ-որ մեկին ասել, թե ինչպես ինքն ապրի, սա մեր խնդիրը չէ։ Մենք հարգում ենք ուրիշ մշակույթներն ու հասարակությունները։ Մենք միայն կանգնած ենք, երբ տեսնում ենք խտրականություն։ Աշխատեք մեզ հետ, տեսեք ինչով ենք մենք զբաղված այստեղ և մեր հետ միասին կառուցենք ձեր ապագան»,-ասաց Անդրեա Վիկտորինը։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում