Վերջին ամիսներին Հայաստանում քննադատության մեջ տեսնում ենք ոչ վայելուչ ձևակերպումներ. Միրզոյան
«Ինչ խոսք, գեղեցիկ չէր ձևակերպումը, բայց ես կարծում եմ, որ դա կոնկրետ ոչ միայն Անդրանիկ Քոչարյանի դեպքում է, մենք տեսնում ենք վերջին ամիսներին Հայաստանում բանավեճի, քննադատության մեջ, անկախ որ կողմից է, ոչ վայելուչ ձևակերպումներ կան»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ձևակերպմանը՝ ուղղված ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին։
Նրա խոսքով՝ դրա կարիքը չկա ընդհանրապես, կարելի է բովանդակալից խոսել։
«Ես կոչ եմ անում բոլորին քննադատության, քաղաքական բանավեճի ընթացքում պահպանել կոռեկտության սահմանները։ Իմ մասնավոր կարծիքով և համոզմամբ՝ Արփինե Հովհաննիսյանի կողմից Դանիել Իոաննիսյանին վիրավորելը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին «անուղեղ» անվանելը կամ այլ որակումներ տալը որևէ մեկ ուրիշին հիմք չեն տալիս նույն բառապաշարով, նույն կերպ հակադարձել նրան, տգեղ է»:
Անդրադառնալով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դիմելուն՝ ԱԺ նախագահն ասաց, որ կարծում է՝ հանձնաժողովը չափազանց լուրջ դեպքերի համար է. «Ես սա էլ եմ համարում լուրջ դեպք, բայց եթե այս գործիքը սկսի տարածվել, այն կարող է մի յուրօրինակ մահակ հանդիսանալ պատգամավորների համար, և դա կարող է կաշկանդել նրանց քաղաքական գործունեության և իրենց դիրքորոշումը այս կամ այն հարցում հայտնելու հարցում»։
Հարակից հրապարակումներ`
- Արփինե Հովհաննիսյան. Անդրանիկ Քոչարյանն այս աշխարհում հորս չի կարող հանդիպել՝ շաաաատ վաղուց
- «Իրատես». Իմքայլականների համակրանքը ոչ թե Անդրանիկ Քոչարյանի, այլ Արփինե Հովհաննիսյանի կողմն է
- ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը միացել է կանանց նկատմամբ ատելության խոսքի դատապարտմանը
- «Ես Անդրանիկ Քոչարյանի փոխարեն ներողություն եմ խնդրում»
- Անդրանիկ Քոչարյան. Արփինե Հովհաննիսյանից ներողություն չեմ խնդրելու
- Էլինար Վարդանյան. Անդրանիկ Քոչարյանը ձեզնից մե՞կն է, թե՞ դուք 87 հոգով մերժում եք նրան