Մտադիր են Իրանի տարածքով Հայաստանից կենդանիներ արտահանել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Գյուղատնտեսության նախարարության պատվիրակությանը՝ սննդամթերքի անվտանգության և կենդանիների հատուկ հիվանդությունների գծով նախարարի տեղակալ Քարիմ Ամիրիի գլխավորությամբ:
Տեսչական մարմնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ Իրանի տարածքով կենդանիների տարանցիկ արտահանման պայմանները:
Գեորգի Ավետիսյանը վստահեցրել է, որ կենդանիների տարանցիկ տեղափոխումն իրականացվելու է միջազգային բոլոր չափորոշիչներին ու կանոնակարգերին համապատասխան: Նա պատրաստակամություն է հայտնել Իրանի սննդամթերքի անվտանգության և կենդանիների հատուկ հիվանդությունների գծով մասնագետներին տրամադրել տեղեկություններ կենդանիների առողջության պահպանմանն ուղղված պետական միջոցառումների, պատվաստումների պլանավորման, ինչպես նաև վերահսկողական գործիքների ու մեխանիզմների մասին:
Ըստ Քարիմ Ամիրիի, այս հանդիպումը կնպաստի ոչ միայն ԻԻՀ հայկական գյուղատնտեսական կենդանիների արտահանման ծավալների մեծացմանը այլև կխթանի այլ երկրներ արտահանելու համար՝ օգտագործելով Իրանի՝ որպես տարանցիկ երկրի, հնարավորությունները:
Հարակից հրապարակումներ`
- Գիտնականը՝ Փաշինյանի հայտարարության մասին. Գյուղը ծաղրելը խոցելի ու ծանրագույն դիագնոզ է
- Փաշինյանի հորդորից հետո տավուշցիները սկսել են ավելի քիչ ոչխար պահել
- Եզդիները սկսել են ավելի քիչ ոչխար պահել
- Իրանական ընկերությունը հրաժարվել է վարձակալել Սյունիքի արոտավայրերը. Դեսպան
- «Ոչ մի պարսկական ոչխար Սյունիքի ձորում». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի առջև
- Սյունիքի արոտավայրերը Իրանին վաճառելու մասին իրավական որևէ փաստաթուղթ չկա. Նախարարը հանգստացրել է մտահոգվածներին
- ՀԱՐՑԱԴՐՈՒՄ. Պետությունը վարկ է վերցնում հողի համար ու այն վարձով տալիս ուրիշի
- Սյունիքի արոտավայրերը «կարժանանան» իրանականի ճակատագրին. Մտահոգված է իրանահայ անասնաբույժը
- Հայկական կողմը չգիտի՞ ինչ անի
- Սյունիքի արոտավայրերը` Իրանին. Ինչքա՞ն տարածքի, ի՞նչ գնի ու ժամկետի մասին է խոսքը