Իրանում ձերբակալված ռուս լրագրողին բաց կթողնեն
Իրանի մայրաքաղաք Թեհրանում ռուսաստանցի լրագրող Յուլիա Յուզիկը շուտով ազատության մեջ կլինի։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ԱԳ նախարարության ներկայացուչին։
Նախարարությունից հայտնել են, որ լրագրողը ձերբակալվել է մի շարք բացատրություններ տալու համար։ Թեհրանում Ռուսաստանի դեսպանությունից նշել են, որ Իրանի իշխանությունները Յուզիկին ազատ արձակելու մտադրության մասին դեռ իրենց չեն տեղեկացրել։
Ավելի վաղ հայտնել էին, որ լրագրողն Իրան է մեկնել սեպտեմբերի 29-ին մասնավոր հրավերով։