Մենք նախապես որոշել էինք շուտ գալ. Իգիթյան
«Իմանալով, որ հարցը օրակարգային է, մենք նախապես որոշել էինք շուտ գալ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը՝ ի պատասխան հարցին, թե «Իմ քայլը» խմբակցության խումբը հատո՞ւկ է վերադարձել Ստրասբուրգից՝ մասնակցելու նախագծի քվեարկությանը։
Պատգամավորի խոսքով՝ իրենք այնտեղ պատվիրակության անդամներ ունենք, որոնք մնացել և շարունակում են աշխատել։
Ինչ վերաբերում է քվեարկության դրված նախագծին՝ Իգիթյանն ասաց. «Մենք ասում ենք, որ այն մարդը, որը հանդիսանում է ՍԴ նախագահ, նա անաչառ չէ իր գործողությունների մեջ։ Այն իսնտիտուցիոնալ չեզոքությունը, որ պետք է ունենա, չի կատարում լիարժեք»։
Հարակից հրապարակումներ`
- Հիմա մենք որոշում ենք՝ ԱԺ-ն այս հարցով դիմում է ՍԴ, թե չի դիմում. ԱԺ նախագահ
- Վլադիմիր Վարդանյանն ընդունում է իր մեղավորությունը՝ ամսաթիվը չնկատելու
- ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծի քվեարկությունը մեկնարկեց
- ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծի քվեարկությունը՝ վաղը
- Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ լինելու շանսը կորցրել է. ԱԺ նախագահ
- ԱԺ-ն քննարկում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի մասին նախագիծը