Պոլսի հայոց պատրիարքարանը չի բողոքարկի Թուրքիայի պարտադրած սահմանափակումը
Նախօրեին Պոլսի հայոց պատրիարարքարանում տեղի է ունեցել նախաձեռնարկ մարմնի անդամների և հիմնադրամների ղեկավարների նիստի ընթացքում որոշում է կայացվել չբողոքարկել Թուրքիային ներքին գործերի նախարարության կողմից սեպտեմբերի 23-ին պատրիարքարան ուղարկված նոր կանոնագիրը։ Նշենք, որ պատրիարքի թեկնածու առաջադրվելու համար կանոնագրի (կանոնադրության) մեջ սահմանված նոր պայմաններից խնդրահարույցը արտասահմանաբնակ թեկնածուների առաջադրման արգելքն է։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, նիստից հետո նախաձեռնարկ մարմնի կողմից արվել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է.
«Հոկտմեբերի 3-ին տեղի ունեցած քննարկմանը ներկա գտնվող բոլոր հիմնադրամների ներկայացուցիչները կանոնագրի վերաբերյալ կարծիք հայտնեցին, ընթերցվեց հոգևոր խորհրդի հայտարարությունը։ Այնուհետ անցկացվեց քվերակություն, որի արդյունքում ձայները կիսվեցին։ Ապա ընդլայնված կազմով անցկացված քննարկման ընթացքում հիմք ընդունելով մեծամանության կարծիքը՝ որոշում կայացվեց պատրիարքի ընտրությանը գնալ կանոնադրությամբ առաջարկվող պայմաններով»։
Այսպիսով՝ փաստացիորեն Պոլսո հայոց պատրիարքարանը որոշեց չբողոքարկել Թուրքիայի ՆԳՆ-ի կողմից պարտադրված սահմանափակումը։ Ստացվում է, որ ըստ նոր կանոնադրության պայմանների՝ Պոլսի պատրիարքի աթոռի համար պայքարող թեկնածուների թիվը խիստ կրճատվում է։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի սահմանադրական դատարանը որոշում է կայացրել հօգուտ Երուսաղեմի հայոց պատրիարքության հիմնադրամի
- ԱՄՆ-ի կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը դատապարտել է Թուրքիայի որոշումը՝ Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ
- Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հայտարարությունը Պոլսո պատրիարքական ընտրությունների վերաբերյալ
- Փայլան. Թուրքիայի ՆԳՆ-ն պետք է հանի այդ պայմանը, այլապես սա չի կարելի ընտրություն կոչել
- «Պետությունը միջամտեց ընտրություններին». Փայլանի արձագանքը Պոլսի պատրիարքարան ուղարկած նոր կանոնագրին
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ