ԱՄՆ-ը մտադիր է 132 միլիոն դոլար օգնություն հատկացնել Վրաստանին
ԱՄՆ-ն 2020 թվականի բյուջեի նախագծում նախատեսված դրույթ կա՝ համաձայն որի Վրաստանին 132 մլն դոլար ֆինանսական աջակցություն կհատկացվի։
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ ֆինանսական օգնությունը կտրամադրվի «2020 ֆինանսական տարվա համար պետական դեպարտամենտի, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների մասին օրենքի» համաձայն, որը հաստատել է Միացյալ նահանգների Սենատի հատկացումների հանձնաժողովը:
Ֆինանսական աջակցությունը տրամադրվում է գործընկեր երկրներին:
Հայտնի է, որ երկիրը, որը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը կամ նրանց հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել, Վաշինգտոնի հետագա ֆինանսական աջակցությունը չի ստանա: