Եգիպտոսի իշխանությունները կարգելեն զբոսաշրջիկներին կերակրել ձկներին
Եգիպտոսում զբոսաշրջիկներին կարգելեն կերակրել ձկներին՝ ՄԱԿ-ի «Կանաչ լաստեր» նախաձեռնության իրականացման համար։ «Գազետա.ռու»-ն գրում է, որ նախաձեռնությունն ուղղված է մարջանների (կորալ) պաշտպանությանը՝ սուզվելու բացասական հետևանքներից։
Նշվում է, որ հանգստացողներին նաև խնդրում են չկոտրել մարջանները, ծով աղբ չգցել՝ պլաստմասե իրեր, սննդի մնացորդներ և քիմիկատներ։
Նախաձեռնությունը սկսվում է Հարավային Սինայում, մինչև 2020 թվականի մարտին այն կվերաբերի նաև երկրի այլ քաղաքներին։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին