Սիրիայի հյուսիսում պայթյուններ են եղել
Առնվազն 16 մարդ է տուժել Սիրիայի հյուսիսում տեղի ունեցած երեք պայթյունի հետևանքով։ «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Anadolu-ն։
Գործակալության փոխանցմամբ՝ պայթյունները որոտացել են երեք բնակավայրում՝ Ջերաբլուսեում, Չոբանբեում և Կաբբասինում։ Ներկա պահին այս տարածքնեը գտնվում են, այսպես կոչված, սիրիական ազատ բանակի հսկողության տակ։
Նշվում է, որ տեղական իշխանությունները ենթադրում են, որ հարձակումների հետևում կանգնած են քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերը», որն Անկարան համարում է Քրդստանի աշխատավորական կուսակցության սիրիական մասնաճյուղը:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան ընդլայնում է իր ներկայությունը Սիրիայի հյուսիսում
- Էրդողանը սպառնացել է Սիրիայում նոր ռազմական գործողություններ սկսել
- Սիրիայում գոհ են հայ սակրավորների աշխատանքից
- Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտում սիրիացիների համար գյուղեր կլինեն
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան