Հասարակություն 15:57 07/10/2019 Հայաստան

Ամուլսար են բարձրացել երեխաները

23 լեռնասեր երեխաները 7 չափահաս անձանց հետ բարձրացել են Ամուլսար, որոնց սարի գագաթին մոտեցել են անվտանգության աշխատակիցներն ու խնդրել ցածր իջնել, չլուսանկարվել։ Սակայն լեռնասերներն իրենց գործն արել են՝ լուսանկարվել են գագաթին, գոչել, որ Ամուլսարը սար է ու նոր իջել։ 

«Մեր լեռնային վերելքները և բնության հանդեպ հոգածությունը բերեցին այն կետին, որ որոշեցինք բարձրանալ Ամուլսար լեռը։ Այս վերելքի նպատակը ոչ միայն գագաթի բարձրությունը հաղթահարելն էր, այլ՝ այս կերպ մեր խոսքը հասցնելը, որ մենք ցանկանում են սարը սար մնա։ Վերելքը պլանավորել էինք սեպտեմբերի 30-ին և այն իրագործեցինք հոկտեմբերի 6-ին։ 23 լեռնասեր երեխաներով և 7 չափահաս անձանց թիմով ճամփա ընկանք։ Սկսեցինք քայլել Սյունիքի դարպասներից։ Ճիշտ է 2500մ բարձրությունից սկսած քամի կար, բայց այն մեզ չխանգարեց։ Աշունն արդեն ոսկեզօծել է լեռները և մենք բնական ոսկու գեղեցկությամբ, որն առավել անգին է, բարձրանում էինք լեռը։ Բարձրության հետ ուրվագծվում էին շրջակա լեռները՝ իրենց ակոսներով, թեք լանջերով, ամպի ստվերներով ստիպելով կանգ առնել և լուսանկարել։ Դեռ լեռան ստորոտին երեխաների հետ խոսեցինք լեռան շուրջ ստեղծված խնդրից, քանի որ բնապահպանությունը մեր առաջնային խնդիրն է և դասերի, աղբահավաքների միջոցով միշտ էլ փորձում ենք ուշադրության տակ պահել բնապահպանական խնդիրները։ Խոսելուց բացի լսեցինք նաև երեխաների կարծիքը, որին հետագայում կանդրադառնանք տեսանյութի միջոցով։ Երբ թեք լանջերը հաղթահարեցինք և հասանք 2950մ բարձրության, այդ մասից միայն տեսանք գագաթը։ Այն իրենից ներկայացնում էր քարքարոտ զանգված, որի բարձր կետում դրված է եռոտանի։

Ցավոք, երբ նայում էինք գեղեցիկ գագաթին, այն խաթարվում էր հետևի ֆոնին երևացող հանքի արդյունքում արդեն փոփոխված «բնությամբ»՝ հողային զանգվածներ, աշխատանքներ կատարելու համար սարքված ճանապարհներ, շատ հեռվում՝ մետաղական տնակներ ...

Սակայն գագաթն ավելի զորեղ էր, և մենք հասանք մեր նպատակին՝ Ամուլսար սարին (2988մ)։
Տաս րոպե չանցած մեզ մոտեցան անվտանգության աշխատակիցներ, հորդորեցին ցած իջնել, հեռախոսազանգով կապի դուրս եկած անձը նույնիսկ հորդորեց չնկարվել, քանի որ համոզված էին, որ համացանցում կհայտնվեն նկարները։ Մեզ ասում էին, որ արգելված գոտում ենք, և շատ այլ բաներ ասացին, որին այստեղ չենք անդրադառնա։ Բայց ուզում ենք նշել, որ երբ աշխատակիցներին և զանգահարողին խնդրեցինք նշել արգելված գոտու սահմանը, քանի որ մեր վերելքի ընթացքում ոչ ցուցանակ, և ոչ էլ ցանկապատի չենք հանդիպել, իրենք անգամ չկարողացան նշել սահմանները։ Եվ, իհարկե, մենք նկարվեցինք գագաթին, Ամուլսարը սար գոչեցինք և հետո միայն սկսեցինք հետ վերադառնալ։ Իսկ մեզ ներքևում սպասում էին երկու ոստիկան, որոնց հետ բացատրական աշխատանքներից հետո վերադարձանք Երևան՝ գոհ, երջանիկ և լիահույս, որ Ամուլսարը սար է մնալու։

Եվ, իհարկե, պետք է նշել «անվտանգության» աշխատակիցների զարմանքն ու գործելու անկարողությունը, երբ գագաթին հայտնաբերիցին երեխաների, նույնը նաև ոստիկանների մոտ էր։
Շնորհակալություն երեխաներին և ծնողներին, որ այսքան լավն են ու հոգատար, ինչպես բնության, այնպես էլ ակումբի անձնակազմի նկատմամբ»,- գրված է «4 Peaks Alpine Club»-ի ֆեյսբուքյան էջում։ 

Հիշեցնենք, որ Armland արաշավականների 35 հոգանոց խումբը սեպտեմբերի 29-ին բարձրացել էր Ամուլսար։ Դրանից հետո արշավական խմբի հիմնադիր ղեկավար Արտյոմ Մարտիրոսյանին կանչել էին ոստիկանություն, քանի որ «Լիդիան Արմենիայի» աշխատողներից բողոք են ստացել։ Panorama.am-ի հետ զրույցում Ա. Մարտիրոսյանն ասել էր, որ բողոքի հիմքում ընկած է՝ սեփական տարածքի ներխուժում, գողության և տեխնիկայի վնասման կասկածանք։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:08
Իդլիբում իրականացվել է ռուս-թուրքական 15-րդ համատեղ պարեկային հերթապահությունը
Սիրիայի Իդլիբ նահանգով անցնող Հալեպը Միջերկրական ծովի ափին միացնող M4 մայրուղու մի հատվածում իրականացվել է ռուս-թուրքական 15-րդ համատեղ...
Աղբյուր` Panorama.am
17:58
Քահանա. Այսօր Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել
Տեր Օշին քահանա Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի էջում հրապարակած լուսանկարներից մեկին, ըստ որի...
Աղբյուր` Panorama.am
17:45
Ինչպես են հղի կանայք տանում կորոնավիրուսային հիվանդությունը
Հղի կանանց մոտ հաստատված կորոնավիրուսային վարակը չի ազդում երեխայի զարգացման վրա և նրան չի փոխանցվում, գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արա Բաբլոյան. Պետք է շատ արագ կրկնապատկվի Առողջապահության բյուջեն
 Առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ, Արաբկիր բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի համոզմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:17
Մեկնարկում են պետական կրթաթոշակով Դրեյփերի համալսարանում ուսանելու առցանց դասընթացները
Հունիսի 1-ից մեկնարկել են «Վիրտուալ կոմուրջ» ծրագրի շրջանակներում պետական կրթաթոշակով Դրեյփերի համալսարանի գարնանային ծրագրում...
Աղբյուր` Panorama.am
17:17
ՊԵԿ նախագահ. Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, Հարգելի գործընկերներ, Մամուլում շրջանառվող...
Աղբյուր` Panorama.am
17:13
ԵՊԲՀ պրոֆեսոր. Վերջիվերջո, այո, կոլեկտիվ իմունիտետն է զարգանալու, որ փրկի
«Եթե դիմակի կրումը իսկապես օգնում է կանխել, որ մարդը կորոնավիրուսով չհիվանդանա, ինչպե՞ս եք պատկերացնում կոլեկտիվ իմունիտետի ձևավորման...
Աղբյուր` Panorama.am
17:09
Քաղաքապետարան. Նանսենի անվան այգու ծառերը հիվանդ են եղել
Ֆրիտյոֆ Նանսենի անվան այգում 11 թեղի է հատվել: Ի պատասխան քաղաքացիների անհանգստության, «Կանաչապատում և շրջակա միջավայրի...
Աղբյուր` Panorama.am
17:00
Ստեփան Դանիելյան. Հանրաքվեի համար համաքված գումարներն երբ են վերադարձնելու
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Հանրաքվեի համար համաքված գումարներն երբ են վերադարձնելու նվիրատուներին: Մարդկանցից փող...
Աղբյուր` Panorama.am
16:53
ՃՈ թեժ գծի 1-77 հեռախոսահամարը կրկին հասանելի է
Ոստիկանությունից հայտնում են, որ Ճանապարհային ոստիկանության Թեժ գծի 177 հառախոսահամարը կրկին հասանելի է, կապի տեխնիկական խափանումնեը վերացված...
Աղբյուր` Panorama.am
16:50
Բելառուսում կորոնավիրուսային հիվանդության 45, 981 դեպք է հաստատվել
Օրվա ընթացքում Բելառուսում կորոնավիրուսային հիվանդության 865 նոր դեպք է հաստատվել, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով...
Աղբյուր` Panorama.am
16:35
Արմեն Մուրադյան. Խնդիրը կա, պահանջվում է լինել աչալուրջ, լինել ծայրահեղ պրոֆեսիոնալ
«Կորոնավիրոսի ժամանակ  պետք է հստակ տարբերակել  մահաբերության և մահացության ցուցանիշը։ Այսօրվա դրությամբ մահաբերության ցուցանիշն...
Աղբյուր` Panorama.am
16:29
ՄԻՊ իրավական չափանիշների վրա հիմնվելով վերաքննիչ դատարանը կայացրել է նախադեպային որոշում
Վերաքննիչ քրեական դատարանը մայիսի 23-ին, հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի իրավական չափանիշները, որոշում է կայացրել քրեորեն պատժելի...
Աղբյուր` Panorama.am
16:26
Նաիրիա Զոհրաբյանը՝ Նոյեմբերյանի բժիշկների մասին. Ոնց եմ ամաչում ձեր փոխարեն
ԱԺ Բարգավաճ Հայաստան Խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Երեկ Նոյեմբերյանի հիվանդանոցի մի քանի բժիշկ «մարդ էին...
Աղբյուր` Panorama.am
16:07
Ոստիկանները ստուգայցերով Աջափնյակում են
Ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ռեկորդային խնդրագիր
Սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանության մեջ մեղավորներին պատժելու խնդրագիրը հավաքել է ավելի քան 15 միլիոն ստորագրություն։
Աղբյուր` Panorama.am
15:45
Մոսկվայի դիրքորոշումը նավթի և գազի վերաբերյալ Մինսկում հարցեր է առաջացրել
Ռուսական կողմի դիրքորոշումը նավթի և գազի գների վերաբերյալ Մինսկում հարցեր է առաջացնում, թե ինչպիսին պետք է լինի ինտեգրումը Դաշնային պետության...
Աղբյուր` Panorama.am
15:40
Մարտունու և Սևանի անձնագրային բաժանմունքների պետերի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է
Պաշտոնեական չարաշահումներ կատարելու և կաշառքի համար մեղադրանքներ են առաջադրվել 6 անձի։
Աղբյուր` Panorama.am
15:35
Ես ենթադրում եմ, որ լինելու է մի իրավիճակ, երբ 24 ժամ մնալու ենք ԱԺ-ում. Սիմոնյան
«Զարմանում եմ, որ հարցեր են հնչում, թե կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամի փողերն ինչ են եղել»,- խորհրդարանում ասաց ԱԺ փոխխոսնակ...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԵՄ-ն համավարակից հետո տնտեսությունը խթանելու համար հարկեր կներկայացնի
Համավարակից հետո ԵՄ տնտեսությունը վերականգնելու համար առաջարկվում է ծախսել 750 միլիարդ եվրո, բայց ինչպե՞ս հավաքել այդպիսի աստղաբաշխական գումար:...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հայ գիտնականների ստեղծած «Բիօքսիլ 2»-ը` կորոնավիրուսոտ տարածքների ախտահանման միջոց
ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտում հիմնարար գիտելիքների հիման վրա ստեղծվել է նոր սերնդի նյութ` «Բիօքսիլ...
Աղբյուր` Panorama.am
15:20
Ս. Գրիգորյան. Կառավարությունը ձախողել է գազի գնի վերանայման բանակցությունները
GPARTNERS իրավաբանական ընկերության ղեկավար Սարգիս Գրիգորյանն իր հոդվածում գրում  է. «Տևական ժամանակ է` Կառավարության...
Աղբյուր` Panorama.am
15:14
5-րդ ալիքի տնօրեն. Այս գործողությունը նախապես կազմակերպված է եղել
5-րդ ալիք հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը  Panorama.am-ի հետ զրույցում պնդում է՝ Արցախում իր ղեկավարած...
Աղբյուր` Panorama.am
15:08
Իրանում մեկ օրում կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 3.574-ով
Իրանում հունիսի 4-ին կորոնավիրուսով վարակակիրների թիվը նախորդ օրվա համեմատ ավելացել է  3.574-ով։ Համավարակի սկզբից ի վեր երկրում...
Աղբյուր` Panorama.am
15:02
Ընդդիմության մասին խոսելու փոխարեն պետք է գործ անել. Մարուքյան
«Այսօրվա իրավիճակը թողած, իշխանությունն ընդդիմության մասին է խոսում»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
14:55
Երևանում եղբայրը դանակահարել է եղբորը
Հունիսի 3-ին ժամը 23:50-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով...
Աղբյուր` Panorama.am
14:50
Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի բացման և փակման արարողությունները համատեղ չեն լինի
«Տոկիո- 2020»-ի կազմակերպիչները հրաժարվել են օլիմպիական և պարալիմպիկ խաղերի  բացման և փակման արարողությունները համատեղ...
Աղբյուր` Panorama.am
14:43
Գուգարքի ոստիկանները ապօրինի փայտանյութով մեքենաներ են հայտնաբերել
Հունիսի 3-ին, ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները բնապահպանական բնույթի իրավախախտումներ հայտնաբերելու և...
Աղբյուր` Panorama.am
14:35
Ջավախքի գյուղերից մեկի բնակչի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղի 44-ամյա բնակչի մոտ, որը հունիսի 2-ին տեղափոխվել էր Գորիի զինվորական հոսպիտալ, հաստատվել է...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ֆլորենցիայում բացվել է Ուֆֆիցի պատկերասրահը
Թանգարանը վերջին հարյուրամյակում փակվել էր ընդամենը մի քանի անգամ։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյանը Վանաձորում մասնակցել է «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացմանը
22:35 03/06/2020

Արթուր Վանեցյանը Վանաձորում մասնակցել է «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացմանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}