Տնտեսություն 10:19 07/10/2019 Հայաստան

Մեզ համար մեծ պատիվ է և հաճույք այսպիսի համաժողով հյուրընկալելը. Փաշինյան

«Ողջունում եմ ձեզ Երևանում համաշխարհային  նշանակության այս հավաքի բացման առիթով: Մեզ համար մեծ պատիվ է և հաճույք այսպիսի համաժողով հյուրընկալելը, քանի որ այն լավ առիթ է Ձեզ և Ձեր միջոցով միջազգային հանրության հետ խոսելու, Հայաստանը բարձր տեխնոլոգիանական արդյունաբերական երկիր դարձնելու մեր ռազմավարության մասին»,- այս մասին այսօր այսօր Երևանում մեկնարկած ՏՏ համաշխարհային համաժողովի՝  WCIT 2019-ին պաշտոնական բացման արարողության ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը։

«Ես հույս ունեմ, որ մեր երկրում անցկացրած մի քանի օրերի ընթացքում դուք կզգաք այն նոր էներգիան և մթնոլորտը, որ մեր երկրին համակել է նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո»,- նշեց վարչապետը։

Նրա խոսքով՝ այդ հեղափոխությունը տեղի ունեցավ ապակենտրոնացման միջոցով, ինչի արդյունքում Հայաստանը համաշխարհային քարտեզի վրա դարձավ ժողովրդավարության կենտրոն:

«Քաղաքական հեղափոխությունից հետո հիմա գտնվում ենք տնտեսական հեղափոխության շրջափուլում, որը նույնպես տեղի է ունենում ապակենտրոնացման շնորհիվ, քանի որ մենք տնտեսական հեղափոխության հիմնական միջոց համարում ենք յուրաքանչյուր քաղաքացու անհատական ջանքը, որ նա անում է ոչ թե կառավարության հրահանգով, այլ իր անձնական որոշումներով ու հավակնություններով»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ Հայաստանի տնտեսությունը տպավորիչ աճ է գրանցում. «Այս պահին ունենք 7 տոկոս տնտեսական աճ: Մեր երկրում տուրիզմը տպավորիչ աճ է արձանագրում, ունենք տուրիզմի 13 տոկոս աճ: Տպավորիչ աճ է գրանցում նաև տեեխնոլոգիական ապրանքների արտահանումը: Առաջին 7 ամսվա տվյալներով, միջին տեխնոլոգիական ապրանքների արտահանումը աճել է 40,9 տոկոսով, իսկ բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանումը՝ 34,4 տոկոսով»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս ամենը վստահություն է տալիս, որ Հայաստանում տեղի ունեցող տնտեսական հեղափոխությունը կհանգեցնի տեխնոլոգիական հեղափոխության և կկարողանան Հայաստանը դարձնել տեխնոլոգիական, նորարական առաջատար երկրներից մեկը աշխարհում, իսկական տեխնոլոգիական կենտրոն.«Այս նպատակը մեզ հասանելի և իրատեսական է թվում նաև այն պատճառով, որ հայ ժողովրդի բազմաթիվ զավակներ տեխնոլոգիական հանրահայտ նորարարությունների հեղինակներ են»։

Նա նշեց, որ 1853 թվականին մեր հայրենակից Հովհաննես Ղուկասյանը ստեղծեց կերոսինային լամպը, 1854 թվականին մեր հայրենակից Քրիստափոր Տեր-Սերոբյանը ստեղծեց ԱՄՆ դոլարի կանաչ գույնը և այդ կանաչը մինչև  հիմա համարվում է դոլարի բացառիկ գույն, 1911 թ-ին  Գաբրիել Կազանչյանը ստեղծեց մազեր չորացնող սարքավորումը՝ ֆենը, 1916 թ-ին Ստեփան Ստեփանյանը ստեղծեց մեխանիկական բետոնախառնիչը, որը ժամանակակից աշխարհում նույնքան տարածված է, որքան ֆենը:

Նաև հավելեց, որ 1930-ականների Հովհաննես Ադամյանը ձևակերպեց և ստեղծեց այն ալգորիթմը, որը հնարավոր դարձրեց գունավոր հեռուստացույցների ստեղծումը, 1931 թվականին Ասատուր Սաֆարյանը ստեղծեց ավտոմեքենաների ավտոմատ փոխանցման տուփը: 1939 թվականին Լյութեր Գևորգ Սիմիջյանը ստեղծեց բոլորիս հայտնի բանկոմատը, որը նույնքան տարածված է, որքան դոլարը, ֆենը, բետոնի մեխանիկական խառնիչը, որքան գունավոր հեռուստացույցը և ավտոմատ փոխանցումով ավտոմեքենան:

«1960-ականներին Միքայել Տեր-Պողոսյանը դարձավ տոմոգրաֆիայի հիմնադիրներից մեկը, որը հեղափոխության նշանակության նորարարություն էր առողջապահության ոլորտում: 1970-ականներին Ռայմոնդ Տամատյանը ստեղծեց մագնիսական ռեզոնանսային սկանավորման սարքը, որը մի նոր հեղափոխություն դարձավ առողջապահության ոլորտում: Այս երկու հայտնագործությունները հարյուր միլիոնավոր կյանքեր են փրկել ամբողջ աշխարհում: 1995-ին Էմիկ Ավակյանը ստեղծեց հաշմանդամություն ունեցող անձանց համար նմախատեսված ինքնագնաց սայլակը՝ փոխելով հաշմանդամություն ունեցող միլիոնավոր մարդկանց կյանքը։ 2006-ին Յուրի Օգանիսյանը հայտնաբերեց Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ քիմիական տարրը, որը հենց իր պատվին կոչվում է Օգանեսոն: Այս թվարկումը դեռ երկար կարելի է երկար շարունակել՝ հիշատակելով ՄԻԳ-երի հեղինակ Արտյոմ Միկոյանին, ամերիկյան բանակում օգտագործվող հակագազերի հեղինակ Արթուր Բլբուլյանին, պլաստիկ վիրաբուժության համահիմնադիրներից մեկին՝ Վարազդատ Կազանջյանին, ժամանակակից միալծակ ծորակի հեղինակ Ալեքս Մանուկյանին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս ամենը և այն փաստը, որ խորհրդային առաջին համակարգիչը՝ «Նաիրի» անունով, ստեղծվել է Հայաստանում, այն փաստը, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ գործուն մասնակցություն են ունեցել խորհրդային և ամերիկյան տիեզերական ծրագրերում, այն փաստը, որ այսօր էլ համաշխարհային տեխնոլոգիական նորարարության ոլորտում շատ հայրենակիցներ լրջագույն հաջողություններ են գրանցում, մեզ վստահություն է տալիս, որ Հայաստանը իսկապես դառնալու է տեխնոլոգիական ոլորտի կարևոր կետերից, կենտրոններից մեկն աշխարհում:
Այդ նպատակով, ըստ նրա, ընդարձակ հարկային արտոնություններ են նախատեսել նոր ստեղծվող տեխնոլոգիական ընկերությունների համար, որոնք մինչև 2023 թվականը ազատված են շահութահարկից ևւ վճարում են ընդամենը 10 տոկոս եկամտային հարկ. «Որպես արդյունք մեր երկրում ՏՏ ոլորտը վերջին 7 տարում աճել է շուրջ 5 անգամ: Ամեն տարի 20-25 տոկոսանոց կայուն աճ է գրանցում»։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խնդիր են դրել լրջագույն ձևով զարգացնել կրթությունը. «Մենք ասում ենք, որ Հայաստանում կրթությունը պետք է դառն ազգային ապրելակերպ՝ այն տրամաբանությամբ, որ մեր երկրում մարդը երբեք ու երբեք չպետք է դադարի սովորել։ Մենք հավատում ենք, որ Հայաստանը կարող ենք դարձնել դրախտ տաղանդավոր մարդկանց համար: Ինչպես երկար տարիներ աշխարհի տարբեր երկրներ՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Սինգապուրը, Իրանը, Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան սեփական տաղանդը զարգացնելու և դրսեւորելու կրթություն ստանալու և հայտանգործություններ անելու հնարավորություն են տվել Ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցները, որոնց մի մասին ես հիշատակեցի որպես համաշխարհային նշանակության նորարարությունների հեղինակների, այնպես էլ հիմա ազատ և զարգացող, ինքնիշխան Հայաստանը դառնում է ավելի ու ավելի գրավիչ երկիր տեխնոլոգիական, կրթական, նորարարական ներդրումների գործունեության և կրթության համար»։

Նրա խոսքով՝  ընդամենը ամիսներ առաջ ստեղծել են նոր՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որպեսզի ոլորտով հետաքրքրված բոլոր մասնագետները, սկսնակները, ներդրողները իմանան, թե Հայաստանում որն է  իրենց հասցեն:

«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Արշակյանն այս համաժողովը ՀՀ-ում անցկացնելու ամենամեծ ջատագովներից մեկն էր: Ես հույս ունեմ, որ այս իրադարձությունը շատ բան կփոխի տեխնոլոգիական աշխարհի և Հայաստանի հարաբերություններում: Մեզ բոլորիս հաջողություններ եմ մաղթում բարձր տեխնոլոգիաների միջոցով աշխարհն ավելի մարդասեր, ավելի աստվածավախ, ավելի քաղաքակիրթ ու հանդուրժող դարձնելու գործում: Տեխնոլոգիան տեխնոլոգիա, բայց խնդրում եմ բաց չթողնեք հայկական արևահամ մրգերը, անմոռանալի խորտիկները, դրախտային գինին ու կոնյակը վայելելու բացառիկ հնարավորությունը: Եվ իհարկե, հայկական աշունը, որը տաք ու հյուրընկալ է ինչպես միշտ: Հույս ունեմ՝ առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը Հայաստանը վայելելու ժամանակ է թողել մեր բոլոր հյուրերի համար»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:54
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:...
Աղբյուր` Panorama.am
10:42
Տոկիոյում COVID-19-ի դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել
Ճապոնիայի մայրաքաղաքում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով...
Աղբյուր` Panorama.am
10:40
Մահացել է Կարեն Վարդանյանը
Մահացել է առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։ Նրա մոտ քաղցկեղ էր ախտորոշվել։ «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:39
Վրաստանում կորոնավիրուս է ախտորոշվել Հայաստանի քաղաքացու մոտ, ով Կախեթիում էր դեղձ գնելու համար
Չումլաղ գյուղում աշխատում են համաճարակաբանները և փորձում պարզել վարորդի հնարավոր շփման շրջանակը
Աղբյուր` Panorama.am
10:36
Կորոնավիրուսն արագ է տարածվում Կալիֆորնիայում, Արիզոնայում, Թեքսասում և Ֆլորիդայում
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն անցել է 3 միլիոնը: Հիվանդությանը զոհ է գնացել առնվազն 135 հազար մարդ: Հիվանդություն, որն այս պահին...
Աղբյուր` Panorama.am
10:29
Լեհաստանի նախագահը մեղադրում է Գերմանիային՝ ընտրություններին միջամտելու մեջ
Լեհաստանը մեղադրում է Գերմանիային նախագահական ընտրություններին միջամտելու մեջ: Վարշավային դուր չեն եկել գերմանական մի շարք լրատվամիջոցների...
Աղբյուր` Panorama.am
10:21
Ռուսաստանը կարող է սկսել օդային հաղորդակցությունը 13 երկրների հետ
Ռոսպոտրեբնադզորն առաջարկում է միջազգային թռիչքների վերսկսման առաջին փուլում բացել սահմանները 13 երկրների քաղաքացիների համար:...
Աղբյուր` Panorama.am
10:13
Այսօր Երևանի բազմաթիվ հասցեներում, Կոտայքի ու Գեղարքունիքի մի քանի համայնքներում հոսանք չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
10:12
Փաստ. Խորհրդարանը ե՞րբ կգնա արձակուրդ. Հրատապ լուծում ստանալու կարիք ունեցող հարցեր չկան
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, դեռևս վերջնականապես հստակեցված չէ խորհրդարանի՝ արձակուրդ...
Աղբյուր` Panorama.am
10:08
Հրապարակ. Խնդիրներ ունեն ոչ միայն Ռուսաստանի, այլև ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` ՀՀ իշխանությունները ոչ միայն Ռուսաստանի հետ խնդիրներ ունեն, այլև ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի:...
Աղբյուր` Panorama.am
10:05
Իրատես. Շրջակա միջավայրի նախարարությունը նախարար չունի. «Անգլուխ» նախարարությամբ ավելի հեշտ է ուզածին հասնել
«Իրատես» թերթը գրում է. «Արդեն երկու ամսից ավելի է շրջակա միջավայրի նախարարությունը նախարար չունի։ Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանն...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ժողովուրդ. Օրենքի երկրորդ ընթերցումը հետաձգվում է, քանի որ պատգամավորն ու փոխնախարարը անհամաձայնություն ունեն
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ազգային ժողովը հուլիսի 8-ին առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության հեղինակած «Ընդերքի...
Աղբյուր` Panorama.am
09:47
Իրատես. ԱԱԾ-ն զբաղվում է ամեն ինչով, բացի իր բուն առաքելությունից՝ արտաքին սպառնալիքների ու մարտահրավերների դեմ պայքարելուց
«Իրատես» թերթը գրում է. «Մինչ մեր Ազգային անվտանգության ծառայությունն ակտիվ ներգրավված է իշխանության ընդդիմախոսների դեմ...
Աղբյուր` Panorama.am
09:44
Փաստ. Իշխանական թիմը հանրության վստահությունը մսխելու համար արել է հնարավոր ու անհնար ամեն ինչ
«Փաստ» թերթը գրում է. «Ներկայիս իշխանությունները սովորություն ունեն իրենց այս կամ այն քայլը «գցել» ժողովրդի վրա՝...
Աղբյուր` Panorama.am
09:29
Հրապարակ. Մխիթար Հայրապետյանը համապատասխան մասնագետների ու դասախոսների հետ կապի մեջ է. Եվ դա բավարա՞ր է
«Հրապարակ» թերթը գրում է. «Մխիթար Հայրապետյանին հայ-իրանական բարեկամական խմբի ղեկավար նշանակելը ոմանց զարմացրել է։...
Աղբյուր` Panorama.am
09:26
Իրատես. Շարքային ոստիկանի գլխին է ջարդվում կուժն ու կուլան, չնայած նա ընդամենը վերադասի հրահանգը կատարողն է
«Իրատես» թերթը գրում է. «Երկու տարի առաջ «Ոստիկանը մերն է» լոզունգով «քայլողները» փողոցից եկան...
Աղբյուր` Panorama.am
09:24
Ժողովուրդ. Հայկ Մարությանը համաձայնել է լրացուցիչ սոցիալական բեռ դնել երևանաբնակների ուսերին ոչ թե իր, այլ ԱԺ պատգամավորների ձեռամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մինչ գույքահարկի բարձրացման շուրջ հայաստանյան հասարակական-քաղաքական գործիչները ֆլեշմոբ են սկսել և...
Աղբյուր` Panorama.am
09:22
Փաստ. «Իմքայլական» պատգամավորները սկսել են միմյանց նկատմամբ «տակից» դեմարշներ կազմակերպել
«Փաստ» թերթը գրում է. «ԱԺ վերջին մի քանի նիստերն անցնում են առանց խորհրդարանական ընդդիմության և գրեթե դատարկ դահլիճում։ Արդեն...
Աղբյուր` Panorama.am
09:19
Հրապարակ. Ո՞վ է վարչապետը՝ Թորոսյա՞նը, թե՞ Փաշինյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում հավանության է արժանացել Արսեն Թորոսյանի հերթական անհեթեթ...
Աղբյուր` Panorama.am
09:03
Պաոլո Սորենտինոն ֆիլմ է նկարահանում հավանաբար Մարադոնայի մասին
Իտալացի կինոռեժիսոր և սցենարիստՊաոլո Սորենտինոն լիամետրաժ ֆիլմ է նկարահանում Netflix-ի համար։ Նախագիծը ստացել է «Աստծո ձեռք»...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ` ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը  մեկնաբանություն է տարածել Նիժնի Նովգորոդի օտարերկրացիների ժամանակավոր պահման կենտրոնում գտնվող քաղաքացիների...
Աղբյուր` Panorama.am
20:38
Moderna-ն ստորագրել է համաձայնագիր իսպանական ընկերության հետ
Հայազգի գործարար Նուբար Աֆեյանի Moderna Inc ընկերությունը ստորագրել է համաձայնագիր    իսպանական Laboratorios Farmacéuticos Rovi...
Աղբյուր` Panorama.am
20:22
Վրաստանը բաց է 18 երկրի համար
Վրաստանի կառավարությունը շարունակում է հրապարակել այն երկրների ցանկը, որոնց համար Վրաստանն արդեն բաց  է: Այս մասին գրում է aliq.ge-ն: ...
Աղբյուր` Panorama.am
20:14
Հակոբ Սիմիդյանը և Դենիս Ջորկաեֆը նշանակվել են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի խորհրդականներ
Հակոբ Սիմիդյանը և Դենիս Ջորկաեֆը նշանակվել են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի խորհրդականներ, տեղեկացնում է ՀՖՖ-ն:  ԱԺ պատգամավոր,...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մենք բոլորս պետք է հիվանդանանք ու լավանանք, չկա ուրիշ մեթոդ. Արմեն Գրիգորյան
«Մինչև հիմա ոչ մի ճիշտ քայլ չեմ գտել իրենց արածներում»,- ANN լրատվականի հետ զրույցում անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թուրքիայի նախագահական. Երկրում սոցցանցերը չեն փակվի, սակայն կսահմանվեն կարգավորումներ
Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը անդրադարձել է սոցցանցերի գործունեությունը վերահսկելու համար մեջլիսում նոր օրենք ընդունելու...
Աղբյուր` Panorama.am
19:52
«Պատկերը սարսափելի էր». Ինչպես ռուսները հաղթեցին թուրքերին Հայաստանում
1915-ի հուլիսի 9-ին Արևմտյան Հայաստանում սկսվեց ռուսական զորքերի Ալաշկերտի օպերացիան: Ասվում է «Գազետա ռու»-ի հրապարակած ծավալուն...
Աղբյուր` Panorama.am
19:44
Հրաչյա Թաշչյանը՝ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հրաչյա Թաշչյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ՝ 3 տարի ժամկետով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:37
Սեուլի քաղաքապետ Պակ Վոն Սունին մահացած են գտել
Հարավային Կորեայի իշխանությունները հայտնաբերել են կորած համարվող Սեուլի քաղաքապետ Պակ Վոն Սունի դին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հինգշաբթի օրը...
Աղբյուր` Panorama.am
19:31
ՌԴ-ն և Չինաստանը ՄԱԿ-ում վետո են դրել Թուրքիայով Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելու բանաձևի վրա
Ռուսաստան և Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո են դրել Սիրիայի վերաբերյալ Գերմանիայի ու Բելգիայի բանաձևի վրա։ Այդ բանաձևով առաջարկվում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}