Տարբեր լրատվամիջոցներ կան, ոչ մեկս էլ ոչ մեկի համար չենք գժվում. Մարուքյան
«Դատապարտել եմ և հույս եմ հայտնել, որ իրավապահ մարմինները համապատասխան գործողություններ կանեն, և ոնց որ թե անում են, քրեական գործ կա հարուցված»,- այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Հայելի» ակումբի վրա հարձակման դեպքին։
Ինչ վերաբերում է խոսքի ազատության վտանգված լինելուն՝ պատգամավորն ասեց, որ չեն կարող նման պնդում անել՝ մի քանի քաղաքացու ինքնագործունեության արդյունքում։
«Տարբեր լրատվամիջոցներ կան, ոչ մեկս էլ ոչ մեկի համար չենք գժվում, կարող ենք բովանդակությունը չկիսել այդ ԶԼՄ-ի, բայց ակնհայտ է, որ քաղաքացիներին անընդհատ բացատրում ենք և պետք է բացատրենք, որ նրանց գործողությունների պատճառով կարող է տուժել Հայաստանի Հանրապետությունը։ Եթե մարդիկ դա չեն կարողանում գիտակցել, վաղը մյուս օրը մենք ստրասբուրգներում սկսելու ենք մեր երկիրը պաշտպանել տարբեր զեկույցներից, որտեղ գրված է լինելու, որ եղել է նման բան»,- ասաց Մարուքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պատրաստ եմ կյանքս տալ, որպեսզի լրատվամիջոցն ունենա իրավունք՝ արտահայտելու այդ կարծիքը. Վարդանյան
- ՄԻՊ արձագանքը՝ «Հայելի.ամ»-ի դեպքին
- «Հայելի» ակումբի հետ կապված միջադեպով ստուգվում են հանգամանքները. Գ. Աբրահամյան