«Իմ քայլը» փակ նիստ է անում
ՀՀ վարչապետի մասնակցությամբ ընթանում է «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը։ Լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ օրակարգ չկա, հերթական հանդիպումներից մեկն է. «Վստահ եմ, որ խմբակցության անդամները ցանկություն կունենան որոշակի թեմաների շուրջ քննարկում ծավալել»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հռետորաբանությանը, «Հայելի» ակումբի վրա հարձակմանն անդրադարձ կլինի՞ հարցերին ի պատասխան նա նշեց. «Ալիևի հռետորաբանությանը մեր խմբակցության առանձին պատգամավորներ անդրադարձել են, նշել, որ նրա հռետորաբանության մեջ, ըստ էության, ոչինչ չի փոխվել, որևէ կառուցողական դաշտ չի տանում այն»։
Ինչ վերաբերում է «Հայելի» ակումբին, Լ. Մակունցն ասաց, որ ընդունելի չէ ազատ խոսքի նկատմամբ որևէ ոտնձգություն, բռնության փորձ, ուրախ է, որ իրավապահները զբաղվում են այդ հարցով, արդեն գործ է հարուցված։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ արձագանքը՝ «Հայելի.ամ»-ի դեպքին
- «Հայելի» ակումբի հետ կապված միջադեպով ստուգվում են հանգամանքները. Գ. Աբրահամյան
- Ալիևի պատասխանը ևս մեկ անգամ ապացուցում է՝ Ադրբեջանը չի ուզում հակամարտության խաղաղ հանգուցալուծում. Ռուբինյան
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ