Լիլիթ Գալստյան. Սա քաոսի և նահանջի ճանապարհն է
ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը գրում է.
«Պետությունն այնպիսին է, ինչպիսին նրա քաղաքացիներն են։ Հայաստանում փողոցային արդարադատությունը գնալով լայնացնում է իր հունը, ձեռք բերում նողկալի դրսևորումներ։
Սա արդյունք է վերջին շրջանում տեղի ունեցած նմանատիպ վարքագծին քաղաքական և իրավական գնահատական չտալուն, գնահատական տալու կամք չունենալուն, կամ պարզապես՝ փողոցային որակները քաջալերելուն։
«Քաղաքական մշակույթ» է ձևավորվում՝ խարսխված ցեղային ինստինքտների վրա։ Մենք արժանի չենք սրան․․․
«Հայելի» ակունբի նկատմամբ բռնությունը սոսկ ազատ մամուլի դեմ ոտնձգություն չէ, սա անհատի, ՀՀ քաղաքացու ապահովության և պաշտպանվածության խնդիրն է, պետության որակի խնդիրը․․․
Սա իրավական և ժողովրդավարական երկրի ճանապարհը չէ։ Սա քաոսի և նահանջի ճանապարհն է»։