Ապօրինի ծառահատման դեպք՝ Դիլիջանում
Հոկտեմբերի 5-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, Շամախյան փողոցից, փայտանյութով բարձված «ՈՒԱԶ» ավտոմեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել 38-ամյա մի տղամարդու։
Ոստիկանությունից հայտնում են, որ փայտանյութի համար նա համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Բացատրություն է տվել, որ փայտանյութը պատկանում է իրեն, այն հավաքել է «Ավերի թալա» կոչվող հանդամասից․ բենզասղոցով մանրացրել է և ավտոմեքենայով իր տան բակ տեղափոխել:
Բենզասղոցը վերցվել է:Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր:
Հարակից հրապարակումներ`
- Հայտնաբերվել է ապօրինի ծառահատումների համար հետախուզման մեջ գտնվողը
- Ապօրինի ծառահատում՝ Գավառում
- Ապօրինի ծառահատումների դեպքեր են բացահայտվել
- Ստեփանավանում ծառահատումների համար մեղադրանք է առաջադրվել 16 անձի
- Ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել