«Կոմերսանտ». ՀՀ նախագահի խորհրդականը ՌԴ քաղաքացի է
«Հայաստանի նախագահի գլխավոր խորհրդական նշանակված Գեորգի Ասատրյանը Ռուսաստանի քաղաքացի է»։ Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով դիվանգիտական շրջանակներից ստացած իր տեղեկությունները։
Նա պետք է զբաղվի Հայաստանի ու Ռուսաստանի նախագահներ Արմեն Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի միջև կապերի ամրապնդմամբ, ինչպես նաև ակտիվացնի նախագահների աշխատակազմերի միջև կապերը։ Նշվում է, որ Գ. Ասատրյանին խորհրդական նշանակելու մասին որոշում կայացվել է Վլադիմիր Պուտինի՝ հոկտեմբերի 1-ին Երևան կատարած այցից հետո։
Աղբյուրը նշում է, որ չի հաջողվել կապ հաստատել Ասատրյանի հետ։
Նշենք, որ այս պահին ՀՀ նախագահի պաշտոնական էջում Գ. Ասատրյանի նշանակման վերաբերյալ որևէ կարգադրություն կամ փաստաթուղթ հրապարակված չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին