Արտակ Դավթյան. Տավուշի կրակոցներին, որի հետևանքով զոհ և վիրավորներ եղան, համարժեք պատասխան է տրվել
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է։ Լրագրողների հետ այսօր հանդիպմանը հայտարարեց ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
«Իրավիճակը վերահսկելի է։ Լարվածությունը, միջադեպերը սահմանին միշտ եղել են, ցավոք սրտի կան, ինձ թվում է, մոտակա ժամանակները դրանք կշարունակվեն»,-ասաց գլխավոր շտաբի պետը՝ միաժամանակ նշելով, որ սահմանին կրակոցներն ու միջադեպերը նվազել են։
Ինչ վերաբերում է վերջին օրերին Հայաստան-Ադրբեջան սահմանի՝ Տավուշի մարզի հատվածում կրակոցներին, որի հետևանքով զոհվեց մեկ զինծառայող, ևս երեք մարդ վիրավորվեց, ապա Դավթյանի խոսքով, այս պահի դրությամբ իրավիճակը գրեթե չի փոխվել, լարվածության տարրեր կան։
«Բայց դա սահմանային ռեժիմի լարվածություն է, որը միշտ եղել է՝ մի քիչ շատ, մի քիչ պակաս։ Այսօր եղել են կրակոցներ, բայց դրանք կրել են ոչ նպատակային բնույթ։ Մեր պատասխան կրակից հետո դադարեցվեց։ Կանխատեսում ենք, որ այս ուղղությամբ լարվածություն չի լինի։ Եթե լինի, կհետևի պատասխանը։ Ցավոք սրտի մենք ունեցանք մեկ զոհ և երեք վիրավոր, կարող եմ ասել, որ համարժեք պատասխան տրված է»,-ասաց ԶՈՒ ԳՇ պետը։
Նրա խոսքով, հայկական կողմի պատասխանը միշտ էլ լինում է, սակայն լինում են դեպքեր, որի մասին հայտարարելը նպատակահարմար չեն գտնում։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանագետ. Ակնկալում եմ հայկական կողմի՝ ավելի կոշտ և պահանջատիրոջ դերում դիրքավորումը
- Երեք օրում ունենք 1 զոհ և 3 վիրավոր, ասելու բան չկա՞ սեփական հանրությանը. Բեքարյան
- Ադրբեջանցիների կրակից Տավուշում զինծառայող է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում