Ճապոնիայում ջերմային հարվածից ավելի քան 70 հազար մարդ է հոսպիտալացվել
Ճապոնիայում ամառային սեզոնին ավելի քան 70 հազար մարդ է հոսպիտալացվել ջերմային հարվածից, նրանցից 126-ը մահացել են։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Կիոդո գործակալությունը՝ հղում անելով երկրի գլխավոր հրշեջ ծառայությանը։
Մայիսի առաջին շաբաթվանից մինչև հոկտեմբերի առաջին շաբաթ ընդհանուր առմամբ հոսպիտալացվել է 71 հազար 452 մարդ։ Սա անցած տարվա պատմական ռեկորդից հետո մեծությամբ երկրորդ ցուցանիշն է. 2018-ին հոսպիտալացվել էր 95 հազար մարդ։
Դրա պատճառը ոչ միայն ավանդական շոգ ամառն է, նաև այն, որ երկրի գրեթե ողջ տարածքում շոգ եղանակը պահպանվել է մինչև սեպտեմբերի վերջ։