Ուզում եմ, որ մենք երկակի ստանդարտներ չկիրառենք. Զոհրաբյան
«Եվրոպայի խորհրդի բազմաթիվ երկրներ, նույն Գերմանիան, Ֆրանսիան հիմա կանգնած են լրջագույն խնդրի՝ սոցիալական մեդիայում ատելության խոսքի տարածման առջև»,- այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։
Նշենք, որ նիստի ընթացքում քննարկվում էր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետապնդման, հետամտման և նրանց շուրջ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի հրահրման հարցը:
Պատգամավորը նշեց, այդ երկրները ևս փորձում են գտնել նուրբ սահմանագիծը` ինչպես բերել օրենք, որ անպատասխանատու վիրավորանք, մարդու անձնական մտնող պիղծ հայտարարությունները պատասխանատվության ենթարկվեն, որոշ դեպքերում էլ` քրեական պատասխանատվության:
«Ինչպե՞ս տանել այդ նուրբ սահմանագիծը, որ դա որևէ կերպ չվտանգի խոսքի ազատությանը: Եթե մենք մեր խորհրդարանում կարողանանք այդ ձևակերպումը գտնել, ես կլինեմ առաջին՝ երկու ձեռքով կողմ մարդկանցից, քանի որ այն, ինչ արվեց ինձ հետ Երևանի ավագանու ընտրության ժամանակ, անբարո, անպարկեշտ արշավ էր։ Անգամ այդ ժամանակ ես չեմ մտածել, որ պետք է օրենքով արգելել խոսքի ազատությունը, որովհետև որպես նախկին լրագրող ինձ համար խոսքի ազատությունը բարձագույն արժեք է, բայց ես ուզում եմ, որ մենք երկակի ստանդարտներ չկիրառենք: Երբ մեկ քաղաքական հասարակության դեմ կատարվողը դատապարտենք, իսկ մյուսինը՝ ոչ, մի լրատվամիջոցի հանդեպ, դատապարտենք, մյուսինը՝ ոչ»,- ասաց հանձնաժողովի նախագահը։
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ երեկ հանձնաժողովի բոլոր անդամներն էլ ստացել են ՎԵՏՕ-ի անդամի տեսանյութը. «Ինձ, ձեզ էլ թագ են արել, որ «Ռեստարտի» անդամները վերցնում և մարդուն գցում են աղբարկղը, հիմա սա դատապարտելի՞ է, թե՞ ոչ: «Հայելի» լրատվամիջոցի դեմ արվածը դատապարտելի՞ է, թե՞ ոչ»։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը արձագանքեց, որ արարքները, որոնց շուրջ կա հարուցված գործ, հնարավորինս պետք է զերծ մնանք գնահատական տալուց, որովհետև իրավապահ մարմինները զբաղվում են դրանցով։
«Այս նիստը հրավիրել ենք՝ խոսելու այն արարքների մասին, որոնք քրեականացված չեն, բայց ստեղծում են ատելության մթնոլորտ և համերաշխության մթնոլորտն են խաթարում»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Տիկին Ղազարյան, եկել նստել եք, Ջոկոնդայի ժպիտով ժպտացել եք, գնացել ենք. Զոհրաբյանը՝ պատգամավորին
- Նարեկ Մալյան. Մեր երկրում օրենքը գործում է միայն ընտրյալների համար
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ