Ունենք բավարար ներուժ` առանց կաշկանդվածության իրացնելու մեր սահմանադրական լիազորությունները. ՔԿ նախագահ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ. սեպտեմբերի 25-ի որոշմամբ հոկտեմբերի 8-ը սահմանվել է ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օր: Մասնագիտական տոնը համընկնում է Կոմիտեի հնգամյա տարեդարձի հետ: Այդ կապակցությամբ ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը շնորհավորել է ներկաներին և ընդգծել.
«Ներկա միջոցառումը լավագույն առիթ է ամփոփելու և արժևորելու Հայաստանի Հանրապետությունում մինչդատական քրեական վարույթ իրականացնող մարմինների կազմում Քննչական կոմիտեի՝ անցած տարիներին արձանագրած ձեռքբերումները, գնահատել կատարած աշխատանքը և խոսել անելիքների մասին»:
«Որպես անուրանալի ձեռքբերում ցանկանում եմ արձանագրել անցած տարիների ընթացքում Քննչական կոմիտեի և նրա ստորաբաժանումների կայուն և արդյունավետ աշխատանքը Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված՝ մինչդատական քրեական վարույթի կազմակերպման և իրականացման բարդ ու պատասխանատու առաքելությունը կյանքի կոչելու գործում:
Անցած հինգ տարիներին Քննչական կոմիտեում քննվել է 112.640 քրեական գործ։ 2019թ. միայն ութ ամիսներին քննվել է 23.686 քրեական գործ, ինչը զգալիորեն գերազանցում է նախորդ տարիների քննված քրեական գործերի քանակը, օրինակ․2017թ.ամբողջ տարվա ընթացքում քննվել է 20.057 գործ, որը կազմում է 2019թ․ ութ ամիսներին քննված քրեական գործերի 84,6 %-ը, 2017թ. մեկ քննիչի ծանրաբեռնվածությունը կազմել է 44,7 գործ, իսկ 2019թ. ութ ամիսներին՝ արդեն 50,6 գործ, չհաշված վարույթում նախապատրաստվող նյութերը: Քննիչների աննախադեպ ծանրաբեռնվածությունը մեղմելու նպատակով ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ հանձնարարվում է նախաքննություն իրականացնել ղեկավար ծառայողներին, վերահսկողական, քրեագիտական, միջազգային համագործակցությունն ապահովող քննիչներին»,- ըստ ՔԿ տարածած պաշտոնական հաղորդագրության իր խոսքում ասել է կառույցի նախագահը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում