Իրավունք 11:01 09/10/2019 Հայաստան

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դատական գործը առաջ է գնում թուրքական դատարաններում. Սասունյան

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության (Լիբանան, Անթիլիաս) ներկայացրած հայցադիմումը՝ Թուրքիայի Սիս քաղաքում գտնվող իր նախկին նստավայրի վերականգնման համար, հասարակական լայն հնչեղություն էր ստացել, մինչդեռ նույնքան կարևոր մեկ այլ դատական հայց ընդդեմ Թուրքիայի հազիվ թե հայտնի է հայ և միջազգային հանրությանը։ 

Այս համեմատաբար անհայտ դատավարությունը հարուցվել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից յոթ տարի առաջ: Վերջին մի քանի տարիների ընթացքում Ստամբուլում հայկական թերթի հրապարակած միակ լուրը վերաբերում էր Երուսաղեմի պատրիարք Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանի Թուրքիա կատարած տարատեսակ այցերին՝ այդ երկրում պատրիարքարանի կալվածքների վերաբերյալ հայցերի առնչությամբ: Երուսաղեմի պատրիարքարանի կողմից հայտարարություններ չեն եղել, և հայկական մամուլում ոչ մի հարցազրույց  չի հրապարակվել այս կարևոր դատական գործի մասին:

Թուրքիայում Երուսաղեմի պատրիարքարանի դատական գործի վերաբերյալ առաջին գլխավոր նորությունը հրապարակվեց թուրքական «Հյուրիեթ» թերթում 2019 թ․ հոկտեմբերի 2-ին: «Հյուրիեթը» հաղորդեց, որ Սահմանադրական դատարանը (Թուրքիայի բարձրագույն դատարանը) 2019 թ․ սեպտեմբերի 12-ին որոշում կայացրեց, որ Թուրքիայի ստորին ատյանի դատարանը խախտել է Հայոց պատրիարքարանի իրավունքները՝ մերժելով պատշաճ մուտք դատարան հայցադիմումի ներկայացման համար (Սահմանադրության 36-րդ հոդված)։ Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ ստորին ատյանի դատարանը բավարար չափով չի հետաքննել հայկական հայցադիմումի պահանջները։

Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց Հայ Առաքելական Աթոռը (Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը) 2016 թ․ օգոստոսի 26-ին հայց էր ներկայացրել Անկարայի դատարան՝ ձգտելով վերականգնել իր կալվածքները Թուրքիայում։ Թուրքական փաստաթղթերում հղում է արվում Երուսաղեմի պատրիարքարանի Սուրբ Հակոբյանց միաբանությանը որպես Մար Յակուբի, որը Սուրբ Հակոբյանցի թուրքերեն թարգմանությունն է։ Երկու տարբեր անունները խառնաշփոթ էին առաջացրել դատարանում այս կալվածքների սեփականատիրոջ իսկական ինքնության մասին:

Սահմանադրական դատարանը հայցը վերադարձրեց Անկարայի դատարան՝ պահանջելով, որ ստորին ատյանի դատարանը վերանայի այդ հարցը՝ անցկացնելով հետագա քննություններ։ Եթե ստորին ատյանի դատարանը վերանայի իր ավելի վաղ մերժումը, ապա այն դուռ կբացի դատական հետապնդման համար Թուրքիայի դատական համակարգի միջոցով։

Անցյալ շաբաթ ես պատիվ ունեցա հեռախոսազրույց ունենալՆուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ դատական գործի կարգավիճակի վերաբերյալ։ Որքան ինձ հայտնի է, սա առաջին հարցազրույցն էր, որ Նորին գերազանցությունը շնորհել էր լրատվամիջոցի ներկայացուցչին այս հարցի առնչությամբ։ Նա ինձ տեղեկացրեց, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը միայն Ստամբուլում ուներ շուրջ 1200 կալվածք: Պատրիարքարանը ուներ նաև տասնյակ այլ կալվածքներ ամբողջ Թուրքիայում, որոնք կառավարության կողմից բռնագրավվել էին 1915 թ․ Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում: Պատրիարք Մանուկյանը նշեց, որ Թուրքիայի Յալովա քաղաքում Երուսաղեմի պատրիարքարանի սեփականություն հանդիսացող շատ մեծ և արժեքավոր մի կալվածք 1950 թ․ մի թուրքահայի կողմից վաճառվել է մի թուրքի, որից հետո նա փախչել Միացյալ Նահանգներ։ Պատրիարքն ասաց, որ ինքը շահագրգռված է դատական հայց հարուցելու այդ թուրքահայի ժառանգների դեմ:

1973 թ․ օգոստոսի 7-ին Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր տնօրինությունը ի սկզբանե Երուսաղեմի կալվածքները ընդգրկել էր իր ցանկում։ Երբ որոշում կայացվեց դրանք Հիմնադրամի գլխավոր վարչության ենթակայությունից հանելու մասին, Երուսաղեմի պատրիարքարանը 2012 թ. հուլիսի 19-ին դատական հայց ներկայացրեց, սակայն թուրքական դատարանը մերժեց հայցադիմումը: Չնայած Պատրիարքարանը շահեց բողոքարկումը, սակայն դատարանը մերժեց այդ որոշումը․․․
Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ այս պահին կարիք չկա քննել Երուսաղեմի  Հայոց պատրիարքարանի կողմից պահանջվող կալվածքների սեփականության իրավունքը:
Սահմանադրական դատարանն այնուհետև որոշում կայացրեց, որ «նախքան փաստաթղթերը և գրառումները, մասնավորապես դատական գործի վարչական քննությունները դատարան ներկայացնելը, պետք է հնարավոր լիներ պարզել, թե արդյոք եղե՞լ է երկրորդ  Հիմնադրամ, թե՞ ոչ։ Առանց այդ բոլոր հարցերի պարզաբանման և առանց այդ բոլոր անհրաժեշտ քննությունների իրականացման դատական հայցադիմումը մերժելը մեծ անհարմարություն է առաջացրել դիմումատուի [Պատրիարքարան] համար, և դատարան դիմելու նրա իրավունքին միջամտելը եղել է անհամաչափ։ Այս մերժմամբ խախտվում է Սահմանադրական դատարանի 36-րդ հոդվածը՝ դատական կարգով մարդու իրավունքների պաշտպանությունը»:

Սա կարևոր դատավարություն է ոչ միայն Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի, այլև ողջ հայ ժողովրդի համար: Հայցադիմումով պահանջվող հսկայական թվով ՝ 1200 կալվածքները, այն դարձնում են խիստ արժեքավոր, հատկապես հաշվի առնելով դրանց գտնվելու վայրը Ստամբուլում ՝ Թուրքիայի ամենանշանավոր քաղաքում:

Թեև դեռ շատ վաղ է խոսել այս դատական գործընթացի վերջնական արդյունքների մասին, հավանական է, որ Պատրիարքարանը վերականգնի 1200 կալվածքների մի մասը, եթե ոչ բոլորը, ապա Թուրքիայի կառավարությունը կարող է թույլ չտալ այդ գույքի վաճառքը և եկամուտների դուրս բերումը Թուրքիայից, թույլ տալով միայն գույքի օգտագործումը կամ դրա վարձակալությունը ուրիշների կողմից: Ստացված եկամուտը այնուհետև կարող է օգտագործվել Թուրքիայի հայկական դպրոցների և եկեղեցիների աջակցության համար:

Այնուամենայնիվ, եթե ստորին ատյանի դատարանը և Սահմանադրական դատարանը որոշում կայացնեն ընդդեմ հայկական Պատրիարքարանի, ապա այն կարող է հետո դատական հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Կիլիկիո կաթողիկոսարանը նույն սխեմային հետևելու գործընթացի մեջ է, այն բանից հետո, երբ նրա հայցադիմումը մերժվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, քանի որ այն ուղղակիորեն ներկայացվել էր Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ շրջանցելով Թուրքիայի ստորին ատյանի դատարանը: Կաթողիկոսարանն այժմ իր հայցը վերաներկայացնում է Թուրքիայի ստորին ատյանի դատարան։

Այս երկու դատավարությունների վերաբերյալ թուրքական դատարանների, անհրաժեշտության դեպքում, նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը վերաձևակերպելու է Թուրքիայից հայկական պահանջների օրինական հետապնդման օրակարգը՝ Հայոց ցեղասպանության պարզ ճանաչումից ավելի հեռուն գնալով:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
Գիտենք, որ ինչքան սաղարթ՝ այնքան տերև, ինչքան տերև՝ այնքան շատ ֆոտոսինթեզ. Արմեն Բեգոյան
Երևանում քաղաքապետարանը լայն թափով փողոցների ողջ երկայնքով իրականացնում է ծառերի փոխարինման ծրագիրը։ Բնապահպաններն ահազանգում են, որ փոշու բարձր...
Աղբյուր` Panorama.am
12:29
Գևորգ Դաբաղյանը ծիրանափողի հնչյունները կհասցնի Նովոսիբիրսկ, ապա Ամստերդամ
Երաժշտական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակում Նովոսիբիրսկ երկրամասում ապրիլի 3-5-ը կայանալու է «Դուդուկի առեղծվածը» խորագրով համերգ,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
«Այսօր դիմում եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու մասին»,-հայտարարել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:22
Վարոսյանը՝ Ռշտունու որոշման մասին. Իշխանությունները ո՞նց լուծեցին այդ հարցը, ժամանակը ցույց կտա
Վերջին մեկ ամսվա ընթացքում դադարեցվեցին չորս դատավորների լիազորություններ, երեկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին էլ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներին. Դուք վախեցած եք, դա ակնհայտ է
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Դուք վախեցած եք: Դա երևում է: Դա ակնհայտ է: Դա զգացվում է նույնիսկ ձեր հազիվ բռնվող...
Աղբյուր` Panorama.am
11:44
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը. Սուրեն Պետրոսյան
«Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհն անցնում է ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ։ Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին»։
Աղբյուր` Panorama.am
11:35
Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։...
Աղբյուր` Panorama.am
10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան
12:39 29/03/2024

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}