Քաղաքական 15:59 09/10/2019 Հայաստան

Սամվել Ֆարմանյան. Երեք փաստարկ, թե ինչու Հայկ Մարությանը պիտի հեռանա քաղաքապետի պաշտոնից

Աժ նախկին պատգամավոր, վերլուծաբան Սամվել Ֆարմանյանը պնդում է՝ Երևանի քաղաքապետը պետք է հեռանա պաշտոնից։ Դրա համար նա մի քանի փաստարակներ է բերում։

«Հայկ Մարությանի պաշտոնավարման մեկամյակին ընդառաջ. երեք փաստարկ, թե ինչու նա պիտի հեռանա քաղաքապետի պաշտոնից և ինչու պիտի անցկացվեն Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ։

Վաղը՝ հոկտեմբերի 10-ին լրանում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման մեկ տարին։ Մեկ տարին բավարար ժամանակ է՝ գնահատելու առնվազն այն միտումները, թե որքանով է քաղաքապետը կարողանում իրագործել երևանցիներին տրված իր նախընտրական խոստումները։ Ընտրություններում երևանցիների 81 % աննախադեպ վստահությունը ստացած Հայկ Մարությանը քաղաքապետ է ընտրվել, հիշեցնեմ, հետևյալ կարգախոսներով՝

• Մաքրելու ենք. Խաբել է՝ չի մաքրել։ Այս ընթացքում ոչ միայն չի մաքրել, այլ մայրաքաղաքն իր կառավարչական ապաշնորհության արդյունքում նախ հասցրել է թաղել աղբի մեջ, իսկ հետո՝ արդեն պետական ու համայնքային բյուջեից դուրս գրված մեծ միջոցների հաշվին փորձել է ու դեռ փորձում է իրավիճակը բերել գոնե նախկին զրոյական (ինքնին անընդունելի) կետին՝ դա ներկայացնելով որպես հերոսական ձեռքբերում։ 21-րդ դարի խոշոր քաղաքներում աղբահանությունը դա սմարթ գործընթաց է՝ աղբի հավաքումից ու տեսակավորումից մինչև դրա անվնաս չեզոքացում ու վերամշակում, մինչդեռ երևանցին այսօր էլ չգիտի, թե ինչ է արել Հայկ Մարությանն այս ուղղությամբ անցած մեկ տարվա ընթացքում և ինչ է պատրաստվում անել։

• Կառուցելու ենք. Խաբել է.՝ չի կառուցել։ Համեմատե՛ք մայրաքաղաքում խաղահրապարակների կառուցման ամեն տարվան բաժին ընկնող վիճակագրությունը և կպարզեք, որ Հայկ Մարությանն այս տարվա ընթացքում ոչ միայն չի կառուցել, այլև չի էլ հիշել իր նախընտրական այս կարգախոսի մասին։

• Բարեկարգելու ենք. Խաբել է՝ չի բարեկարգել։ Երևանի բազմահարկ շենքերի վերելակները փոխվե՞լ են։ Երևանցին գիտի՞, թե երբ ու ինչպես է Հայկ Մարությանը բարեկարգելու իրենց շենքի վերելակը։ Փոխարենը, ունենք բազմահարկ շենքերում ու վերելակներում վխտացող առնետներ ու Հայկ Մարությանի՝ նախ գլուխկոտրուկի, ապա ծիծաղի առարկա դարձած հոլովակի հիշողությունը, թե հնարավոր է իր չափերով ավելի փոքր վերելակային հորանում տեղադրել չափերով ավելի մեծ վերելակներ։ Նաև կիսավախվորած ակնարկները, թե վերելակային սպասարկման վճարը, դրանք փոխելու դեպքում, կարող է բարձրանալ։

• Վերականգնելու ենք. Էլի խաբել է՝ չի վերականգնել։ Թող ցույց տան, թե այդ ի՞նչ ու քանի՞ պոլիկլինիկա են վերականգնել ու որքանո՞վ է բարելավվել պոլիկլինիկական ծառայության որակը մայրաքաղաքում։

• Կանաչապատելու ենք. Խաբել է՝ չի կանաչապատել։ Մենք ապրում ենք Երևանում ու շատ լավ տեսնում ենք, թե ինչպես է Հայկ Մարությանը «կանաչապատել» կամ «ծաղկապատել» Երևանը։ Փոքրիկ շրջայց Երևանում՝՝ մեր իսկ բակերում, ու կտեսնենք, թե բացի օպերային հարակից տարածքի հայտնի «բեմադրությունից» որևէ այլ բան արվել է, թե՝ ոչ։ Երևանի կանաչ տարածքների չոր քարտեզն այս մասին բարձրաձայն խոսում է։ Մայրաքաղաքի կանաչ շատ տարածքներ ամռան ընթացքում այրվում էին կրակի մեջ, իսկ Հայկ Մարությանը օլիմպիական հանգստությամբ օժտված «միջազգային դիտորդի» դերում էր։

• Փոխելու ենք. Անխղճորեն խաբել է։ Մայրաքաղաքային տրանսպորտի վիճակը որևէ կերպ բարելավվե՞լ է։ Հուսահատության գազելներըը էլ չկա՞ն։ Մետրոյի նոր կայարա՞ն են սկսել կառուցել։ Խցանումները գոնե մեղմվե՞լ են։ Փոխարենն ունենք Հայկ Մարությանի կիսավախեցած ակնկարկները՝ դե, եթե ուզում ենք ավելի լավ ու ժամանակակից տրանսպորտ ունենանք, պիտի ուղեվարձը վերանայվի։ Ու սա այն դեպքում, երբ, ինչպես բոլորս հիշում ենք, իր անձնական մեքենայով քաղաքացիներ էր տեղափոխում՝ ի բողոք ուղեվարձի հնարավոր թանկացման։

• Ավելորդ է խոսել քաղաքային տնտեսության այլ կարևոր ուղղությունների մասին՝ համատիրությունների ռեֆորմներ, սմարթ լուծումների ինստալացիա մայրաքաղաքում և այլն։ Զրո ձեռքբերում։ Զրո։

Սա զուտ նախընտրական կարգախոսների իրագործման միտումների մասով։

Այս ամենին գումարվում է ևս մեկ՝ շատ ավելի կարևոր հանգամանք. ակնհայտորեն տեղի է ունեցել քաղաքական իրավիճակի փոփոխություն։ Հայկ Մարությանն ու նրա թիմն այսօր չեն վայելում երևանցիների ոչ միայն 81, այլև անգամ 50%֊ի աջակցությունը։ Սա հայտնի է ինչպես սոցիոլոգիական հարցումներից, որոնք հասանեի են նաև Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ մայրաքաղաքային թեթև շրջայցի արդյունքում, ամենօրյա հարց ու փորձով։ Ի՞նչ են ասում երևանցիները։ Նրանք ասում են բառացիորեն հետևյալը. «Անցած տարի իրավիճակն այնպիսին էր, որ եթե Նիկոլ Փաշինյանն անգամ «պոլի փեդ» առաջադրեր, իրեն էինք ընտրելու»։ Չեմ ուզում մեջբերել, այն խոսուն բնորոշումները, որով երևանցիների մեծամասնությունն այսօր բնորոշում Հայկ Մարությանին… հուշում են վերադառնալ մեծ էկրան։

Ո՞րն է լուծումը։

Լուծումը պարզ է՝ երևանցիներին խաբած և իր նախընտրական խոստումները մոռացած, իր գործը կատարելապես ձախողած քաղաքապետը պիտի հրաժարական տա, և արդեն քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված, պիտի անցկացվեն Երևանու ավագանու արտահերթ ընտրություններ։ Ավելորդ է ասել, որ Հայկ Մարությանի հրաժարականից հետո ավագանու «Իմ քայլը» դաշինքը պիտի իր կազմից չառաջադրի քաղաքապետի այլ թեկնածու ու չաջակցի որևէ այլ թեկնածուի և օրենքի թելադրանքով պիտի անցկացվեն վաղաժամկետ ընտրություններ։ Հայկ Մարությանից իր նեղ շրջապատում բողոքելու փոխարեն, արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանը թող առաջադրի արդեն իր «սրտի թեկնածուին» և գնա ու կրկին ստանա երևանցիների մեծամասնության աջակցությունը ու էլի ստանձնի մայրաքաղաքի կառավարման պատասխանատվությունը։

Միայն Երևանի՞ն է, արդյոք, վերաբերում Հայկ Մարությանի հրաժարականի խնդիրը։

Շատերն ասում են, որ Նիկոլ Փաշինյանը դժվար թե ցանկություն ունենա գնալ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների։ Ինչու՞։ Որովհետև այդ ընտրություններում պարզ կդառնա, որ նրա ղեկավարած ուժն արդեն չունի երևանցիների մեծամասնության աջակցությունը, ինչից, ինքնաբերաբար, նոր՝ շատ ավելի լուրջ հարցեր կծնվեն, քանի որ Երևանը մեր հանրապետության կեսն է իր ընտրողների թվով։ Սա հասկանալի է։ Բայց կա չափազանց կարևոր մեկ այլ գործոն, որը հուշում է ճիշտ հակառակի մասին, եթե, իհարկե, Նիկոլ Փաշինյանը քաղաքականությունը ընկալում է այնպես, ինչպես այն կա և կառչած չէ երկրի վարչապետի աթոռից։ Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրներում տեղական իշխանությունների միջանկյալ ընտրությունները կամ մայրաքաղաքային արտահերթ ընտրությունները, բացի ամեն ինչից, երկրի քաղաքական համակարգի կայունությունն ապահովող այն ոսկե մեխանիզմներն են, որոնք կիրառվում են հասուն ժողովրդավարության երկրներում ու ինչի կենսունակությունը բազմիցս ապացուցվել է։ Ավելի պարզ ասած, եթե երկրի քաղաքական համակարգը ցույց է տալիս ապակայունացման միտումներ (ցանկալին իրականության տեղ ընդունելու փոխարեն ինքներս դատենք՝ նման միտումներ կա՞ն, թե՞ չկան), ապա մայրաքաղաքային արտահերթ ընտրությունները կարող են ու պիտի լինեն այն օրինական, սահուն ու փափուկ մեխանիզմը, որը կարձանագրի քաղաքական իրավիճակի փոփոխությունը և կբացառի երկրի ընդհանուր քաղաքական իրավիճակի հետագա ապակայունացումը, դրանից բխող անընդունելի վտանգներով։

Այս երեք մայր գործոններով պայմանավորված՝ ձախողվել է իր պաշտում, գործ ունենք քաղաքական իրավիճակի ակնհայտ փոփոխության հետ, և Մարությանը չի վայելում երևանցիների մեծամասնության վստահությունը, ինչպես նաև այն, որ հրաժարականն ու արտահերթ ընտրությունները կօգնեն երկրի քաղաքական համակարգը զերծ պահել հնարավոր ապակայունացումից, Հայկ Մարությանը պիտի հեռանա, ու դա բխում է ոչ միայն երևանցու ու Հայաստանի Հանրապետության, այլ նաև հենց իշխող ուժի ու անձամբ Նիկոլ Փաշինյանի շահերից»,-գրել է Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:18
Ճապոնիայի կայսրը պաշտոնապես ստանձնեց գահը
Ճապոնիայի կայսր Նարուհիտոն պաշտոնապես ստանձնեց գահը։ Այս մասին հայտնում է Gazeta-ն: Կայսրը գահը ստանձնեց պաշտոնական  արարողության...
Աղբյուր` Panorama.am
10:16
Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան
Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը։ Օրակարգում ընդգրկված է 21 հարց, որոնց թվում է նաև «Ազգային անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
10:14
Իշխանյան. Արսեն Բաբայանը բանտում է այն պատճառով, որ ՍԴ նախագահը հրաժարական չի տալիս
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը դարձավ նոր Հայաստանի հինգերորդ քաղբանտարկյալը։ Նման պնդում է արել հրապարակախոս Վահան...
Աղբյուր` Panorama.am
10:09
Լուկա Մոդրիչը «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկում չէ
Ֆրանսիական France Football պարբերականը նախօրեին  հրապարակել է 2019 թվականի արդյունքներով «Ոսկե գնդակ» մրցանակի 30 հավակնորդների...
Աղբյուր` Panorama.am
10:00
Թրամփը, քրդերը և փոքր պետությունների անվտանգության խնդիրները
Այսօր համատարած ընկալում կա, որ ԱՄՆ, ավելի ճիշտ նախագահ Թրամպը դավաճանել է իր երբեմնի դաշնակից Սիրիայի քրդերին, թողել նրանց դեմ առ դեմ...
Աղբյուր` Panorama.am
09:57
Նեթանյահուն չկարողացավ կառավարություն կազմել. ի՞նչ է լինելու
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չկարողացավ կառավարություն ձևավորել և մանդատը վերադարձրել է նախագահ Ռեուվեն Ռիվլինին: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
09:53
Թրամփը չեղակրեց իրեն պատկանող գոլֆային համալիրում G7 գագաթաժողովի անցկացման որոշումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան մի շարք գրառումներում նշել է, որ չեղարկել է 2020 թ. Մեծ Յոթնյակի գագաթաժողովի անցկացումը իրեն պատկանող...
Աղբյուր` Panorama.am
09:49
«Փաստ». Մոսկվայում հանդիպել են ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, օրերս Մոսկվայում հանդիպել են ՀՀ նախկին գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
09:49
«Իրատես». Արթուր Դավթյանի գլխին սև ամպեր են կուտակվո՞ւմ
«Իրատես» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխին սև ամպեր են կուտակվում: Ժամանակին Նիկոլ Փաշինյանին...
Աղբյուր` Panorama.am
09:48
«Հրապարակ». Ի տարբերություն Արթուր Վանեցյանի, անխոնջ միջոցառումներ է ձեռնարկում իշխանությունների «հակառակորդների» նկատմամբ
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր մեկնարկող ԱԺ քառօրյայի ամենաինտրիգային հարցը «Լուսավոր Հայաստանի» կողմից...
Աղբյուր` Panorama.am
09:47
«Ժողովուրդ». ԱԺ հերթական քառօրյան հնարավոր է, այսօր կամ վաղը սպառի օրակարգը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Քառօրյան՝ մեկ-երկու օրում… Այսօր մեկնարկած Ազգային ժողովի հերթական քառօրյան, հնարավոր է,...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Ժողովուրդ». Վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառով շատ քրգործեր կարճվում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ բացառիկ...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Հրապարակ». Արման Բաբաջանյանի օրինագծի հետ առանձնապես շատ մեծ հույսեր չեն կապում
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իշխանություններն առանձնապես շատ մեծ հույսեր չեն կապում Արման Բաբաջանյանի օրինագծի հետ, քանի...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Փաստ». Մխիթար Հայրապետյանն ամեն ձևաչափում հասցնում է կատարել ու կազմակերպել աշխատանքները, բացի Եվրանեսթից
«Փաստ» թերթը գրում է. ««Ամիսներ առաջ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի ու մի շարք այլ հարցերի մշտական հանձնաժողովի...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Իրատես». ֆեյսբուքյան պատուհանից երկրի վիճակին հետևող իշխանության ներկայացրած ցուցանիշները միայն թղթի վրա են համոզիչ
«Իրատես» թերթը գրում է. «Ոչ վաղ անցյալում, իշխանությանը քննադատելիս, նախկին ընդդիմադիրներն ասում էին, թե իշխանության ու...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Ժողովուրդ». Ի՞նչ կոռումպացվածության և թայֆայության մասին է խոսքը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ ԿԱ կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը հոկտեմբերի 18-ին հայտարարեց, որ դիմել է...
Աղբյուր` Panorama.am
09:41
«Փաստ». «Ձեզ հազար անգամ ասացի՝ ինչ պետք է անել, դուք նորից ձերը պնդեցիք». Վահե Գրիգորյանը «մուննաթ» է եկել
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, ՍԴ շուրջ ընթացող գործընթացները իշխանությունների համար...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Հրապարակ». Օսիպյանի կադրերը հեռանում են. ոստիկանությունում բուռն փոփոխություններ են տեղի ունենում
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին ոստիկանությունում բուռն կադրային փոփոխություններ են տեղի ունենում։ Երեկ մեր...
Աղբյուր` Panorama.am
09:33
Ճաշի շուրջ վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ
ՌԴ Նիժեգորոդսկի մարզի Սարով քաղաքի բնակչուհին դանակահարել է  իր հետ բնակվող տղամարդուն, որը քննադատել էր կնոջ պատրաստած ուտեսները։ Ռիա...
Աղբյուր` Panorama.am
09:26
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Բրիտանիայի Եվրոպայի և ԱՄՆ-ի հարցերով պետնախարարին
Հոկտեմբերի 21-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպեց Միացյալ Թագավորության Եվրոպայի և...
Աղբյուր` Panorama.am
09:21
Հայ երիտասարդ դաշնակահարները միջազգային մրցույթից վերադարձել են ոսկե մեդալներով
Հայ դաշնակահարներ Արթուր Գրիգորյանը և Արմեն Պուչինյանը Ռիգայում կայացած դաշնակահարների միջազգային մրցույթից վերադարձել են հաղթանակով և ոսկե...
Աղբյուր` Panorama.am
09:16
Կանադայի ընտրություններ. Թրյուդոյի լիբերալները պահպանեցին իշխանությունը
Ջասթին Թրյուդուի լիբերալ կուսակցությունը պահպանել է իշխանությունը նախօրեին Կանադայում տեղի ունեցած ընտրություններում, բայց որպես փոքրամասնության...
Աղբյուր` Panorama.am
09:13
Աբու-Դաբիում կներկայացվի հնագույն մարգարիտ
Աշխարհում հնագույն «Աբու-Դաբիի մարգարիտը»  դառնալու է «Տաս հազար տարվա շքեղություն» ցուցադրության ցուցանմուշներից...
Աղբյուր` Panorama.am
09:10
Ավտովթար Սեբաստիայի փողոցում. կան տուժածներ
Հոկտեմբերի 22-ին, ժամը 00:16-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 141/3 հասցեի մոտակայքում տեղի...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սիրիայի քրդաբնակ վայրում մեծ թունել է հայտնաբերվել
Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողության հետևանքով գրավված Ռաս ալ-Այն շրջանում...
Աղբյուր` Panorama.am
21:59
Մինչև 2018 թվականի հոկտեմբերի 21-ը կատարված արարքները համաներված են
Հետևաբար՝ այս պահին Արսեն Բաբայանը ապօրինի զրկված է ազատությունից։
Աղբյուր` Panorama.am
21:47
Ռուբեն Մելիքյան.Հայաստանում հայտնվեց հերթական քաղբանտարկյալը՝ «վտանգավոր չարագործ» Արսեն Բաբայանը
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, արդարադատության նախկին փոխնախարար, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը  ֆեյսբուքյան էջում գրել...
Աղբյուր` Panorama.am
21:42
Արմեն Աշոտյան. Սա էլ չի օգնի ձեզ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ ձերբակալվել է Արսեն Բաբայանը՝ հերթական անհեթեթ մեղադրանքով։ «Հրայր...
Աղբյուր` Panorama.am
20:35
2019 թվականի ինը ամիսների ընթացքում հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 6,7%-ով
 Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ոստիկանության ընդլայնված կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին ոստիկանության ծառայությունների և...
Աղբյուր` Panorama.am
20:30
Աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Գրիգորյանը մենահամերգով հանդես կգա Մոսկվայում
Համերգը ղեկավարելու է Ալեքսանդր Սպենդիրյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել
12:12 15/10/2019

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}