Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

17:51 Աշխարհում
Marvel-ը 2022 թվականին կնկարահանի Հալքի մասին սոլո ֆիլմ

Marvel-ը նախատեսում է անհատական ֆիլմ նկարահանել Հալքի մասին։ Կինոնկարը կկոչվի «Հալք. Համաշխարհային պատերազմ»: Ֆիլմի սյուժեն հիմնված կլինի «Հալքի մոլորակ»-ի պատմության վրա, որը մասամբ ցուցադրվել է «Թոր. Ռագնարյոկ»-ում:

Աղբյուր՝ kulturomania.ru

17:45 Արցախ
Հոկտեմբերի 21-ին ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամները հանդիպել են

ԱՀ ԿԳՄՍ նախարարի հետ: Հանդիպմանը քննարկվել են կրթության բնագավառում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները, որոնք վերաբերում էին բարձրագույն ուսումնական հաստատություններին, հանրակրթությանն ու նախադպրոցական կրթությանը:

Աղբյուր՝ ԱՀ Աժ լրատվության և հանրության հետ կապերի բաժին 

17:29 Տարածաշրջան
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կվերադարձնի ԱՄՆ-ի կողմից F-35 ինքնաթիռների համար վճարված գումարը

Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավատում է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն առաջընթաց կգրանցեն F-16 կործանիչների վաճառքի շուրջ բանակցություններում, և որ Անկարան կփոխհատուցի 1.4 միլիարդ դոլարը, որը վճարվել է F-35-երի համար, որոնց վաճառքն արգելվել է: Այդ մասին հինգշաբթի հաղորդել է «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Աղբյուր՝ reuters.com

17:08 Աշխարհում
Բարբադոսն ընտրում է պատմության մեջ իր առաջին նախագահին՝ հանրապետություն դառնալուց առաջ

Բարբադոսն ընտրեց իր առաջին նախագահին. երկիրը պատրաստվում է հանրապետություն դառնալ՝ Եղիսաբեթ թագուհուն հեռացնելով ղեկավարությունից: 72-ամյա Սանդրա Մեյսոնի երդման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 30-ին, որով կնշվի Մեծ Բրիտանիայից երկրի անկախության 55-րդ տարեդարձը:

Աղբյուր՝ bbc.com

16:40 Աշխարհում
Եթովպիան նոր ավիահարված է հասցրել Տիգրայի մայրաքաղաքին

Չորեքշաբթի օրը Եթովպիայի բանակը նոր ավիահարված հասցրեց Տիգրայի մայրաքաղաք Մեքելեին, որն այս շաբաթ երրորդ ռմբակոծությունն էր՝ քաղաքում ապստամբների թիրախների ուղղությամբ:

Աղբյուր՝ france24.com

16:31 Արցախ
Կայացել է ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

Հոկտեմբերի 21-ին քննարկվել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Հաշվի առնելով արցախյան 44-օրյա պատերազմի տնտեսական ծանր հետևանքները, նախաձեռնության հեղինակները  նպատակահարմար են գտնում երկարաձգել առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզավորման պահանջի ուժի մեջ մտնելու ժամկետը և նշված գործընթացը սկսել 2026 թվականի հունվարի 1-ից: Հանձնաժողովը  կողմ քվեարկեց  օրենսդրական նախաձեռնությանը:

Աղբյուր՝ ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

16:03 Աշխարհում
Սեփական արտադրության հարավկորեական առաջին հրթիռը ուղեծիր չի ուղարկել արբանյակի մակետը

Հարավային Կորեայի հայրենական արտադրության առաջին KSLV 2 հրթիռի (հայտնի է նաև «Նուրի» անվանումով) արձակումը, որը տեղի ունեցավ այսօր, այնքան էլ հաջող չէր: Այս մասին հայտարարել է Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը՝ ելույթ ունենալով «Նարո» ազգային տիեզերական կենտրոնում։ Նրա խոսքով՝ «Նուրի» տիեզերական հրթիռն ավարտել է թռիչքի բոլոր փուլերը, սակայն չի կարողացել արբանյակի մակետը ուղեծիր ուղարկել:

Աղբյուր՝ interfax.ru

15:27 Հայաստան
Կոնսերվատորիան 100 տարեկան է. կայացել է հոբելյանական գլխավոր միջոցառումը

Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի VIP սրահում հոկտեմբերի 20-ին կայացել է հոբելյանական նամականիշի մարման արարողությունը, որին անմիջապես հաջորդել է գալա համերգը։ Հանդիսավոր արարողության շրջանակում Արցախյան վերջին պատերազմին մասնակցած ուսանողներին, բուհի նախկին ռեկտորներին և բուհի այս տարվա հոբելյարներին շնորհվել են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հուշամեդալներ։ Հետմահու հուշամեդալներ են հանձնվել նաև զոհված ուսանողներին։

Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն 

15:15 Աշխարհում
Հնդկաստանի վարչապետ Մոդին կմասնակցի Գլազգոյի կլիմայի գագաթնաժողովին

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Գլազգոյում կմասնակցի ՄԱԿ-ի կլիմայի հարցերով գագաթնաժողովին, որը կխթանի գլոբալ տաքացման դեմ պայքարող արտանետումների կտրուկ կրճատման գլոբալ ջանքերը: Այդ մասին հինգշաբթի հայտնել է երկրի շրջակա միջավայրի նախարարը: Հնդկաստանը ջերմոցային գազեր արտանետող երրորդ երկիրն է աշխարհում Չինաստանից և ԱՄՆ-ից հետո։

Աղբյուր՝ reuters.com

15:08 Աշխարհում
Հայտնի են դարձել 2021 թվականի ամենահայտնի բրենդները

Ֆրանսիական Balenciaga նորաձևության տունը դարձել է հագուստի ամենահայտնի ապրանքանիշը աշխարհում: Այս մասին հայտնել է նորաձևության ոլորտում սպառողների վարքագծի վերլուծության մեջ մասնագիտացած Lyst հարթակի ուսումնասիրությունը: Վարկանիշի երկրորդ և երրորդ տեղերում են Gucci-ն, որն առաջատարն էր նախորդ քառորդում և Dior-ը, որը երկրորդն էր: Նրանց հաջորդեցին Prada և Louis Vuitton ապրանքանիշերը՝ եզրափակելով հնգյակը:

Աղբյուր՝ lenta.ru

14:31 Աշխարհում
Իվանովոյի գաղութում բռնել են թմրանյութեր առաքող կատվի

Թմրանյութերի պոչավոր առաքիչին բռնել են Իվանովսկայա Կինեշմայի ուղղիչ գաղութ տանող ճանապարհին: Սև կատուն «լիցքավորված է եղել» մարիխուանայով, որը ուղարկողները թաքցրել էին կենդանու վզկապի մեջ, հայտնում է Դատական քրեակատարողական ծառայության մամուլի ծառայությունը: Խուզարկությամբ ԻԿ-4-ի հարակից տարածքում «կալանավորած» կատվի մոտ հայտնաբերվել է 5,21 գրամ բնական ծագման թմրամիջոց։

Աղբյուր՝ vesti.ru

13:59 Աշխարհում
5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի արևելքում

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մոտ 380 կմ խորության վրա՝ արևելյան Տոտիգի պրեֆեկտուրայում: Զոհերի կամ ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվել: Ստորգետնյա ցնցումներ են զգացվել Ճnապոնիայի արևելքում գտնվող մի շարք պրեֆեկտուրաներում, այդ թվում՝ Տոկիոյում:

Աղբյուր՝ tass.ru

13:42 Աշխարհում
Ֆրանսիայում ուժգին փոթորկի պատճառով հոսանքազրկվել է 250 000 տուն

Երկաթուղային երթևեկի վրա ևս ազդել է «Ավրոր» փոթորիկը, որը չորեքշաբթի կեսօրից ավերածություններ է պատճառում: Տրանսպորտի նախարար Ժան-Բատիստ Ջեբբարին թվիթերյան իր էջում գրել է, որ ամենից շատ տուժել են Փարիզի շուրջ գտնվող Իլ դը Ֆրանս երկրամասը, Նորմանդիայի, hյուսիսային Ֆրանսիայի և արևելյան Լոթարինգիայի շրջանները:

Աղբյուր՝ france24.com

13:15 Աշխարհում
Ռամի Մալեքը նկարահանվել է «Կաղամարի խաղ» սերիալի մասին երգիծական հոլովակում

«Մահանալու ժամանակը չէ»-ի աստղը նկարահանվել է Saturday Night Live-ի երաժշտական տեսահոլովակում: Տեսահոլովակի հեղինակները պարոդիայով են անդրադարձել Netflix-ի ամենահայտնի «Squid Game» սերիալին: «Squid Game» տեսահոլովակի դերասանները, ինչպես սերիալում, մեծ գումարի դիմաց մասնակցում են մահացու խաղերի։

Աղբյուր՝ kulturomania.ru

13:04 Աշխարհում
Կիևի դատարանը հեռակա կարգով ձերբակալել է Ուկրաինայի նախկին վարչապետ Ազարովին

Կիևի Պեչերսկի շրջանային դատարանը չորեքշաբթի՝ հոկտեմբերի 20-ին, որոշում է կայացրել Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի հեռակա կարգով ձերբակալության մասին: Նա ղեկավարել է Ուկրաինայի կառավարությունը Վիկտոր Յանուկովիչի նախագահության օրոք: Դատարանը Ազարովի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը՝ բավարարելով Հետաքննությունների պետական բյուրոյի հայցը:

Աղբյուր՝ dw.com

12:38 Աշխարհում
Արսենալի պատմության ամենափոքր ֆուտբոլիստը դեռ մանկապարտեզ է հաճախում

Զեյն Ալի Սալմանը ընդամենը չորս տարեկան էր, երբ գրավեց Լոնդոնի ամենամեծ ֆուտբոլային ակումբներից մեկի ուշադրությունը: Նա «Արսենալի» ակադեմիայի պատմության ամենաերիտասարդ նորեկն է, ով իր հմտությունների շնորհիվ իրենից երկու անգամ մեծ խաղացողների հետ է մարզվում:

Աղբյուր՝ bbc.com

12:03 Տարածաշրջան
Թուրքիայում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է Ռուսաստանի չորս քաղաքացի

Ստամբուլի գլխավոր դատախազության աշխատակիցները ձերբակալել են վեց մարդու՝ անօրինական հետախուզական գործունեության հետաքննության շրջանակներում, որոնցից չորսը ռուսաստանցիներ են, չորեքշաբթի գրել է թուրքական «Հուրիեթ» թերթը: Պարբերականի տվյալներով՝ «քաղաքական և ռազմական լրտեսության» մեղադրանքով ձերբակալվել են Ռուսաստանի չորս քաղաքացիներ, ինչպես նաև Ուկրաինայի և Ուզբեկստանի մեկական քաղաքացի։

Աղբյուր՝ interfax.ru

11:47 Աշխարհում
Արևային փոթորիկը հաստատում է, որ վիկինգները Հյուսիսային Ամերիկայում հաստատվել են ուղիղ 1000 տարի առաջ

Ըստ թվագրման նոր մեթոդի՝ Նյուֆաունդլենդում փայտանյութով պատված շենքերի փայտի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սկանդինավյան բնակավայրը հիմնվել է Կոլումբոսից 471 տարի առաջ:

Աղբյուր՝ theguardian.com

11:12 Աշխարհում
Պայթյուն է տեղի ունեցել չինական ռեստորանում

Չինաստանի Լյաոնին նահանգի Շենյան քաղաքում պայթյուն է տեղի ունեցել տեղի ռեստորաններից մեկում: Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 8:20-ին Հեպինգ շրջանում: Նախնական տվյալներով, վթարի պատճառ կարող էր լինել գազի արտահոսքը: Երկու փողոցների խաչմերուկում գտնվող ռեստորանի պայթյունից լրջորեն վնասվել են հարակից մի քանի անկյունային շենքեր, ինչպես նաև մեքենաներ: Զոհվել է երեք մարդ, ևս 30-ը՝ վիրավորվել։

Աղբյուր՝ lenta.ru

10:57 Աշխարհում
Հարավային Կորեան կմիանա տիեզերական մրցավազքին՝ հայրենական առաջին հրթիռի արձակմամբ

Եռաստիճան «Նուրի»-ն նախատեսվում է գործարկել մի քանի ժամից՝ հետախուզման, կապի արբանյակների և նույնիսկ լուսնային զոնդերի ապագա պլաններով:

Աղբյուր՝ aljazeera.com

10:39 Աշխարհում
Հնդկաստանի հյուսիսում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 54-ի

Առնվազն 54 մարդ է զոհվել Հնդկաստանի հյուսիսային Ուտարակհանդ նահանգում, իսկ 5-ը՝ անհետ կորել են՝ հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղից: Այս մասին հայտնել է կառավարության արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնը։

Աղբյուր՝ ria.ru

10:12 Աշխարհում
TRUTH Social. Թրամփը մտադիր է նոր սոցիալական մեդիա հարթակ ստեղծել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է սոցիալական լրատվամիջոցների նոր ցանց ստեղծելու մտադրության մասին: Այն կկոչվի «TRUTH Social»: Նա ասել է, որ հարթակը «կդիմակայի մեծ տեխնոլոգիաների բռնակալությանը»՝ մեղադրելով նրանց ԱՄՆ-ում հակառակորդների ձայները լռեցնելու մեջ:

Աղբյուր՝ bbc.com

10:00 Աշխարհում
«Չելսին» բանակցություններ է վարում Ասպիլիկուետայի հետ

Սեզար Ասպիլիկուետան ևս մեկ տարի կմնա «Չելսիում». լոնդոնցիները մոտ են պայմանագրի երկարաձգմանը 32-ամյա իսպանացի պաշտպանի հետ: Գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառ:

Աղբյուր՝ vesti.ru

18:27 Աշխարհում
Պուտինը հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը հայտարարել է ոչ աշխատանքային օրեր

Վլադիմիր Պուտինը ընդունել է առաջարկը՝ համավարակի պատճառով հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը Ռուսաստանում ոչ աշխատանքային օրեր դարձնել՝ աշխատավարձի պահպանմամբ: Մարզերի ղեկավարներն իրավունք ունեն նշված ժամկետից շուտ ներդնել սահմանափակման ռեժիմը՝ չսպասելով նշանակված ամսաթվին:

Աղբյուր՝ ria.ru

18:20 Հայաստան
Սպա-իրավաբանների հավաքներ

Զորամիավորումներից մեկում հոկտեմբերի 19-ից 20-ը անցկացվել են ենթակա զորամասերի սպա-իրավաբանների հավաքներ։ Քննարկվել են իրավական-դաստիարակչական աշխատանքների արդյունավետությունը և զինծառայողների իրավագիտակցության մակարդակը բարձրացնելուն ուղղված մի շարք հարցեր։

Աղբյուր՝ ՀՀ ՊՆ 

18:13 Տարածաշրջան
Սաակաշվիլին համաձայնել է ընդունել բժիշկների օգնությունը

Միխեյիլ Սաակաշվիլին բանտում հացադուլ է հայտարարել արդեն 20 օր: Նախօրեին նրան այցելել է բժիշկների խորհուրդ, որը ստեղծվել էր Առողջապահության նախարարության հրամանագրով: Բժիշկները խորհուրդ են տվել քաղաքական գործչի պրոֆիլակտիկ հոսպիտալացում, սակայն դրա համար անհրաժեշտ էր անձամբ Սաակաշվիլիի համաձայնությունը: Վրաստանի նախկին նախագահը մտադիր է հացադուլը շարունակել մինչեւ ազատության մեջ հայտնվելը:

Աղբյուր՝ sputnik-georgia.ru
 

17:47 Հայաստան
Համագործակցության պայմանագիր «Օրթեզ» եւ «Պրոտեոր» ընկերությունների միջեւ

Հոկտեմբերի 21-ին «Արաբկիր» ԲՀ «ԱրԲեՍ» առողջության կետրոնում գործող «Օրթեզ» եւ ֆրանսիական «Պրոտեոր» ընկերությունների միջեւ կնքվող պայմանագրով «Օրթեզ» պրոթեզավորման եւ օրթեզավորման կենտրոնը պաշտոնապես կդառնա «Պրոտեորի» էքսկլյուզիվ ներկայացուցիչը Հայաստանում: Այս պայմանագիրը հնարավորություն կտա Հայաստան եւ տարածաշրջան բերել «Պրոտեոր» ընկերության նոր տեխնոլոգիաներով պատրաստված պրոթեզներն ու օրդոպեդիկ սարքավորումներ:

Աղբյուր՝ «ԱրԲեՍ» առողջության կենտրոն 

17:33 Աշխարհում
Ուկրաինայում որոշել են վերանվանել Հայրենական մեծ պատերազմը

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը առաջարկեց Հայրենական մեծ պատերազմը վերանվանել «խորհրդա-գերմանական»: Կազմակերպության կայքում հրապարակվել է անվանումների և տերմինների նոր բառարան՝ «կապված Ղրիմի և Դոնբասի մի մասի օկուպացիայի հետ»: Այնտեղ «Հայրենական մեծ պատերազմը» նշված է «Պատմական հիշողության քարոզչության և քաղաքականության հետ կապված տերմինաբանություն» բաժնում:

Աղբյուր՝ gazeta.ru

17:11 Հայաստան
ՀՀ-ում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգը. առցանց սեմինար

2021թ. հոկտեմբերի 29-ին, ժամը 10։00-ին կկազմակերպվի առցանց սեմինար՝ ՀՀ-ում գործող ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Միջոցառման ընթացքում կներկայացվեն ՀՀ-ում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգը և ոչ առևտրային կազմակերպությունների դերը, ահաբեկչության ֆինանսավորման նպատակով չարաշահման ռիսկերը և կասկածելիության չափանիշները։

Աղբյուր՝ ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

16:59 Աշխարհում
Փոքրիկ տղան ուշադրության կենտրոնում է հայտնվել Հռոմի պապի ելույթի ժամանակ

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի չորեքշաբթի օրվա ելույթի ընթացքում ողջ լսարանի ուշադրությունը կենտրոնացած էր բեմ բարձրացած մի տղայի վրա, որը տեղ զբաղեցրեց Պապի կողքին և նույնիսկ ստացավ պապական սպիտակ գլխարկը՝ որպես պարգև իր համառության համար:

Աղբյուր՝ Reuters 

16:21 Աշխարհում
Բենզեմային դատում են շանտաժի համար

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման Ֆրանսիայի դատարանի առաջ է կանգնել՝ մեղսակցության մեղադրանքով, որի համաձայն նա փորձել է շանտաժի ենթարկել նախկին թիմակից Մաթյո Վալբուենային՝ նրա հեռախոսում հայտնաբերված սեքս-վիդիոյի պատճառով: Բենզեմա ծաղրել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ որակելով այն որպես «դիմակահանդես», և չի ներկայացել Վերսալի դատարան: Դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի հունիսին, երբ երկու ֆուտբոլիստները գտնվում էին Ֆրանսիայի ուսումնամարզական հավաքին:

Աղբյուր՝ bbc.com

15:59 Աշխարհում
Հարրի Սթայլզը նկարահանվել է Marvel-ի «Հավերժները» ֆիլմում

Բրիտանացի երգիչ Հարրի Սթայլզը կհայտնվի Marvel Studios-ի սուպերհերոսների մասին առաջիկա «Հավերժները» բլոքբասթերում: Այս մասին Twitter-ում հայտնել է Variety-ի խմբագիր Մեթ Դոնելին: Նրա խոսքով ՝ Սոայլզը ֆիլմում հանդես կգա Թանոսի եղբոր՝ Էրոսի կերպարում: Երաժիշտն անձամբ դեռ չի հաստատել իր մասնակցությունը ֆիլմում:

Աղբյուր՝ kulturomania.ru

15:50 Աշխարհում
Փախստականների հետ կապված իրավիճակի պատճառով Իրաքը դադարեցրել է թռիչքները Բելառուսի հետ

Իրաքից պոտենցիալ փախստականներին Մինսկ չեն ուղարկի առնվազն մինչև տարեվերջ, հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը: Նրա խոսքով՝ Գերմանիայի իշխանությունները միգրացիոն ճգնաժամի հաղթահարման մի քանի տարբերակ են տեսնում ԵՄ-Բելառուս սահմանին, այդ թվում՝ պատժամիջոցներ Բելառուսի իշխանությունների և միգրանտների տեղափոխման պատասխանատուների նկատմամբ, ինչպես նաև բանակցություններ միգրանտների ծագման երկրների հետ:

Աղբյուր՝ ria.ru

15:31 Աշխարհում
Թալիբանի հետ բանակցություններում Ռուսաստանը կոչ է անում ձևավորել ներառական կառավարություն

Չորեքշաբթի օրը Ռուսաստանում տեղի ունեցան Աֆղանստանի վերաբերյալ բանակցություններ, որոնց մասնակցում էին Թալիբանի և այլ խմբակցությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ «իրական ներառական կառավարություն ձևավորելը, որը լիովին արտացոլում է ոչ միայն բոլոր էթնիկ խմբերի, այլև երկրի բոլոր քաղաքական ուժերի շահերը», անհրաժեշտություն է՝ Աֆղանստանում կայուն խաղաղության հասնելու համար:

Աղբյուր՝ france24.com

15:11 Հայաստան
2021 թվականի առաջին կիսամյակում քաղաքաշինության բնագավառում իրականացված

ստուգումներն ու վերահսկողական միջոցառումները. 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քաղաքաշինության բնագավառում իրականացվել է 212 ստուգում, որից 4-ը՝ ոչ պլանային: Ստուգումների արդյունքում արձանագրվել է 801 խախտում։ Ուսումնասիրվել են  ՀՀ ողջ տարածքում գործող 1170 օբյեկտներում թեքահարթակների առկայությունն ու դրանց՝ գործող նորմերի պահանջներին համապատասխանությունը։ Ստուգված օբյեկտների միայն 10 տոկոսն ունի նորմերին համապատասխանող թեքահարթակներ։ Տարվա 1-ին կիսամյակում  տրամադրված ավարտական ակտերից  656-ը դրական է եղել, 412-ը՝ բացասական։

Աղբյուր՝ ՀՀ ՔՏՀԱ Տեսչական մարմին 

14:52 Աշխարհում
ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում «Շախտյորը» 0: 5 հաշվով պարտվեց «Ռեալին»

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղում Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստները 0: 5 հաշվով պարտություն են կրել «Ռեալից»: Խաղը կայացել է Կիևում:

Աղբյուր՝ interfax.ru

14:35 Աշխարհում
Բոլսոնարոն մեղադրվում է սպանության մեջ՝ Covid-ի ցուցանիշի առնչությամբ

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոյին պետք է սպանության մեղադրանք առաջադրվի՝ երկրի «ստրատոսֆերիկ» կորոնավիրուսների զոհերի թվաքանակում իր դերի համար: Այս մասին առաջարկվում է Բրազիլիայի Covid ճգնաժամի վերաբերյալ սենատի հետաքննության զեկույցի նախագիծում: Բրազիլիայի ԶԼՄ-ների կողմից երեքշաբթի կեսօրին հրապարակված 1078 էջանոց փաստաթուղթը դեռ կարող է փոփոխվել սենատորների կողմից:

Աղբյուր՝ theguardian.com

14:16 Տարածաշրջան
Հեյդար Ալիևը կոշիկներ է փայլեցրել Թեհրանում

«Հեյդար Ալիևը ՊԱԿ-ից էր: Եվ նա մեզ հայտնել էր, որ ինքը ՊԱԿ-ի լրտես է եղել Թեհրանում, կոշիկներ է փայլեցրել Թեհրանի անկյուններից մեկում. կոշիկ մաքրող է եղել: Եվ նա դա պատմում էր հպարտությամբ, այսինքն՝ ուզում էր ցույց տալ, որ ծանոթ է Իրանին, որ լավ գիտի Թեհրանն ու Իրանը»,- հայտարարել է Իրանի մշակույթի և իսլամական հարաբերությունների կազմակերպության ադրբեջանական վարչության նախկին ղեկավար Ահմադ Հոսեյնի Ալաստը Mehr News-ին տված հարցազրույցում:

 

13:45 Աշխարհում
Սերգեյ Բեզրուկովը հոսպիտալացվել է՝ վարակվելով կորոնավիրուսով

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Բեզրուկովը հիվանդացել է կորոնավիրուսով, նա հիվանդանոցում է: Այս մասին պատմել է ինքը՝ արտիստը, Instagram-ի իր էջում: Դերասանը նշել է, որ թեթև է տանում հիվանդությունը և իրավիճակը վերահսկողության տակ է պահում: Բեզրուկովը նշել է, որ իր մասնակցությամբ ներկայացումները կհետաձգվեն:

Աղբյուր՝ kulturomania.ru

13:11 Աշխարհում
Գրեյպֆրուտի չափ կարկուտ է տեղացել Ավստրալիայի արևելյան ափին

Ավստրալիայի արևելյան ափերին այս շաբաթ գրանցվել է ռեկորդային չափերի կարկուտ: Գրեյպֆրուտից ավելի մեծ սառցագնդեր են հարվածել Քվինսլենդի մի մասի բնակիչներին, չորեքշաբթի օրը հայտարարել է երկրի օդերևութաբանության բյուրոն:

Աղբյուր՝ reuters.com

 

12:49 Աշխարհում
Լեհաստանի էկոլոգիայի նախարարը ԵՀ -ից պահանջեց դատել «Գազպրոմին»

Լեհաստանի կլիմայի և շրջակա միջավայրի նախարար Միխալ Կուրտիկան Եվրահանձնաժողովից պահանջել է վարույթ սկսել «Գազպրոմի» դեմ, որին Կուրտիկան մեղադրում է եվրոպական էներգետիկ ճգնաժամի համար, հայտնում է «Լեհաստանի մամուլի գործակալությունը»:

Աղբյուր՝ gazeta.ru

12:36 Աշխարհում
Դամասկոսում բանակային ավտոբուսի պայթյունից 13 մարդ է զոհվել

SANA պետական լրատվական գործակալությունը հայտնում է, որ չորեքշաբթի օրը Դամասկոսում բանակի ավտոբուսի վրա իրականացված պայթյունի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել՝ վերջին տարիների ամենաարյունալի հարձակման հետևանքով: «Ահաբեկիչները, կիրառելով երկու պայթուցիկ սարք, պայթեցրել են անցնող ավտոբուսը» մայրաքաղաքի առանցքային կամրջի վրա: Նախնական տվյալներով ՝ զոհվել էր 13 և վիրավորվել երեք մարդ:

Աղբյուր՝ france24.com

12:12 Աշխարհում
Չեչնիայում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության Հյուսիսային Օսիայի մասնաճյուղի տվյալների համաձայն, ժամը 07:45-ին Շալինսկի շրջանի Նովյե Աթագի գյուղում 4,4 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է գրանցվել 5 կմ խորության վրա: Երկրաշարժի հետևանքով վնասներ չեն գրանցվել:

Աղբյուր՝ ria.ru

11:31 Աշխարհում
Առնվազն 46 մարդ է զոհվել Հնդկաստանի Հիմալայան նահանգում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով

Նկարներն ու տեսանյութերը ցույց են տալիս Ուտարակհանդ նահանգի ողողված ճանապարհները, հեղեղված տները և վնասված կամուրջները: Փորձագետները նշում են, որ Հիմալայան նահանգը, որը հայտնի զբոսաշրջային վայր է, տեսնում է ինչպես կլիմայի փոփոխության, այնպես էլ արագ շինարարության ազդեցության հետևանքները: Ջրեղեղը ավերել է նաև հարավային Կերալա նահանգը, որտեղ վերջին օրերին զոհվել է առնվազն 26 մարդ:

Աղբյուր՝ bbc.com

11:12 Աշխարհում
Մեսսիի դուբլը օգնեց «ՊՍԺ»-ին Չեմպիոնների լիգայում հաղթել «Լայպցիգին»

«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստները ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի տնային խաղում 3:2 հաշվով հաղթեցին գերմանական «Լայպցիգին»: «ՊՍԺ»-ի կազմում Լիոնել Մեսսին երկու գոլ խփեց 67-րդ և 74-րդ րոպեներին (11 մետրանոցից), իսկ Կիլիան Մբապպեն՝ մեկ (9-րդ): «Լայպցիգի» կազմում ճշգրիտ հարվածներ կատարեցին Անդրե Սիլվան (28) և Նորդի Մուկիելեն (57):

Աղբյուր՝ interfax.ru

10:58 Հայաստան
Համերգ՝ նվիրված Աստոր Պիացոլայի 100-ամյակին

Հոկտեմբերի 28-ին, ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգի ընթացքում Հայաստանի պետական կամերային նվագախումբը որպես դիրիժոր կղեկավարի աշխարհահռչակ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին: Որպես մենակատար ելույթ կունենա ակորդեոնահար Սիմոնե Զանկինին: Համերգի ծրագրում Աստոր Պիացոլայի ստեղծագործություններն են։

Աղբյուր՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոն

10:35 Աշխարհում
ԿԺԴՀ-ն հաստատել է, որ հոկտեմբերի 19-ին սուզանավից բալիստիկ հրթիռ է արձակել

ԿԺԴՀ-ն հաստատել է, որ հոկտեմբերի 19-ին հաջողությամբ նոր Սուզանավից արձակվող բալիստիկ հրթիռ է փորձարկել (ՍԱԲՀ): Փորձարկման զեկույցը չորեքշաբթի հրապարակեց Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը: Հաղորդագրության մեջ չի նշվում փորձարկմանը ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի մասնակցության մասին:

Աղբյուր՝  tass.ru

10:18 Աշխարհում
Ճապոնիայում հրաբուխ է ժայթքել. մարդիկ զգուշացվել են տարհանման մասին

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հայտնում է, որ Ասո հրաբուխը, որը զբոսաշրջային վայր է հարավային Կյուսյու կղզում, 3,5 կմ բարձրությամբ մոխիր է բաց թողել, երբ ժայթքել է չորեքշաբթի՝ առավոտյան ժամը 11: 43-ին (GMT 02:43): Տեղի պաշտոնյաները զգուշացրել են լավայի հոսքերի և ժայռերի ընկնելու վտանգի մասին, սակայն զոհերի կամ ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան:

Աղբյուր՝ reuters.com

10:00 Աշխարհում
Facebook-ը մտադիր է փոխել իր անվանումը

Facebook-ը մտադիր է ռեբրենդինգ իրականացնել՝ փոխելով իր անվանումն այնպես, որ այն արտացոլի «մետավերս» (the metaverse) ստեղծելու ընկերության ջանքերը: Այս մասին գրում է The Verge-ը՝ հղում անելով աղբյուրին, որն անմիջականորեն տեղեկացված է այդ ծրագրերի մասին: Գործադիր տնօրեն և հիմնադիր Մարկ Ցուկերբերգը նախատեսում է առաջիկա ռեբրենդինգի հարցը քննարկել հոկտեմբերի 28-ին կայանալիք Connect ամենամյա համաժողովում:

Աղբյուր՝ interfax.ru

18:32 Աշխարհում
Ռուսաստանում 2021 թվականի առաջին կեսին կորոնավիրուսից մահացել է 1100 բժիշկ

2021 թվականի առաջին կիսամյակում կորոնավիրուսի դեմ պայքարում մահացած ռուս բժիշկների թիվը կազմել է 1100, ասել է Պետդումայի բյուջետային կոմիտեի նախագահ Անդրեյ Մակարովը ՝ հիմնվելով մահացած բժիշկների ընտանիքներին տրամադրվող փոխհատուցման բյուջետային ծախսերի տվյալների վրա:

Աղբյուր՝ interfax.ru
 

18:22 Հայաստան
Ռազմական համալսարանում անցկացվել է հիշատակի միջոցառում

Հոկտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում անցկացված ոգեկոչման և հիշատակի միջոցառման ընթացքում տեսակոնֆերանսի սրահը և լսարաններից մեկն անվանակոչվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում անմահացած սպաներ, «Մարտական խաչ» շքանշանի ասպետներ, գնդապետ Արթուր Սարգսյանի և փոխգնդապետ Արման Դրմեյանի անուններով։

Աղբյուր՝ ՀՀ ՊՆ 

18:16 Աշխարհում
Մ. Նայթ Շյամալանը կգլխավորի Բեռլինի կինոփառատոնի ժյուրիի կազմը

Փետրվարին կայանալիք Բեռլինի 72-րդ կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկացի ռեժիսոր Մ. Նայթ Շյամալանը: Ծագումով հնդիկ, ամերիկացի կինոռեժիսորը  մեծ հայտնիություն ձեռք բերեց 1999 թվականին՝ Բրյուս Ուիլիսի մասնակցությամբ «Վեցերորդ զգայարան» հոգեբանական թրիլլերով, որն առաջադրվել էր «Օսկար»-ի վեց անվանակարգերում: Միջոցառումը կանցկացվի առկա ձևաչափով:

Աղբյուր՝ france24.com

18:01 Հայաստան
ՔՏՀԱ տեսչական մարմինը Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում շարունակել է խստացված վերահսկողությունը

Հոկտեմբերի 19-ին մեկ տասնյակից ավելի շրջիկ կարգախմբերով և կանգառի կետերում ՏՄ Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի տեսուչներն ուսումնասիրել են 382 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է 81 խախտում։ Դրանք վերաբերել են ուղևորների և վարորդների կողմից դիմակ չկրելուն, ախտահանիչ հեղուկների բացակայությանը։ Հասարակական տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը նշված  վարչական շրջաններում դեռևս ընթացքի մեջ է։

Աղբյուր՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմին 

17:56 Աշխարհում
Բիլ Գեյթսը կօգնի բրիտանական արդյունաբերական հեղափոխությանը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է՝ Բիլ Գեյթսի հետ 400 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ ծրագրի վերաբերյալ համագործակցության մասին: Ինչպես նշվում է կառավարության կայքում, գործարքը պետք է արագացնի կանաչ էներգիայի զարգացումը և մինչև 2050 թվականը հասնի ածխածնի արտանետումների զրոյական մակարդակի նպատակին:

Աղբյուր՝ lenta.ru

17:25 Հայաստան
OKKO մուլտիմեդիա ծառայությունն իր աշխատանքն է սկսում Հայաստանում

Ծառայության շնորհանդեսին կկայանա Նարինե Աբգարյանի «Մանյունյա» վեպի հիման վրա բազմամասանոց ֆիլմի առաջին երկու մասերի ցուցադրությունը: Ֆիլմի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 20-ին, 19։00-ին։ «Մոսկվա» կինոթատրոնում: Հայաստանում Okko-ի օգտատերերին հասանելի կլինի ամենամեծ տեսադարաններից մեկը, որն ունի ավելի քան 100,000 միավոր բովանդակություն Walt Disney Pictures, Paramount Pictures, 20th CenturyFox, Warner Bros, Sony Pictures, Universal Pictures ֆիլմարտադրողներից, ինչպես նաև ռուսական և եվրոպական ֆիլմեր ու սերիալներ արտադրողներից:

Աղբյուր՝ Պաշտոնական հաղորդագրություն

16:57 Արցախ
Անվճար խորհրդատվություններ և հետազոտություններ Ֆրանսիայից ժամանած բժիշկների կողմից

Հոկտեմբերի 22-ին ք․Երևանում «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն»-ում բժիշկներ Իրենա Կոսեյանի և Բարույր Բարուժանի կողմից Արցախի բնակիչների համար կիրականացվեն անվճար խորհրդատվություններ և հետազոտություններ։ Կարող են դիմել այն անձիք, ովքեր ունեն մաշկային քաղցկեղ և մաշկային հիվանդություններ։ Հոկտեմբերի 21-ին ԱՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված տրանսպորտային միջոցով բոլոր դիմողները կտեղափոխվեն ք․ Երևան։

Աղբյուր՝ Արցախի Հանրապետության Առողջապահության Նախարարություն 

16:41 Աշխարհում
Չեխիան պատրաստվում է նախագահին զրկել լիազորություններից

Չեխիայում Սենատի սահմանադրական հանձնաժողովը երեքշաբթի՝ հոկտեմբերի 19-ին, միաձայն կողմ քվեարկեց գործող նախագահ Միլոշ Զեմանին լիազորություններից հեռացնելուն`նրա առողջական վիճակի պատճառով: Մինչդեռ Չեխիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել պետության դեմ հնարավոր անօրինական գործողությունների վերաբերյալ՝ կապված երկրի նախագահ Զեմանի հոսպիտալացման հետ:
 

Աղբյուր՝ korrespondent.net
 

16:15 Աշխարհում
Ֆրանսիայի վարչապետ Կաստեքսը Հռոմի պապին է նվիրել Լիոնել Մեսսիի մարզաշապիկը

Ֆուտբոլի մեծ երկրպագու Ֆրանցիսկոս պապը երկուշաբթի անսովոր նվեր է ստացել Ֆրանսիայի վարչապետից. մարզաշապիկ, որը ստորագրել է պոնտիֆիկոսի հայրենակից, արգենտինացի Լիոնել Մեսսին: Ժան Կաստեքսը Վատիկանում 35 րոպե առանձնազրույցից հետո պապին է նվիրել 30 համարի մարզաշապիկը: 84-ամյա պապը հանդիպել է 34-ամյա Մեսսիին և մի անգամ նրան անվանել բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը:

Աղբյուր՝ reuters.com

15:31 Աշխարհում
Ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանում, Կիպրոսում, Թուրքիայում, Եգիպտոսում

Ուժեղ երկրաշարժ է գրանցվել Հունաստանի մի շարք կղզիներում և Արևելյան Միջերկրականի այլ շրջաններում, այդ թվում՝ Թուրքիայի հարավային Անթալիա մարզում, ինչպես նաև Եգիպտոսի քաղաքներում: Երկրաշարժի ուժգնությունը, ըստ ԱՄՆ Երկրաբանական ծառայության, կազմել է 6 մագնիտուդ՝ խորությունը եղել է 37,8 կմ:

Աղբյուր՝ aljazeera.com

15:26 Հայաստան
Սեզոնային սպասարկման աշխատանքներ

Շահագործման ձմեռային ռեժիմի փոխադրման կապակցությամբ զորամասերում մեկնարկել է սպառազինության ու զինտեխնիկայի սեզոնային սպասարկման գործընթաց։ Իրականացվում են ստուգման, մաքրման, յուղման և այլ աշխատանքներ։ Հայտնաբերված անսարքություններն ու թերություններն արագ շտկվում են սպասարկող անձնակազմի կողմից։

Աղբյուր՝ ՀՀ ՊՆ 

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}