AirBaltic ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Երևան-Ռիգա-Երևան երթուղով
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության և լատվիական airBaltic ավիաընկերության ղեկավարության միջև տեղի ունեցած երկկողմանի երկարատև բանակցությունների արդյունքում կվերականգնվի Հայաստանի և Լատվիայի միջև ուղիղ օդային կապը:
ՓԲԸ-ից հայտնում են, որ Երևան-Ռիգա-Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի մայիսից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:
AirBaltic ավիաընկերությունը չվերթերը կիրականացնի նոր Airbus A220-300 տիպի օդանավով:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում