Արմեն Սաղաթելյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը
Գիտությունների Ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը։
Այդ մասին տեղեկացրել է երեկ կյանքից հեռացած գիտնականի որդին՝ Արման Սաղաթելյանը.
«Երկարատև ծանր հիվանդությունից հետո երեկ կյանքից հեռացավ հայրս` Արմեն Կառլենի Սաղաթելյանը:
Հոգեհանգիստը վաղը` հոկտեմբերի 10-ին, 18:00-20:00, «ԼյուԱր» սգո սրահում, (Երեւան, Գ. Հասրաթյան 29/6; https://maps.app.goo.gl/ZWvMNn63LMHvB4fEA , հուղարկավորությունը` հոկտեմբերի 11-ին, 14:00-ին նույն վայրից»։