Արամ Առաջին. Մտահոգ ենք, հատկապես երբ գիտենք, որ ցեղասպան թուրքը դարձյալ իր բարբարոսական արարքը կկատարի
Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը հետևում է Սիրիայում թուրքական բանակի ներխուժման հետևանքով Ճէզիրէ շրջանում ստեղծված իրավիճակին։ Cilicia TV ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Արամ Առաջինը հեռախոսազրույց է ունեցել Առաջնորդական Փոխանորդ Հայր սուրբի հետ։
«Մտահոգ ենք Ղամիշլիի մեր ժողովրդի կացությամբ, հատկապես երբ գիտենք, որ մեր ժողովրդի թշնամին՝ ցեղասպան թուրքը, դարձյալ իր բարբարոսական արարքը կկատարի, ներխուժել է Սիրիայի ներս։ Մեզ հասնում են այնպիսի տեղեկություններ, որոնք ևս մեկ անգամ ցույց են տալիս Թուրքիայի նկարագիրը, Թուրքիայի վերաբերմունքը սիրիացի ժողովրդի նկատմամբ»,- ասում է Արամ Առաջինը։
Հայր Սուրբը հայտնում է, որ Ղամիշլին ամեն կողմից ապահով է, որովհետև այստեղ պետական գրասենյակներ կան։ Ապահովության համար բոլոր դպրոցներն այսօր փակ են։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայի հյուսիսարևելյան Հասակա նահանգի հայ համայնքների գոյատևումը վտանգված է. Զարեհ Սինանյան
- Ռուսաստանի ու Իրանի արձագանքը՝ Թուրքիայի՝ Սիրիա ներխուժմանը
- Քննարկում է Սիրիայում բնակվող հայերի անվտանգությունն ապահովելու հարցը. Արմեն Գրիգորյան
- Թուրքերը Սիրիայի Թել Աբյադ քաղաքի ուղղությամբ ցամաքային ներխուժման փորձ են անում
- ՀՀ-ն դատապարտում է Թուրքիայի ներխուժումը Սիրիա. Նիկոլ Փաշինյան
- Նախատեսվում է տարհանել Սիրիայի Թել Աբյադ քաղաքում բնակվող 16 հայ ընտանիք
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ