Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը հաստատվեց
Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծն այսօր արժանացավ Կառավարության հավանությանը:
Նախարարությունից հայտնում են, որ ռազմավարությունը նախագծվել է՝ որպես ելակետ ընդունելով իրապես անկախ, արդյունավետ, կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական իշխանություն ունենալու բացարձակ առաջնահերթությունը և այս առումով ռազմավարությունում նախատեսված են արմատական փոփոխություններ ոչ միայն դատարանների, այլև դատախազական ու քննչական մարմինների և արդարադատության արդյունավետությունն ապահովող այլ մարմինների գործունեության ոլորտներում:
Ռազմավարությունը մշակելիս հիմք են ընդունվել Կառավարության 2019-2023թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2013-2022 թվականների գործողությունների ծրագիրը, միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից ՀՀ արդարադատության ոլորտի գնահատման զեկույցները և այլ նյութեր:
Ռազմավարության հիման վրա կազմվել են երեք գործողությունների ծրագրեր՝ կարճաժամկետ (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչև 2020 թվական), երկարաժամկետ (2021 թվականից մինչև 2023 թվականը) և էլեկտրոնային արդարադատության հարթակի ստեղծման և տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովման վերաբերյալ առանձին գործողությունների ծրագիր (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչև 2023 թվականը)։
Մանրամասները ԱՆ պաշտոնական կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նախագիծը հաջողված է. Հայաստանում Բուլղարիայի դեսպան
- Դատաիրավական բարեփոխումները՝ ԲԴԽ- քաղհասարակություն երկխոսության ձևաչափով
- Արթուր Ղազինյանին պատասխանելու փոխարեն հրավիրում են արդարադատության նախարարություն
- ԵՄ դեսպանը դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ. Դուք շատ բարդ գործընթացում եք գտնվում
- ԱՆ.Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նախագիծը մշակվել է նախարարությունում
- Ղազինյան. Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ դատական բարեփոխումների հայեցակարգը Հայաստանում չի մշակվել
- Դատաիրավական բարեփոխումները պետք է իրականացվեն իրավունքի գերակայության սկզբունքով. ՄԻՊ