Սիրիայի հյուսիսարևելյան Հասակա նահանգի հայ համայնքների գոյատևումը վտանգված է. Զարեհ Սինանյան
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ներկայացնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հայտարարությունը՝ Սիրիայում հայ համայնքի անվտանգության մասին։
«Հոկտեմբերի 9-ից Թուրքիայի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունները Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում ոչ միայն անօրինական են և դատապարտելի որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում, այլև դրանք ուղղակի հարվածի տակ են դնում տվյալ տարածքների մի շարք բնակավայրերի հայ համայնքների անվտանգությունը:
Ռմբակոծությունների և ցամաքային գործողությունների արդյունքում Սիրիայի հյուսիսարևելյան Հասակա նահանգի հայ համայնքների գոյատևումը վտանգված է:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը լծված է Սիրիայում բնակվող ազգությամբ հայերի և հայ համայնքների անվտանգությունը ապահովելու աշխատանքներին: Հայաստանը և ողջ հայ ժողովուրդը կանգնած է իր հայրենակիցների կողքին և կանի առավելագույնը նրանց անվտանգությունն ապահովելու համար»,- ասված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանի ու Իրանի արձագանքը՝ Թուրքիայի՝ Սիրիա ներխուժմանը
- Քննարկում է Սիրիայում բնակվող հայերի անվտանգությունն ապահովելու հարցը. Արմեն Գրիգորյան
- Էրդողանը պատասխանել է Սիրիա ներխուժումը «վատ գաղափար» անվանած Թրամփին
- Թուրքերը Սիրիայի Թել Աբյադ քաղաքի ուղղությամբ ցամաքային ներխուժման փորձ են անում
- ՀՀ-ն դատապարտում է Թուրքիայի ներխուժումը Սիրիա. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ