Քաղաքական 17:12 10/10/2019 Տարածաշրջան

Թուրքիան շարունակում է սպառնալիք մնալ հարևան երկրների համար

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան օդային և ցամաքային հարձակում է սկսել Սիրիայի հյուսիսում՝ հիմնականում քրդաբնակ տարածքներում։ Պաշտոնական նպատակն է, ըստ Թուրքիայի նախագահ Էրդողանի թվիթերյան գրառման, «կանխել հարավային սահմանին ահաբեկչական միջանցքի ստեղծումը և խաղաղություն բերել տարածաշրջանին»։ Իսկ ինչն է Թուրքիայի իրական նպատակը, գիտեն բոլորը՝ արմատախիլ անել Սիրիայի հյուսիսարևելքում հաստատված քրդական կառույցներին` YPG-ի գլխավորությամբ Սիրիական ժողովրդավարական ուժերին (SDF)։ YPG-ն (Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ) քրդական խմբավորում է, որին Թուրքիան կապում է PKK-ի հետ և համարում է ահաբեկչական կազմավորում։ SDF-ը տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցն էր՝ Իսլամական պետության դեմ մղված պայքարում։

Թուրքական հարձակումը սպասելի էր և նախապես հայտարարված։ Այն տեղի ունեցավ Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրս բերման մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունից հետո։ Վստահաբար, Սիրիայում քիչ թե շատ դերակատարում ունեցող պետությունները՝ Ռուսաստանը, ԱՄՆ, Իրան, տեղյակ էին հարձակման նախապատրաստումից, և տպավորությունն այն է, որ ինչ-որ պայմաններով համաձայնել էին դրան։ Միջազգային հանրության արձագանքը տարբեր է։ Պետությունների մի խումբը, որը ներառում է արաբական մի շարք երկրների, նաև Հայաստանը, դատապարտել են հարձակումը։ Մյուս խումբը կոչ է արել զսպվածության ու չափավորության։ Երկրների արձագանքներում նկատելի է առաջնայինը սեփական շահից ելնելով կոչերը․ Ֆրանսիայի հայտարարության մեջ, որ Թուրքիայի գործողությունը վտանգում է եվրոպացիների անվտանգությունը, Թրամփի հայտարարությունը, որ ինքը «չի ուզում պայքարել այս անվերջ, անիմաստ պատերազմների դեմ, հատկապես նրանց, որոնք ոչ մի օգուտ չեն բերում Միացյալ Նահանգներին»։

Սիրիայի հարցում «Աստանայի գործընթացի» շրջանակներում Թուրքիայի գործընկերներ Իրանի և ՌԴ արձագանքներն էլ չափավորված էին։ Իրանի նախագահը կոչ է արել զսպվածություն դրսևորել և հայտարարել, որ ըմբռնումով է մոտենում Թուրքիայի «սահմանային անվտանգության» մտահոգություններին․ հասկանալի է Իրանի մոտեցումը, որը ևա քրդական խնդրի հետ կապված մտահոգություններ ունի։ Միաժամանակ զորավարժություններ են սկսվել Իրանում՝ Թուրքիայի հետ սահմանին: Նախագահ Պուտինը Էրդողանի հետ հեռախոսազրյուցում կոչ է արել ուշադիր գնահատել իրավիճակը, որպեսզի վնաս չհասցվի սիրական ճգնաժամի կարգարվորման ընդհանուր ջանքերին։

Ամենախնդարհարույց դիրքորոշումներից իհարկե նախագահ Թրամփի մոտեցումն է, ով մեկ հայտարարում է, որ հարձակումը «վատ գաղափար» էր, մեկ այլ տեղ սպառնում է Թուրքիային տնտեսապես ոչնչացնել, բայց իրականում անհետևողական քայլերով հանգեցրել է տարածաշրջանում զսպման մեխանիզմների և ուժային հավասարակշռության բացարձակ խարխլման։ Վիճակն այնպիսին է, որ ԱՄՆ երկու դաշնակիցները՝ Թուրքիան և քրդական ուժերը դուրս են եկել դեմ դիմաց։

«Անվտանգության գոտի» ստեղծելու պատրվակով, որտեղ պետք է իբրև վերաբնակեցվեն սիրիացի փախստականները, Թուրքիան «սանիտարական կորդոն» է ստեղծում իր հարավային սահմանի մոտ՝ մտավախություն ունենալով, որ որևէ կերպ ստեղծված քրդական ինքնավարությունը կարող լուրջ է սպառնալիք լինել Թուրքիայի ամբողջականության համար։

Սիրիայի տարածք Թուրքիայի այս հերթական ներխուժումը ցույց է տալիս, որ թուրքական իշխանությունների մոտ քրոնիկ զարգացում են ստացել երկու «հիվանդություններ»՝ մեկը մոլուցքային վախը քրդական հնարավոր պետության նկատմամբ, մյուսը՝ օսմանյան կայսրությունը հիշեցնող մեծապետական շովինիզմը։ Վերջինիս վառ դրսևորումն այն է, որ Թուրքիան մտադրություն ունի հարևան երկրի տարածքից վտարել տեղի ժողովրդին, ժողովրդագրական փոփոխություններ կատարել՝ «անվտանգության մտահոգություններից» ելնելով։ Սա ցավալիորեն հիշեցնում է 100- ամյա վաղեմության դեպքերը, երբ նույն պատրվակով միլիոնավոր հայեր տեղահանվեցին ու սրի մատնվեցին՝ ռուս-թուրքական սահմանն ապահովելու համար։

Ինչպես ասում են, բաներ կան, որ չեն փոխվում։ Թուրքիան մնում է սպառնալիք հարևան գրեթե բոլոր երկրների համար՝ իր ուժային եսակենտրոնությամբ ու կայսրական կարոտախտով, բայց միաժամանակ ուժեղների հետ պայմանավորվելու բնատուր խորամանկությամբ։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:57
ԱԺ-ում շնորհավորեցին ՔՊ-ականների ծնունդները
Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն առաջարկեց շնորհավորել ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին, ՔՊ-ականներ...
Աղբյուր` Panorama.am
11:50
«Եկել եք այստեղ մեյմունություն եք անում». լեզվակռիվ սկսվեց ավագանու կին անդամների միջև
«Դուք ինձ ուղղում եք ինչ-որ մեղադրանքներ, ինձ կարող եք առհասարակ չվստահել, բայց միջազգային փորձագետներին պարտավոր եք վստահել,  ես իմ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Մանուկյան. Չէի պատկերացնում որ ՀՀ-ում կունենանք մի իշխանություն, որը կասկածելի, խիստ վտանգավոր թեզեր է հրապարակ նետում
«Իսլամական պետությունը, որը կազմակերպել էր եզիների ցեղասպանությունը 2014 թվականին, միայնակ չէր, «Իսլամական պետության»...
Աղբյուր` Panorama.am
11:45
Վահե Հովհաննիսյան. Սուտ է ասել, սուտ է ասում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Հեշտ լուծումներ չկան։ Բայց մեզ պարտադրում են անլուծում...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ռուսական արտադրության հալվաներում ՍԱՏՄ-ն հայտնաբերվել է «Կադմիում»
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ում իրականացրած վերահսկողության ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
11:13
Թուրքական իշխանությունն է մշտապես առաջ տարել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը. Թաթոյան
«Այս հասկացությունների միջև հավասարության նշան դնելն անթույլատրելի է ինչպես Հայաստանի շահերի, այնպես էլ ցեղասպանությունների միջազգային կանխարգելման գործընթացի տեսանկյունից»։
Աղբյուր` Panorama.am
11:02
«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը 5105 քմ տարածք է նվիրաբերում Երևանին
«Նախագծով նախատեսվում է որպես նվիրաբերություն ընդունել «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող Անտառային...
Աղբյուր` Panorama.am
10:52
Ջրատար խողովակի վթար՝ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհին
Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհի 23-րդ կմ-ում տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար։ Ճանապարհը սպասարկող...
Աղբյուր` Panorama.am
10:41
Գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում
Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 00:50-ի սահմաններում 24-ամյա Ազատ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Գազամատակարարման պլանային ընդհատումների մասին
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Օձուն գյուղի Փուշկի թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
10:29
Նախատեսվում է առաջին Եվրասիական կինոմրցանակաբաշխությունն անցկացնել 2025 թվականին
Նախարարը հույս է հայտնել, որ նախաձեռնությանը կաջակցեն ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ երկրների գործընկերները։
Աղբյուր` Panorama.am
10:25
Գրիգոր Հարությունյանին և Ալբերտ Մովսիսյանին տրվել է Երևանի ավագանու անդամի մանդատ
Ավագանու հերթական նիստի մեկնարկին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ավագանու հաջորդ նիստը գումարել մայիսի 14-ին, ժամը 10։00-ին։...
Աղբյուր` Panorama.am
10:14
ՔԿ. Սամվել Վարդանյանն իրեն թույլ է տվել հակահասարակական վարքագիծ
ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում է քննություն՝ ապրիլի 15-ին Երևան քաղաքում, հասարակական տրանսպորտում կատարված...
Աղբյուր` Panorama.am
10:07
Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է, և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա. Աբրահամյան
«Թշնամու դեմ մի քանի հարյուր մետրի վրա կանգնած զինծառայողի նկատմամբ իշխանության վերաբերմունքը լավագույն դեպքում ճառերով կամ խոստումներով է արտահայտվում»:
Աղբյուր` Panorama.am
10:04
Ապրիլի 16-ին փոխանակման կետերում դոլարն թանկացել է, ռուբլին և եվրոն՝ էժանացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 16-ին ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 393.80 դրամ՝ արժևորվելով 0.041դրամով։ Եվրոն և...
Աղբյուր` Panorama.am
09:50
Էդմոն Մարուքյան. Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա
«Սա ծուղակ է, դադարեցրեք  այս քննարկումը։ Թուրքիան ցանկանում է՝ այս հարցը քննարկման առարկա դառնա»,-հայտարարել է հատուկ...
Աղբյուր` Panorama.am
09:46
Ճիշտն ասած ես հիմա նույնիսկ վախով եմ սպասում ապրիլի 24-ի Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. Սուրեն Մանուկյան
«Չգիտես ինչ նոր թեզ կարող է բերվի դաշտ, որ մենք հետո տասնամյակներով ստիպված կլինենք աշխատել, որ դրա տակից դուրս գանք»:
Աղբյուր` Panorama.am
09:42
Գրողներն իրավական ուժով կպայքարեն հասնելու արդարությանը
Կայացել է Գրողների միության արտահերթ համաժողովը
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել` խաղաղության պայմանագիր ստորագրելու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայոց ցեղասպանությունը ժխտելու, կասկածի տակ դնելու, պահանջատիրությունից հրաժարվելու Օվերտոնի...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը ոչ թե իր մտքով ու ցանկությամբ է գործել, այլ իր թիմակիցների ուղղորդմամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն իր թիմակիցների հորդորով է իրավապահներին դիմել՝ իր...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Փաստ». «Փող չունեն» թոշակ բարձրացնելու համար, բայց ոստիկանական զորքերի համար ամսական հավելումը 20 000-ից դարձավ 70 000 դրամ
«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանի և յուր իշխանության միակ հենարանը մնացել են իրավապահ մարմինները, հատկապես...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». ԵՄ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը, որը ստորագրվել է երկու երկրների կողմից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացում մեզ համար հիմք է...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Երեք փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերին անդրադարձել է «Freedom House»-ը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Freedom House» իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը հրապարակել է տարեկան...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». ՔՊ-ականին վիրավորած երիտասարդին պատժելը նաև ինքնապաշտպանություն է
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի հետ կատարվածից հետո ՔՊ ֆրակցիայի ղեկավարությունը նրան հորդորել է դիմել...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Փաստ». Ստացվում է, որ հերքելով՝ հաստատեցին
«Փաստ» թերթը գրում է. «Բրիտանական The Times պարբերականին խայտառակագույն մանրամասներ են հայտնի դարձել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Այսօր կորոշվի, թե որ երեք դատավորները կգնան ՄԻԵԴ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր որոշվում է, թե ովքեր են այն երեք դատավորները, որոնք կգնան Մարդու իրավունքների եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած «խորհրդավոր» ընթրիքին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Արմաս» գինու գործարանում կիրակի տեղի է ունեցել վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Արարատյան դաշտի 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա
Փաշինյանի ներկայացրած փաստերն ու իրականությունը
Աղբյուր` Panorama.am
08:22
Տեղի է ունեցել առերես հարցաքննություն ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի ու Սամվել Վարդանյանի մասնակցությամբ
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին
09:54 15/04/2024

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}