ՀՀ քաղավիացիա. Մոգադիշոյի օդանավակայանում պատահար է տեղի ունեցել
Նախօրեին՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 11:20-ին (UTC) Մոգադիշոյի օդանավակայանում տեղի է ունեցել պատահար։
Ինչպես հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, «Մարս Ավիա» ՓԲԸ-ի կողմից շահագործվող An-74 EK 74008 օդանավը վթարային վայրէջք է կատարել առանց հենասարքերի:
Միջադեպի հետևանքով օդանավը վնասվել է և ենթակա է վերականգնման: Օդանավում գտնվել է միայն անձնակազմը, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել:
Panorama.am-ին Զվարթնոց օդանավակայանից հայտնեցին, որ թռիչքը Զվարթնոցից չի եղել։
Նշենք, որ միջազգային մամուլը ևս չի գրում, թե որտեղից է Մոգադիշու ժամանել ինքնաթիռը։ Նշվում է՝ անհայտ ուղղությունից։
The crucial final approach of 1992 built An-74 from the sea w/out lowering its undercarriage. pic.twitter.com/z0f9gAfVql
— JACDEC (@JacdecNew) October 9, 2019
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ