ՀՊՏՀ 350 աշխատակիցներ հանդես են եկել հայտարարությամբ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աշխատակիցները հայտարարություն են տարածել՝ ի աջակցություն բուհի ղեկավարության։
«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի շարք աշխատակիցների կողմից եղել է նախաձեռնություն՝ հանդես գալ հայտարարությամբ՝ իրենց աջակցությունը հայտնելով համալսարանի ղեկավարությանը: Հայտարարությանը միացել են բուհի պրոֆեսորադասախոսական և վարչական ստորաբաժանումների ավելի քան 350 աշխատակիցներ, այդ թվում՝ ֆակուլտետների դեկաններն ու ամբիոնների վարիչները: Նախաձեռնող խմբի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև:
Մենք՝ ներքոստորագրյալներս, սույն թվականի սեպտեմբերի 4-ին համալսարանի կոլեկտիվի ընդհանուր ժողովում արձանագրեցինք և վերահաստատում ենք մեր համախմբվածությունը համալսարանի ղեկավարության շուրջ: Հավաստիացնում ենք, որ ՀՊՏՀ-ում իրական կրթական բարեփոխումներն անկասելի են և հետևողականորեն կյանքի են կոչվելու:
Դատապարտում ենք համալսարանի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի հանդեպ շարունակաբար հրահրվող հրապարակումները, որոնք էականորեն ազդում են գիտակրթական գործընթացների պատշաճ կազմակերպման վրա:
Կոչ ենք անում և հորդորում բոլոր շահառուներին, զանգվածային լրատվության միջոցներին և բոլոր նրանց, ովքեր կարևորում են բարեփոխումների ընթացքը, ձեռնպահ մնալ մեր համալսարանը շարունակաբար ցնցումների ենթարկելու անընդունելի և ապակառուցողական գործելաոճից»:
Հարակից հրապարակումներ`
- «Նախարարությունը փորձում է կոծկել ռեկտորի արտագրությունները կուրսայինների կայքերից». ՀՊՏՀ ուսանողներ
- «Փորձե՛ք միայն շարունակել այսպես». ՀՊՏՀ ուսանողները՝ ԿԳՄՍ նախարարին
- ՀՊՏՀ-ի ուսանողները կոչ են անում ուսումնասիրել նաև Դիանա Գալոյանի ատենախոսությունը. Անի Սամսոնյան
- Տնտեսագիտական համալսարանում դասադուլ չկա, ուսումնական գործընթացը բնականոն հունի մեջ է. ՀՊՏՀ
- Տեղեկություններ չունեմ. Արայիկ Հարությունյանը՝ ՀՊՏՀ-ի որոշ դասախոսների չաշխատելու մասին