ՀՀ-ն դատապարտում է Թուրքիայի ներխուժումը Սիրիա. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Թուրքիայի զինված ուժերի՝ Սիրիա ներխուժմանը։
«Ինչպես տեղյակ եք, երեկ Թուրքիայի զինված ուժերը ներխուժել են Սիրիայի Արաբական Հանրապետություն: ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ: Ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել՝ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է ներխուժման այդ գործողությունը։ Մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետև մեր գնահատմամբ՝ այդ գործողությունը ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճգնաժամը: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունները դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնություններին և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը ընդգծեց, որ Հայաստանը Սիրիայում հաջողությամբ իրականացնում է մարդասիրական առաքելություն, և մեր երկիրը շարունակելու է այդ առաքելության իրականացումը:
Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ կառավարության նիստի օրակարգի սպառումից հետո դռնփակ ռեժիմում քննարկում կանեն և մտքեր կփոխանակեն Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակի հնարավոր զարգացումների և Հայաստանի դիրքորոշումների վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում Թուրքիայի ռազմագործողությունը մարտահրավեր է պարունակում նաև սիրիահայ համայնքի համար. Արմեն Պետրոսյան
- Պետությունների և միջազգային կառույցների արձագանքը՝ Թուրքիայի Սիրիա ներխուժմանը
- ԱԳՆ. Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը
- Սիրիայի տարբեր թաղամասերի հրթիռակոծությունից 8 քաղաքացի է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում