Նինոծմինդա-Հայաստան ճանապարհի վերանորոգման մրցույթի վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է
Միջազգային նշանակության Ախալցիխե-Նինոծմինդա (Հայաստանի Հանրապետության սահման) մայրուղու 91-98 կմ հատվածի վերանորոգման աշխատանքների անցկացման համար հայտարարվել է տենդեր-մրցույթ։ Jnews-ի հաղորդմամբ, վերանորոգման աշխատանքները իրականացնելու համար Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը 40770406.00 լարիի տենդեր-մրցույթ է հայտարարել։
Ճանապարհի 7 498 մետր հատվածի նորոգումը կմեկնարկի Նինոծմինդա քաղաքից մինչև Օրլովկա գյուղ։ Հաղթող ընկերությունը վերանորոգումը ավարտելու համար 11 ամիս կունենա։
Ախալցիխե-Նինոծմինդա (Հայաստանի Հանրապետության սահման) մայրուղու վերանորոգումը կատարվելու է երկու էտապով. առաջի էտապի ընթացքում վերանորգվելու էր Օրլովկա-Հայաստանի սահման տանող ճանապարհը, իսկ այս նոր հայտարարված տենդեր-մրցույթի ժամանակ կվերանորգվի Նինոծմինդա-Օրլովկա ճանապարահահատվածը։
Տենդեր-մրցույթի հայտերի ընդունումը կսկսվի հոկտեմբերի 26-ին և կավարտվի հոկտեմբերի 31-ին:
Հարակից հրապարակումներ`
- Նինոծմինդա-Հայաստան ճանապարհի վերանորոգումը կավարտվի սեպտեմբերին
- Նինոծմինդա-Հայաստան ճանապարհը կվերականգնվի երկու առանձին նախագծերով
- Կվերակառուցվի Նինոծմինդայից դեպի ՀՀ սահման տանող ճանապարհը
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան