Ռուսաստանի հարկային մանևրի պատճառով Բելառուսը կկորցնի 800 միլիոն դոլար
Բելառուսը գնահատել է, թե ֆինանսական ինչ կորուստներ է ունենում երկիրը նավթի ոլորտում Ռուսաստանի հարկային մանևրի պատճառով: Այս մասին գրում է Gazeta-ն:
Բելառուսի ֆինանսների նախարար Մաքսիմ Երմոլովիչը նշել է, որ 2020-2021 թվականների համար երկրի տնտեսության ընդհանուր կորուստը կկազմի 800 միլիոն դոլար:
«400 միլիոն դոլար այս տարի, ևս 400 միլիոն հաջորդ տարի», - ասել է Երմոլոչիվը:
Հայտնի է, որ սեպտեմբերին բելառուսական կողմը 2019- 2024 թվականների ժամանակահատվածի համար Ռուսաստանի մանևրի պատճառով ծախսերը գնահատել էր հավելյալ 10-11 միլիոն դոլար։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին