Այս տարի խաղողի մթերման առումով ոչ մի աղմուկ-աղաղակ չկա. վարչապետ
«Այսօր արձանագրեցի, որ խաղողի մթերման սեզոնի եզրափակման փուլում ենք և ուշադրությունս գրավեց այն, որ ոչ մի աղմուկ-աղաղակ չկա»,- այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ սա հիշարժան փաստ է, քանի որ չի հիշում դեպք, որ կառավարությունը խաղողի մթերման շրջանում սթրեսային և ցայտնոտային տեղեկություններ չստանար:
«Մեզ բոլորիս շնորհավորում եմ այս կապակցությամբ։ Կարևոր է արձանագրել՝ այն, ինչ սովորաբար տեղի էր ունենում, հիմա տեղի չի ունենում։ Սա, կարծում եմ, բավական լուրջ հաջողություն է, հույս ունեմ, որ այդպես կշարունակվի։ Ասեմ, որ սա ամենևին պատահականություն չէ և կապված է այն գործողությունների հետ, որոնք մենք ձեռնարկել ենք անցած տարվանից սկսած»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հույս ունեն՝ գտել են ձևը, թե ինչ անել, որ խաղողի մթերման շրջանում արհեստական լարվածություն, գյուղացիների շահերի ոտնահարումներ տեղի չունենան։
Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանն էլ տեղեկացրեց, որ հանրապետությունում հոկտեմբերի 8-ի դրությամբ մթերվել է մոտ 160 հազար տոննա խաղող, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 37%-ով ավելի է: Փոխնախարարը նշեց, որ սրանք նախնական թվերն են։
Ավագ Ավանեսյանի խոսքով՝ խոշոր երեք ընկերությունները միասին մթերել են մոտ 90 հազար տոննա խաղող. կոնյակի համար մթերված 1 կգ խաղողի միջին գինը կազմել է 150-155 դրամ, ինչն, ըստ նրա, փոքր-ինչ բարձր է անցած տարվա գնից: «Սրանք հուսադրող ցուցանիշներ են»,- ասաց նա՝ հավելելով, որ կմթերվի ևս 4-5 հազար տոննա խաղող՝ նախատեսված գինու արտադրության համար։
Վարչապետը նշեց՝ շատ մտահոգություններ է լսում այն մասին, որ խաղողի մթերման վերաբերյալ վիճակագրությունն այնքան էլ իրական չէ, ինչը որոշակիորեն կախված է նախկինում գոյություն ունեցած մեխանիզմների հետ։
Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանն արձագանքեց՝ նշելով, որ խաղողի մթերման վիճակագրություն չի վարվում։ «Դա տնտեսվարող սուբյեկտների գործընթաց է, մենք հավաքագրում ենք արտադրված գյուղմթերքը»,- ընդգծեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում կոնյակի արտադրության լուրջ աճ է գրանցվել
- Խաղողի այգիները կորցնում ենք. մասնագետները ահազանգում են
- Կոսմետիկ փոփոխություններով տնտեսական հեղափոխություն չի լինում.Ավագ Հարությունյան
- Գինեգործությունն արագ տեմպերով զարգանում է, բայց Հայաստանում գինու համար խաղող չկա. Ավագ Հարությունյան
- Մարզերում մեկնարկել են խաղողի մթերումները
- Խաղողագործները ստիպված լուռ համակերպվում են մթերող ընկերությունների սահմանած գների հետ. «Ժողովուրդ»
- «Գյուղացուն չանհանգստացնենք, մթերողին էլ չնեղացնենք». Վարչապետ
- Խաղողի մթերումից գյուղացիներին դեռ չի վճարվել մոտ 2 մլրդ դրամ. նախարար
- Անընդունելի է, որ գյուղացին բերքը իրացնի և մեկ տարի սպասի բերքի գումարին. Իգնատի Առաքելյանը՝ անբարեխիղճ մթերողների մասին
- Խաղողի մթերման հետ կապված բոլոր խնդիրներն ուսումնասիրվում են. Իգնատի Առաքելյան
- Տավուշի մարզում խաղողի մթերման գինը կլինի 130 դրամ
- Խաղողի մթերումը կսկսվի սեպտեմբերի 15-ից
- Ավագ Հարությունյան. Պետությունը 14 մլն դոլար ներդնելով կարող էր լուծել խաղողի մթերման խնդիրը
- Բերբերյան. Խաղողի մթերման հետ կապված իրավիճակը ոչ հետևողական աշխատանքի արդյունք է
- Արտահանման ծավալները նվազել են, մթերողները խնդիրներ ունեն. Գործարար պատգամավորը՝ խաղողի մթերման մասին
- Վարչապետն Արմավիրում լսել է խաղողի մթերման վերաբերյալ գյուղապետերի մտահոգությունները
- Վարչապետը հանձնարարել է խաղողի մթերման ժամանակացույցի ցանկ կազմել
- Եթե խաղողի մթերման հետ կապված խնդիրներ լինեն, կառավարությունը կաջակցի. վարչապետ
- Գինի արտադրող ընկերությունները խաղողի մթերման հետ կապված խնդիրներ ունեն. Վազգեն Սաֆարյան
- Ներկայումս խաղողի մթերման աշխատանքների հետ կապված առկա են որոշակի ֆինանսական խնդիրներ. նախարար
- Խաղողագործների ու մթերող կազմակերպությունների շրջանում խուճապ է. «Հրապարակ»
- Երևանի կոնյակի գործարանը սկսում է խաղողի մթերումը. այս տարի կմթերի 24 հազար տոննա խաղող
- Ս. Կարապետյան. Խաղողի մթերման դեպքում պետք է գործեն գյուղացու համար ընդունելի գներ