Հայաստանի հաշվառված է 55 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ
Հոգեական առողջության ոլորոտն ամբողջ աշխարհում, նաև Հայաստանում, բավականին խնդրահարույց ոլորտ է։ Քննարկմանը ներկա ՀՀ առողջապահության նախարարության Հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով խորհրդատու Լուսինե Արզումանյանն ասաց, որ խորհրդային ժամանակներից մինչև վերջերս այս ոլորտում փոփոխություններ չէին կատարվել, իսկ այժմ բավականին ուշադրություն են դարձնում այս ոլորտին, համագործակցում են այլ կառույցների հետ, կատարել և շարունակում են կատարել մեծ աշխատանք։
Հանրային քաղաքականության ինստիտուտի հետազոտող Գոհար Խաչատրյանն ասաց, որ այն, որ հոգեկան առողջություն ունեցող անձինք ապրում են փակ հաստատություններում, որտեղ մեկուսացել են հասարակությունից, զրկվել սեփական անձի հետ կապված որոշումներ կայացնելու մի շարք հնարավորություններից, արդեն խնդիր է։ Նա նշեց, որ տեղի են ունենում բարեփոխումներ, որոնց նպատակը պետք է լինի ոչ միայն խնամքի տրամադրումը, նաև նրանց մասնակցայնության ապահովումը ոչ միայն առօրյայի հետ կապված որոշումներին, նաև թեկուզ սոցիալական քաղաքականության մակարդակում որոշումների կայացման գործընթացին։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյա ն ասաց, որ Հայաստանի հաշվառված է 55 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, նրանցից 23 հազարից ավելին ունի հաշմանդամություն։ Գործում է 4 մեծ հաստատություն նախարարության ներքո, որից 2-ը մինչև 18 տարեկան քաղաքացիների համար են նախատեսված։ Նա հույս հայտնեց, որ մյուս տարվա հոկտեմբերի 10-ին չեն խոսի խնդիրների մասին, այլ կներկայացնեն ավելի շատ ձեռքբերումները, որոնց ուղղությամբ արդեն քայլեր ենք գործադրում, մշակում են ռազմավարություն։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ