Քաղաքական 17:12 10/10/2019 Տարածաշրջան

Թուրքիան շարունակում է սպառնալիք մնալ հարևան երկրների համար

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան օդային և ցամաքային հարձակում է սկսել Սիրիայի հյուսիսում՝ հիմնականում քրդաբնակ տարածքներում։ Պաշտոնական նպատակն է, ըստ Թուրքիայի նախագահ Էրդողանի թվիթերյան գրառման, «կանխել հարավային սահմանին ահաբեկչական միջանցքի ստեղծումը և խաղաղություն բերել տարածաշրջանին»։ Իսկ ինչն է Թուրքիայի իրական նպատակը, գիտեն բոլորը՝ արմատախիլ անել Սիրիայի հյուսիսարևելքում հաստատված քրդական կառույցներին` YPG-ի գլխավորությամբ Սիրիական ժողովրդավարական ուժերին (SDF)։ YPG-ն (Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ) քրդական խմբավորում է, որին Թուրքիան կապում է PKK-ի հետ և համարում է ահաբեկչական կազմավորում։ SDF-ը տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցն էր՝ Իսլամական պետության դեմ մղված պայքարում։

Թուրքական հարձակումը սպասելի էր և նախապես հայտարարված։ Այն տեղի ունեցավ Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրս բերման մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունից հետո։ Վստահաբար, Սիրիայում քիչ թե շատ դերակատարում ունեցող պետությունները՝ Ռուսաստանը, ԱՄՆ, Իրան, տեղյակ էին հարձակման նախապատրաստումից, և տպավորությունն այն է, որ ինչ-որ պայմաններով համաձայնել էին դրան։ Միջազգային հանրության արձագանքը տարբեր է։ Պետությունների մի խումբը, որը ներառում է արաբական մի շարք երկրների, նաև Հայաստանը, դատապարտել են հարձակումը։ Մյուս խումբը կոչ է արել զսպվածության ու չափավորության։ Երկրների արձագանքներում նկատելի է առաջնայինը սեփական շահից ելնելով կոչերը․ Ֆրանսիայի հայտարարության մեջ, որ Թուրքիայի գործողությունը վտանգում է եվրոպացիների անվտանգությունը, Թրամփի հայտարարությունը, որ ինքը «չի ուզում պայքարել այս անվերջ, անիմաստ պատերազմների դեմ, հատկապես նրանց, որոնք ոչ մի օգուտ չեն բերում Միացյալ Նահանգներին»։

Սիրիայի հարցում «Աստանայի գործընթացի» շրջանակներում Թուրքիայի գործընկերներ Իրանի և ՌԴ արձագանքներն էլ չափավորված էին։ Իրանի նախագահը կոչ է արել զսպվածություն դրսևորել և հայտարարել, որ ըմբռնումով է մոտենում Թուրքիայի «սահմանային անվտանգության» մտահոգություններին․ հասկանալի է Իրանի մոտեցումը, որը ևա քրդական խնդրի հետ կապված մտահոգություններ ունի։ Միաժամանակ զորավարժություններ են սկսվել Իրանում՝ Թուրքիայի հետ սահմանին: Նախագահ Պուտինը Էրդողանի հետ հեռախոսազրյուցում կոչ է արել ուշադիր գնահատել իրավիճակը, որպեսզի վնաս չհասցվի սիրական ճգնաժամի կարգարվորման ընդհանուր ջանքերին։

Ամենախնդարհարույց դիրքորոշումներից իհարկե նախագահ Թրամփի մոտեցումն է, ով մեկ հայտարարում է, որ հարձակումը «վատ գաղափար» էր, մեկ այլ տեղ սպառնում է Թուրքիային տնտեսապես ոչնչացնել, բայց իրականում անհետևողական քայլերով հանգեցրել է տարածաշրջանում զսպման մեխանիզմների և ուժային հավասարակշռության բացարձակ խարխլման։ Վիճակն այնպիսին է, որ ԱՄՆ երկու դաշնակիցները՝ Թուրքիան և քրդական ուժերը դուրս են եկել դեմ դիմաց։

«Անվտանգության գոտի» ստեղծելու պատրվակով, որտեղ պետք է իբրև վերաբնակեցվեն սիրիացի փախստականները, Թուրքիան «սանիտարական կորդոն» է ստեղծում իր հարավային սահմանի մոտ՝ մտավախություն ունենալով, որ որևէ կերպ ստեղծված քրդական ինքնավարությունը կարող լուրջ է սպառնալիք լինել Թուրքիայի ամբողջականության համար։

Սիրիայի տարածք Թուրքիայի այս հերթական ներխուժումը ցույց է տալիս, որ թուրքական իշխանությունների մոտ քրոնիկ զարգացում են ստացել երկու «հիվանդություններ»՝ մեկը մոլուցքային վախը քրդական հնարավոր պետության նկատմամբ, մյուսը՝ օսմանյան կայսրությունը հիշեցնող մեծապետական շովինիզմը։ Վերջինիս վառ դրսևորումն այն է, որ Թուրքիան մտադրություն ունի հարևան երկրի տարածքից վտարել տեղի ժողովրդին, ժողովրդագրական փոփոխություններ կատարել՝ «անվտանգության մտահոգություններից» ելնելով։ Սա ցավալիորեն հիշեցնում է 100- ամյա վաղեմության դեպքերը, երբ նույն պատրվակով միլիոնավոր հայեր տեղահանվեցին ու սրի մատնվեցին՝ ռուս-թուրքական սահմանն ապահովելու համար։

Ինչպես ասում են, բաներ կան, որ չեն փոխվում։ Թուրքիան մնում է սպառնալիք հարևան գրեթե բոլոր երկրների համար՝ իր ուժային եսակենտրոնությամբ ու կայսրական կարոտախտով, բայց միաժամանակ ուժեղների հետ պայմանավորվելու բնատուր խորամանկությամբ։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:18
Պատմության մեջ առաջին անգամ երկու կանայք միասին են տիեզերք թռչել
Պատմության մեջ առաջին անգամ միանգամից երկու կանայք տիեզերք են թռչել Միջազգային տիեզերական կայանից։ Նրանք են Քրիստինա Կուկն  ու Ջեսիկա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Զարուհի Փոստանջյան. Հրայր Թովմասյանի նկատմամբ տեղի է ունենում հատուկ հետապնդում
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ տեղի է ունենում հատուկ հետապնդում` պայմանավորված իր պաշտոնական դիրքով, դատավորի...
Աղբյուր` Panorama.am
16:44
Երկրորդ նախագահի Փաստաբանական թիմի հայտարարությունը՝ ՍԴ-ի որոշման վերաբերյալ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ։ Հայտարարության...
Աղբյուր` Panorama.am
16:37
ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործի քննությունը
Սահմանադրական դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ ՔԴ 407-րդ հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու...
Աղբյուր` Panorama.am
16:35
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Մուլտիկարտա ընկերությունը ստորագրել են համագործակցության համաձայնագիր
ՎՏԲ-Հայաստան Բանկն որոշում է կայացրել փոխարինել սեփական Պրոցեսինգային կենտրոնը ռուսական առաջատար Մուլտիկարտա ընկերության Պրոցեսինգային...
Աղբյուր` Panorama.am
16:28
Հրայր Թովմասյանի հոր պաշտպան. Հնչեցված հարցերը տարակուսելի էին
Բացատրություն վերցնելու ընթացքը նորմալ է անցել, սակայն այն հարցերը, որոնք հնչեցվում էին, առնվազն այս պահին տարակուսելի են: ԱԱԾ շենքից դուրս...
Աղբյուր` Panorama.am
16:16
«Արմմոնո Plus» հանրապետական 3-րդ փառատոնը կմեկնարկի Տավուշից
Հոկտեմբերի 19-22-ը` Տավուշի մարզում և նոյեմբերի 7-20-ը` Երևանում կանցկացվի «Արմմոնո Plus» հանրապետական 3-րդ թատերական փառատոնը:...
Աղբյուր` Panorama.am
16:02
Օտարերկրյա պետություններում սովորող ՀՀ քաղաքացիները տարկետում ստանալու համար պետք է դիմեն ԿԳՄՍՆ
Օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին...
Աղբյուր` Panorama.am
15:49
Բարսելոնայում փակվել է Սագրադա Ֆամիլիա մայր տաճարը
Բարսելոնայում ցուցարարները շրջափակել են Սագրադա Ֆամիլիա տաճար տանող փողոցը, ինչը արդյունքում փակվել է նաև տաճարը։ Այդ մասին հայտնում է Gazeta-ն:...
Աղբյուր` Panorama.am
15:38
Լիլիթ Գալստյան. Պարզապես մարդկային չէ մտնել ընտանիքի դաշտ
Ազգային անվտանգության ծառայությունը պետականության տեսանկյունից մեծ հարգանքի է արժանի, այդտեղ աշխատող մարդիկ կարևոր գործառույթ են իրականացնում...
Աղբյուր` Panorama.am
15:25
Բազմահազարանոց բողոքի ակցիաներ Լոնդոնում, Փարիզում, Աթենքում՝ ընդդեմ Սիրիայում Թուրքիայի գործողության
Հոկտեմբերի 9-ին Սիրիայի հյուսիս-արևելքում սկսվեց քուրդ զինյալների դեմ Թուրքիայի ռազմական գործողությունները, որի նպատակն է քրդերի կողմից...
Աղբյուր` Panorama.am
15:18
Ռուբեն Մելիքյան. Խայտառակություն է
«ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման ավարտից հետո ներկա իրավաբանները, փաստաբանները, իրավապաշտպանները գնացին Ազգային...
Աղբյուր` Panorama.am
15:15
Վիրավոր ոստիկանը դուրս է գրվել հիվանդանոցից
Վիրավոր ոստիկան Արմեն Հակոբյանը դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից: Բժշկական կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում գրել է....
Աղբյուր` Panorama.am
15:12
Պատժամիջոցով կամ խրախուսանքով կարելի է կանանց ներգրավածությունն ապահովել կուսակցություններում. Արմենուհի Կյուրեղյան
«Կուսակցությունների մասին օրենքում ներառականության ապահովման,  այսինքն, կանանց, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն...
Աղբյուր` Panorama.am
15:09
ՎիվաՍել-ՄՏՍ-ը մրցանակներ է հանձնել «Digital UAV Forum 2019» միջազգային ֆորումի հեքըթոնի հաղթող թիմերին
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է արհեստական բանականությանը և անօդաչու թռչող սարքերին նվիրված՝ «Digital UAV Forum 2019»...
Աղբյուր` Panorama.am
15:04
Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցի ճաշարանի գործունեությունը կասեցվել է
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող պետական վերահսկողության արդյունքում պարզվել է, որ Արտաշատի թիվ 3 հիմնական...
Աղբյուր` Panorama.am
14:59
ԱԱԾ. Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ...
Աղբյուր` Panorama.am
14:51
Վրաստանում բազմաթիվ ստեր հորինելով՝ հայերին վերամկրտում են. Տեր Տաթև քահանա Մարուքյան
ԱԵ Վիրահայոց թեմի Ախալքալաքի և մերձակա գյուղերի հայության հոգևոր հովիվ, այժմ Թբիլիսիում հոգևոր ծառայություններ մատուցող Տեր Տաթև քահանա...
Աղբյուր` Panorama.am
14:46
Սիրիայի կառավարությունն ու քրդական ուժերն արձագանքել են հրադադարի հաստամանը
Սիրիայի կառավարությունը և տեղի քրդական ուժերը արձագանքել են նախօրեին թուրք-ամերիկյան բանակցությունների ընթացքում Սիրիայի հյուսիսում հաստատված...
Աղբյուր` Panorama.am
14:43
ՍԴ դատավորները հետևում են Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված զարգացումներին
Սահմանադրական դատարանը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է. «Սահմանադրական դատարանի դատավորները հետևում են Սահմանադրական դատարանի...
Աղբյուր` Panorama.am
14:41
Հինգ հարկանի շենքի անկյունում 6-րդ հարկ են կառուցում, հետո մեղադրում երկրաշարժին. Համլետ Մաթևոսյան
«Մենք ունենք շատ մեծ անելիքներ, որոնք անելու դեպքում երբևիցե կարող ենք չհայտնվել աղետալի իրավիճակներում»,- «Դիմակայուն...
Աղբյուր` Panorama.am
14:31
Աթանեսյան. Այսօրվա իշխանությունները ոչինչ չեն ուզում, բացի իշխանությունից
Արդարադատության նախկինն նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը իրավունքի տեսանկյունից երկրում տիրող իրավիճակը կարճ նկարագրում է՝...
Աղբյուր` Panorama.am
14:09
Գնահատվել է ՀՀ ԶՈՒ դաշտային հոսպիտալը
ՀՀ ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոնում անցկացված զորավարժության ընթացքում հայ զինծառայողների գործողություններին հետևելու և գնահատելու...
Աղբյուր` Panorama.am
13:59
Ավետիք Իշխանյանն այլևս չկարողացավ լռել
«Եթե Հրայր Թովմասյանը ենթարկվեր, հպատակվեր նոր իշխանություններին և նրանց հաճո որոշումներ կայացներ, արդյո՞ք այս հետապնդումները կլինեին։ Միանշանակ՝ ոչ»:
Աղբյուր` Panorama.am
13:38
Փողոցում բեմ դնելու հետևանքը
Շտապ օգնությունը մնացել է խցանման մեջ։ Ի դեպ՝ բեմեր դնելը առանց այն էլ խցանված փողոցներում՝ Երևանի տոնին, ցուցադրում է, թե որքան Երևանի...
Աղբյուր` Panorama.am
13:32
Թուրքիան վերսկսել է գործողությունը Սիրիայում՝ չնայած ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնության
Թուրքիան վերսկսել է գրոհները Սիրիայի հյուսիս-արևելքում՝ չնայած նախօրեին ԱՄՆ փոխնախագահ Մայք Պենսի հետ բանակցություններից հետո համաձայնության,...
Աղբյուր` Panorama.am
13:29
Զ. Փոստանջյան. Այս ճանապարհով առաջ գնացող իշխանությունը կհայտնվի առավել դժբախտ իրավիճակում, քան նախորդները
«Քսան տարվա խնդիրներն արդիական են  նաև այսօր, օրակարգային են, գրեթե ոչինչ չի փոխվել»,- «ՀՀ իրավական...
Աղբյուր` Panorama.am
13:25
Գրանցման համար կուսակցությունների անդամների պահանջվող թիվը կարելի է իջեցնել. ԲՀԿ պատգամավոր
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում է 50 հիմնադիր անդամով և 500 կուսակցության անդամով հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
13:18
Թուրքիայում Դինքի հիմնադրամի կազմակերպած գիտաժողովն արգելվել է
Թուրքիայում հոկտեմբերի 18 և 19-ին Ստամբուլում Հրանտ Դինք հիմնադրամում կայանալիք «Կեսարիայի և շրջակայքի սոցիալ-մշակութային և տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
13:13
Էլինար Վարդանյան. Իրավական ռեպրեսիաները Հայաստանում այլևս իրականություն են
Հայաստանը կանգնած է իրավական լուրջ մարտահրավերների առջև։ «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման ասաց «Այլընտրանքային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել
12:12 15/10/2019

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}