Հասարակություն 11:00 10/10/2019 Հայաստան

Վահան Թումասյան. «Հուսամ Գյումրիում թեժ տաշի-տուշին դոմիկներում էլ ջերմություն կապահովվի»

Գյումրիի կենտրոնում այս պահին ընթանում են հսկա բեմի հավաքման աշխատանքները։ Հոկտեմբերի 17-ին այստեղ մեծ համերգ է նախատեսված։

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է երկաթյա կառուցատարերի լուսանկարը ու նշել. «Հիմա Գյումրու կենտրոնական հրապարակում կրկին համերգի են պատրաստվում: Հուսամ թեժ տաշի-տուշին առաջիկա ձմռանը գազից ու լուսից զուրկ դոմիկներում էլ ջերմություն կապահովվի...»։

Հայաստանում հոկտեմբերի 14-21-ը կայանալիք առաջին «Ավրորա» ֆորումի շրջանակում մի շարք միջոցառումներ են տեղի ունենալու ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Դիլիջանում, Տաթևում և Շուշիում:

«Ավրորա» ֆորումի շրջանակում հոկտեմբերի 17-ը հայտարարված է Գյումրիի օր:

Հանրային միջոցառումները կսկսեն Երախտագիտության ֆլեշմոբով, որի նպատակն է Գյումրիի մի քանի հազար դպրոցականների մասնակցությամբ շեշտադրել հումանիտար աջակցության և երախտագիտության խորհուրդների կարևորությունը: Հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանությունից փրկված մանուկները Գյումրիից իրենց յուրահատուկ երախտագիտության ֆոտոուղերձն էին հղել աշխարհին: Այժմ՝ շուրջ 100 տարի անց, դպրոցականները «Тhank you, world» բառերով կրկին իրենց շնորհակալությունը կհայտնեն աշխարհին՝ ևս մեկ անգամ կարևորելով երախտագիտության խորհուրդը:  

Ֆլեշմոբը կանցկացվի Գյումրիի Վարդանանց հրապարակում, որից հետո «Ավրորա» ֆորումի շրջանակում տարբեր երկրներից Հայաստան ժամանած բարերարները, Բարի կամքի դեսպանները և «Ավրորա» մրցանակի դափնեկիրները կայցելեն Գյումրիի «Բարեկամություն» զբոսայգի՝ մասնակցելու այգու վերականգման նախագծին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Գյումրիի «Բարեկամություն» այգու վերակառուցման ծրագիրը իրականացվում է  «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի՝ Գյումրիի զարգացման ծրագրի շրջանակում:  Այգու վերակառուցման նախագիծը նպատակ ունի միավորել և զարգացնել Գյումրի քաղաքի ենթակառուցվածքները և արտացոլել բարեկամության ու երախտագիտության խորհուրդը: Մշակութային Գյումրիում հոկտեմբերի 17-ի երեկոն գյումրեցիների համար կամփոփվի Վլադիմիր Ավետիսյանի և D'Black Blues Orchestra միջազգային բլյուզ խմբի բացօթյա, մեծ համերգով, որի բացմանը՝ ժամը 18:00-ին, հանդես կգան նաև Bambir հայկական ֆոլկ-ռոք խումբը և TmbaTa նվագախումբը:

Գյումրիի Վարդանանց հրապարակում կայանալիք համերգին D'Black Blues Orchestra-ն ներկայացնելու է «Anthology of Blues. Part II» համերգային ծրագիրը, որը ներառում է բլյուզի համաշխարհային ժառանգության ամենահայտնի ստեղծագործությունները:  Համերգը նվիրված է լինելու բարեկամության և երախտագիտության խորհրդին: D'Black Blues Orchestra խմբի ղեկավարը ռուս երաժիշտ, գործարար, բարերար և EVITA բարեգործական հիմնադրամի հիմնադիր Վլադիմիր Ավետիսյանն է: Նա Հայաստանում հայտնի է և սիրված ոչ միայն նախկինում՝ Երևանում և Դիլիջանում կայացած իր համերգներներով՝ որպես երաժիշտ, այլև որպես Հայաստանի մեծ բարեկամ: Վլադիմիր Ավետիսյանը հանդիսանում է UWC Դիլիջան միջազգային քոլեջի հիմնադիրներից մեկը և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության բարերար:

D'Black Blues Orchestra միջազգային բլյուզ խմբի կազմում երաժիշտներ են Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իսպանիայից և Ֆրանսիայից: Խմբի ինքնատիպ կատարումների շնորհիվ այս համերգը կդառնա անմոռանալի երաժշտական տոն գյումրեցիների համար: Համերգի մուտքն ազատ է: 
Գյումրիում կայանալիք բոլոր միջոցառումներին հրավիրված են լինելու պատվավոր հյուրեր և միջազգային հանրության ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ վերջին  մեծ միջոցառումը Գյումրիում սեպտեմբերի 21-ին էր։ Անկախության հիմնական միջոցառումները տեղի ունեցան հայրաքաղաքում։  Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, այդ օրը տպված ՀԴՄ-ների թիվը 15 օր առաջվա համեմատ չի ավելացել, իսկ առևտրաշրջանառությունն ավելացել է 10 մլն դրամով։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:46
Այո, այս բյուջեն հեղափոխական է. Փաշինյան
«Էս հարցը լուծենք, արանքից դուրս գա»,- այս բառերով խորհրդարանում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթը սկսեց...
Աղբյուր` Panorama.am
17:31
ԱՄՆ-ը Եգիպտոսին սպառնում է պատժամիջոցներով
Պենտագոնը և Պետդեպարտամենտը համատեղ նամակում Եգիպտոսի իշխանություններին սպառնում են պատժամիջոցներ կիրառել, եթե վերջինս ձեռք բերի ռուսական Су-35...
Աղբյուր` Panorama.am
17:21
Կառավարությունը երկու բան պետք է շարունակի անել. ԱԺ նախագահ
«Մասնակցություն և ներառություն»,- Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ընկալմամբ հենց այս երկու բառերով է առաջնորդվում...
Աղբյուր` Panorama.am
17:17
Հիմնարար իրավունքներ, որոնք ոչ բոլորի համար են հասանելի
Փակ հաստատություններում մարդկանց հիմնարար իրավունքների պաշտպանությունն ու նրանց կյանքի որակը շարունակում է մնալ իրավապաշտպանների ուշադրության...
Աղբյուր` Panorama.am
17:11
Բանակին աջակցելու համար Բակո Սահակյանը պարգևատրել է մի խումբ անձանց
Նոյեմբերի 15-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն: Արցախի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
17:05
Ռուստամյան. 90-ականների կոսմոպոլիտիզմն է, գումարած աղանդավորությունն ու այլասերվածության քարոզը
«Նախկիններին մերժել եք, հասկանալի է, բայց ինչը չեք մերժել: Սա է մեզ համար ամենակարևորը: Չեք մերժել կադրային արատավոր քաղաքականությունը,...
Աղբյուր` Panorama.am
17:00
Ստեփան Դանիելյան. Այս առումով «ներկաները» վախենալու ոչինչ չունեն
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկացած հեղափոխությունից, կամ զանգվածների ճնշմամբ իրականացված...
Աղբյուր` Panorama.am
16:50
Գիտությամբ զբաղվելը միգուցե շահավետ չէ, բայց շատ հետաքրքիր է. Դարիգա Նազարբաևա
Ղազախստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ի դեմս Ղազախստանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի, այսօր հյուրընկալվել էր ԵՊՀ արևելագիտության...
Աղբյուր` Panorama.am
16:41
2020 թվականի բյուջեով ԱԻՆ-ին կհատկացվի 2,5 մլրդ-ով ավելի գումար
2020 թվականի պետական բյուջեից Արտակարգ իրավիճակների նախարարությանը նախատեսված է հատկացնել շուրջ 15 միլիարդ 184 միլիոն դրամ, որը 2019 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:38
Արթուր Ղազինյան. Բյուջեն չպետք է ծախսվի Փաշինյանի ու Հարությունյանի ընկճախտը բավարարելու համար
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանն անդրադարձել է սեռափոխված մարզիկի մասին...
Աղբյուր` Panorama.am
16:26
Արթուր Ալեքսանյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան կնշանակվի
Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում...
Աղբյուր` Panorama.am
16:22
Բյուջեն ընդամենը ծախսերի ու եկամուտների դավթար չէ. Թունյան
«Քանի որ 12-13 տարի տնտեսական լրագրության մեջ աշխատել եմ, շատ լավ գիտեմ, թե ինչպես կարելի է նույն վիճակագրական զեկույցը ներկայացնել համ...
Աղբյուր` Panorama.am
16:18
ՀՅԴ երիտասարդները դիմել են ԱԺ ԼՀԿ և ԲՀԿ խմբակցություններին
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը դիմել է ԱԺ ԼՀԿ և ԲՀԿ խմբակցություններին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ...
Աղբյուր` Panorama.am
15:52
Թուրքիայի զինապահեստներից մեկում 2 պայթյուն է որոտացել. կան վիրավորներ
Թուրքիայի հարավ-արևելյան Շանլըուրֆա նահանգում տեղակայված 20-րդ զրահատանկային բրիգադի զինապահեստում 2 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հրանտ Մարգարյան. Այսօր վախն ավելի կաշկանդող է, քան եթե ստալինյան ռեժիմ լիներ, բռնեին Սիբիր ուղարկեին
«Քանի այս ինքնագոհ և ինքնասիրահարված վիճակից իշխանությունները դուրս չեն եկել, իսկապես՝ անգամ երկխոսությունը հնարավորություն չի...
Աղբյուր` Panorama.am
15:23
Սփյուռքում առաջին անգամ կանցկացվի «Մեղու» հայերենի մրցույթը
«Այբ» կրթական հիմնադրամը սկսում է «Մեղու» հայերենի մրցույթի միջազգայնացման գործընթացը. նոյեմբերի 23-ին Վրաստանում,...
Աղբյուր` Panorama.am
15:15
Տոկիո-2020-ի ծաղկեփնջերը
Տոկիո-2020-ի Կազմկոմիտեն ներկայացրել է ծաղկեփնջերը, որոնք Ճապոնիայի մայրաքաղաքում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի և Պարալիմպիկ խաղերի...
Աղբյուր` Panorama.am
15:07
ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևն արգելափակած սենատոր Լինդսի Գրահամի կապը թուրք լոբբիստների հետ
Նոյեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռ․ Էրդողանի միջև հանդիպանը հաջորդած մամլո ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահը հատուկ...
Աղբյուր` Panorama.am
14:59
«Եթե չհաջողենք ծրագիրը, կարող եք մեղադրել». նախարարն արձագանքում է պատգամավորին
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը արտահերթ ելույթ ունեցավ, որպեսզի պարզաբանումներ...
Աղբյուր` Panorama.am
14:53
Սիրիան մտադիր է ՄԱԿ-ում բարձրացնել ԱՄՆ-ի կողմից նավթի «գողության» հարցը
Դամասկոսը ծրագրում է ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացնել ԱՄՆ-ի կողմից սիրիական նավթի «գողության» հարցը։ Այս մասին հայտարարել է Սիրիայի...
Աղբյուր` Panorama.am
14:24
Համայն հայությունը պետք է կանգնի և մերժի ոռնացող ավագանու ինստիտուտը. Սոնա Աղեկյան
«Պարոն Նիկոլը, որ եկել է իշխանության՝ սիրո, հանդուրժողականության անվան տակ, երկրում ամեն ինչ վերածել է ագրեսիայի մթնոլորտի։ Նախկինում եթե...
Աղբյուր` Panorama.am
14:14
Թաթուլ Մանասերյան. Այն մարդիկ, որոնք մինչև 1988թ. ամաչում էին հասարակության մեջ երևալ, հանկարծ սկսեցին եղանակ ստեղծել
«Կոչեր ուղղված ներկայի իշխանություններին այդքան մեծ իմաստ չեն պարունակի, որովհետև եթե անսան կոչերին, ապա մինչ օրս կայացած մտավորականների,...
Աղբյուր` Panorama.am
14:08
2020 թ-ին ռազմարդյունաբերության ոլորտում հատկացումներն ավելացել են 22%-ով. նախարար
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մտադիր է Հայաստանը ապրելու և աշխատելու համար ցանկալի վայր դարձնել տաղանդավոր ինժեներների,...
Աղբյուր` Panorama.am
14:06
Վիկտոր Սողոմոնյան. Մեկ ու կես տարվա ընթացքում ջարդուփշուր եղան մի քանի առասպելներ
«Կարծում եմ, որ «Վերնատուն» ակումբը կարող է շատ լուրջ առաքելություն իրականացնել այսօրվա  իրավիճակում, երբ քաղաքական դաշտը...
Աղբյուր` Panorama.am
14:03
Թուրքական լրատվամիջոցը` Լավրովի այցի մասին. Սա այն ռուսն է, որին մենք բարեկամ ենք համարում
Թուրքական իշխանամետ «Ensonhaber» լրատվական կայքն անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Ծիծեռնակաբերդ կատարած...
Աղբյուր` Panorama.am
13:52
Պուտինն իր մեծ ասուլիսը կտա դեկտեմբերի 19-ին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ մամուլի ասուլիսը տեղի կունենա 2019-ի դեկտեմբերի 19-ին: Այս մասին հայտնում է Gazeta-ն՝...
Աղբյուր` Panorama.am
13:48
Վազգեն Մանուկյանը գարնանը կմտնի քաղաքական դաշտ
«ԱԺՄ կուսակցությունը նորից վերականգնելու եմ: Նախատեսում եմ գարնանը համագումար անել վերակառուցված ԱԺՄ-ով: Դա կնշանակի, որ մտել եմ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
13:44
Հետհայացք ԱԱԾ-ի՝ երեխաների որդեգրման սկանդալային հայտարարության հետ կապված
Ոչ միայն սկանդալային, ոչ միայն ԱԱԾ-ի։ Հիշում եք, ու Արարատ Միրզոյանն էլ համեստաբար հիշեցրեց՝ 2019 թվի հունվարի 10-ին կառավարության նիստի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
13:38
Կարեն Բեքարյան. Հայաստանում ստեղծված վարակը տարածվեց նաև Արցախում
Իշխանություն, որն իշխանության է եկել բավականին բարձր քվեով, իշխանությունը հիման կրող անձը՝ ի դեմս վարչապետի, հնարավոր և անհնար  բոլոր ...
Աղբյուր` Panorama.am
13:31
«Ճաշակի հարց է». բյուջեի նախագծի հեղափոխական լինել-չլինելու մասին
«Սա առաջին բյուջեի նախագիծն էր, որով հետք է արտահայտվեր հեղափոխական  կանխադրույթները, որոնք մեկ ու կես առաջ հասարակությունը դրեց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վիկտոր Սողոմոնյան. Մեկ ու կես տարվա ընթացքում ջարդուփշուր եղան մի քանի առասպելներ
15:28 15/11/2019

Վիկտոր Սողոմոնյան. Մեկ ու կես տարվա ընթացքում ջարդուփշուր եղան մի քանի առասպելներ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}