Այս 1,5 տարվա ընթացքում պրոցեսը 19 տարով հետ ենք տարել. Փաշինյանը՝ 1000 դրամների հիմնադրամի գործունեության մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայացրած որոշմանը, որի համաձայն, նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից փոխհատուցել նաև 1998 թվականի հունվարի 1-ից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին:
Նրա խոսքով՝ սա արդեն թվով երրորդ նման որոշումն է, որ գործողության ժամկետի առումով հետ են գնում և արդեն հասել են 1998 թվականին:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ եթե զոհված սպայի ընտանիքը ստանում էր 60 հազար դրամ, հիմա հունվարից հիմանդրամից կստանա ամսական 240 հազար հավելյալ գումար:
«Այսինքն՝ 300 հազար դրամ։ Կախված կոչումներից ու ընտանիքի անդամներից՝ այդ թվերը փոփոխության են ենթարկվում, միջինացված օրինակ բերեցի»,- ընդգծեց նախարարը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երբ սկսեցին այս հետ գնալու գործընթացը, ամեն անգամ հասկանալի պատճառներով ինչ-որ կետի վրա կանգնում էին. «Ցավոք սրտի, մեր մի շարք հայրենակիցներ այդ սահմանից դուրս են մնում: Համոզված եմ՝ ժամանակավոր: Իմ կոչն է ըմբռնումով մոտենալ և արձանագրել, որ մենք այս 1,5 տարվա ընթացքում այս պրոցեսը 19 տարով հետ ենք տարել: Սա բավականին բարդ աշխատանքային պրոցես է, որպեսզի այդ որոշումներն իրականություն դառնան»։
Վարչապետի խոսքով՝ հաշվարկները շարունակվում են և կառավարության գերնպատակն է այս գործընթացը հետ տանել մինչև Հայաստանի անկախության մեկնարկը:
«Խնդրում եմ մեր հայրենակիցներից համբերություն, որ առավել հանդարտ պայմաններում կարողանանք այս աշխատանքը կատարել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Հիմնադրամը կփոխհատուցի 1998 թվականից մինչ օրս զոհված զինծառայողների ընտանիքներին
- Ո՞ ր դեպքում Փաշինյանը միանվագ փոխհատուցումներ կհատկացնի զոհված զինծառայողների հարազատներին
- Հիմնադրամը հատուցում է տրամադրել զոհված զինծառայող Կարեն Կարապետյանի ընտանիքին
- Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կփոխհատուցի նաև 2008-2014 թվականներին տեղի ունեցած դեպքերը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին